Լրահոս
2025-10-17
-
ՄիջազգայինԵգիպտոսը Կարմիր ծովի նավագնացության դժվարությունների պատճառով տարեկան 9 միլիարդ դոլար է կորցնում․ ԱԳ նախարարԵգիպտոսը Սուեզի ջրանցքից տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլարի եկամուտ է կորցնում՝ Կարմիր ծովում նավագնացության իրավիճակի պատճառով։Ավելին15:4917.10.25 -
ԻրավականՍկանդալային գաղտնալսումը կդառնա վարույթի առարկաԱյս մասին «News.5TV.am»-ին հայտնում են գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ այն կուսումնասիրվի Մկրտիչ սրբազանին առնչվող վարույթի շրջանակներում:Ավելին15:4217.10.25 -
ԻրավականՓաստաբանների պալատն ուսումնասիրում է Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի իրավաչափությունը. հայտարարություն«Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը,Ավելին15:3517.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Գաղտնալսվել է հոգևորականների զրույց. սպասվում է Մայր Աթոռի արձագանքըՀայլուր 15։30 Գաղտնալսվել է հոգևորականների զրույց. սպասվում է Մայր Աթոռի արձագանքըԱվելին15:3017.10.25 -
ԻրավականԱլեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Էրիկ ԱլեքսանյանՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ: Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: «Կոչուբաեւի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաեւը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,– ասել է իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը։Ավելին15:2517.10.25 -
ՀասարակականԼոռիում 71-ամյա տղամարդը բեռնատարի վրա աշխատանքներ կատարելիս ավտոմեքենան առաջ է ընթացել և վրшերթի ենթարկել նրանԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ա.-ն Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նրան: Դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը: Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպնավող հատուկ տարածք:Ավելին15:1517.10.25 -
ԻրավականԱպօրինի ձայնագրությամբ Վեհափառին փորձում են ձերբակալելՀակաեկեղեցական արշավի ֆոնին, ձայնագրություն է հրապարակվել իշխանամերձ կայքերում, որում լսվում է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենՏեր Նաթան արքեպիսկոպոսի զրույցը Վեհափառի նախկին գավազանակիր Աղան աբեղայի հետ:Ավելին15:0017.10.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում ձերբակալվել է մասոնների առաջնորդըԹուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Can Holding»-ի դեմ։ Դատախազության միջնորդությամբ 35 անձ է ձերբակալվել, որոնց թվում է թուրք մասոնների առաջնորդը։ Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում: Կալանավորվածների շարքում են «Binsat Holding»-ի վարչության նախագահները, ինչպես նաև «Can Holding»-ի սեփականատերերի կանայք։ Սակայն ամենանշանակալի անուններից մեկը Ստամբուլի Բիլգի համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ռեմզի Սանվերն է։ Սանվերը 2023 թվականից ղեկավարում է Թուրքիայի ամենամեծ մասոնական կառույցը՝ «Ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակը», և համարվում է դրա առաջին դեմքը։ Հիշեցնենք, որ «Can Holding»-ի գործով ձերբակալությունների առաջին ալիքը սկսվել էր սեպտեմբերի 11-ին։ Բերման էր ենթարկվել կազմակերպության 26 անդամ, որոնց թվում կային բարձրաստիճան և հանրահայտ անձինք։Ավելին14:4517.10.25 -
ՔաղաքականՏիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. ակտիվիստԱկտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքում գրել է. «Երկու օր է անցել իմ հրապարակած շինարարական թույլտվության կառուցված գյուղամթերքի շուկայի մասին, որը կառուցվել է համայնքից գողացած 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողատարածքի վրա։Ավելին14:3917.10.25 -
ԻրավականԲոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով․ Աթանեսյան«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով:Ավելին14:3017.10.25 -
ՄիջազգայինՄոնղոլիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել վարչապետինՎարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է ներկա 111 պատգամավորներից 71-ը։Ավելին14:2617.10.25 -
Իրավական36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվելՏավուշի համայնքային ոստիկանները Այգեստան գյուղի 36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեստան գյուղի 36-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական նռնակ՝ պայթուցիչով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին 36-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ պայթուցիչով նռնակը պահում է իր առանձնատանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեստանցու տանը հայտնաբերվել է «ՌԳԴ-5» մարտական նռնակ և նռնակի պայթուցիչ։ Կատարվում է նախաքննություն: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։Ավելին14:1517.10.25 -
ԻրավականՍտացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում. Հովհաննես ԽուդոյանԵրկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում: Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առիթով: Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»,-գրել է նա:Ավելին13:4517.10.25 -
ԻրավականԿոչուբաևի անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին. Արթուր Ղամբարյան«Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը (https://rau.am/event/avtorefer)։Ավելին13:3017.10.25 -
ԻրավականԳողացած մասերի համար Տելեգրամով մեքենայատերերից գումար էին պահանջում. ՆԳՆՀոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4․40-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով պարեկներին՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն, այնուհետև մեքենաների վրա թողնելով տելեգրամյան ալիքների հասցեներ՝ գողացված մասերի տեղը հայտնելու համար մեքենայատերերից գումար են պահանջել: Անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է 15 թուղթ՝ տելեգրամյան ալիքի հասցեով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին13:1517.10.25 -
ԻրավականԵթե համեմատենք Փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա Կոչուբաևի գրառումը բավականաչափ զուսպ է. Ժաննա Ալեքսանյան«Նախ ընդգծեմ բերման ենթարկելու պրոցեսը, թե ինչ վայրենի, վայրագ ձևով էին փաստաբանին, որը մարդկանց իրավունքներ է պաշտպանում, տապալել գետնին, ինչ բարբարոսական ձևով էին նրան բերման ենթարկում, սա արդեն սարսափելի է: Կոչուբաևը միակ փաստաբանը չէ Սրբազանի գործով, որ իր տեսակետները ըմբոստ ձևով հայտնում և ընդվզում է այդ մեղադրանքի դեմ:Ավելին13:0917.10.25 -
ՀասարակականՈնց իրա խելքն ա աղքատ, ընենց էլ երկիրն ա. ժողովրդին հունից հանում է Փաշինյանի դատողությունըԱղքատությունը գլխում հաղթահարելու փաշինյանական թեզը շարունակում է կարևոր մնալ Հայաստանի վարչապետի համար, և սոցիալական տարբեր խնդիրների մասին հարցերին Փաշինյանը պատասխանում է կրկնելով՝ «կրթություն, կրթություն, կրթություն»: Արդյո՞ք կրթության պակասն է Հայաստանում աղքատության պատճառը:Ավելին13:0017.10.25 -
ՀասարակականԵրևանում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ ներսում ուղևորներ են եղելԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան:Ավելին12:5317.10.25 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՀոկտեմբերի 17-ին, ժամը 08։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։55-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 20 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։Ավելին12:4917.10.25