Լրահոս

2025-10-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում «ԳԱԶ 53»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
    Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
    19:00
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղը չափազանց կարևոր է լինելու, ո՛չ ասենք ապօրինություններին. Արամ Վարդևանյան
    «Դուք գիտեք, որ վերջին 3-4 ամիսների ընթացքում մենք բոլորս ականատես ենք լինում իրավական ռեպրեսիվ մեքենայի իրացման, դրա գործարկման մի աննախադեպ ծավալի։ Մենք տեսնում ենք ինչպես է կալանավորված ազգային բարերար Սամվել կարապետյանը, մեր սրբազան հայրերը, և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կարծես թե մեր հանրության ստվար զանգված այսինքն, ոչ միայն իրավաբանները և փաստաբանները, բոլորը արեձանագրում են, որ դրանք քաղաքկաան հետապնդումներ են, որ դրանք ապօրինի կալանավորումներ են, և ցավը նրանում է, որ եթե ժամանակին այս նախադասությունները մեծ ցավ էին առաջացնում,ցնցող էին, այսօր դա կարծես դառնում է սովորական մի երևույթ։ Իսկ դրա դեմն առնելու, կանխարգելելու լավագույն միջոցը բողոքի ձայն բարձրաձայնելն է, դա համախմբված վերաբերմունք արտահայտելն է, դա որոշակի իմաստով հավաքական «ո՛չ» ասելն է ապօրինություններին։
    18:45
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցում չկան գերիներ կամ ստրուկներ․ այնտեղ կատարյալ ազատություն է․ Հայր Ներսես
    Երբ 44օրյաից հետո Եկեղեցին հայկական վերահսկողությունից դուրս մնացած Դադիվանքը հայկական պահելու վերջին ճիգերն էր անում, ինձ Եգիպտոսի ծառայությունից հետ կանչեցին և երկու տարով նշանակեցին այդ առաքելության։ Մինչ այդ շափաթներով, ամենաերկարը՝ մեկ ամսով էր իրականացվում Դադիվանքի ծառայությունը։ Ծանր էր, մարդկայնորեն շատ դժվար, բայց մենք՝ առաքելության կոչված մեր խումբը, անսասան մնացինք։ Կուսակրոնության ճանապարհն է սա։ Այստեղ անձնականը նվազագույն պետք է լինի։ Անարդարության զգացումներ գեներացնելը՝ համեմատության մեջ մտնելով այլոց հետ, եկեղեցականի՝ հատկապես կուսակրոնի ճանապարհը չէ։ Մենք այնտեղ մահվան ակնթարթն էլ ենք ճաշակել, հոգևոր բերկրանքն էլ, կյանքի տագնապն ու հավատի խաղաղությունը։ Սա հանրայնացնել՝ մեկ տեսանկյունից՝ հոգևորականիս հարիր չէ։ Սա առաքելության կյանք է, որի համար կամ ապրում ես կամ մեռնում՝ հոգևոր իմաստով։
    18:35
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Կաթողիկոսին ձերբակալելու հող են ստեղծում, եկեղեցուց դուրս՝ նոր մարդիկ ձերբակալում
    Հայլուր 18։30 Կաթողիկոսին ձերբակալելու հող են ստեղծում, եկեղեցուց դուրս՝ նոր մարդիկ ձերբակալում
    18:30
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 61-ամյա տղամարդը
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառման արդյունքում հոկտեմբերի 16-ին Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 61-ամյա տղամարդը: Այս մասին հայտնոմ են ՆԳՆ-ից: Օգոստոսի 15-ից նա հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողը։
    18:18
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ինչո՞ւ Տեր Արամը կարգալույծ չի արվում». պարզաբանում է Տեր Եսայի քահանան․ 24news
    Հոկտեմբերի 16-ին կալանավորվեց ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Ավելի վաղ ձերբակալվել և կալանավորվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչին հետևեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել է երկու տարի ազատազրկման։
    18:05
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղը սպասում եմ Ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար․ Սամվել Կարապետյանի դստեր կոչը
    Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին: Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մարդու խնդիրը չէ, խնդիրն այլ է՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը: Ազատ, թե՞ վախեցած: Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կոմբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ՝ բոլորիս, մեր պատվին: Այս մասին ասել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթև Կարապետյանը, ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութում:
    17:50
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանի դատարանը որոշել է ազատ արձակել Քադաֆիի որդուն 11 միլիոն դոլար գրավի դիմաց
    Քադաֆիին հարցաքննելուց հետո դատավորը հրամայել է նրան ազատ արձակել «11 միլիոն դոլար գրավի դիմաց և արգելել ճանապարհորդել», - AFP գործակալությանն ասել է պաշտոնյան, որի անունը չի նշվում։
    17:45
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ Նիկոլ, ոչ Նիկոլի ծառա․ պատգամավոր
    Այսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապես մշակված սցենարով սկսեց լայնածավալ հարձակումը Վեհափառի դեմ,  իբր փաստ ներկայացնելով Նուրհան սրբազանի եւ մի կարգալույծի հեռախոսազրույց (որի իսկությունը չեմ հաստատում)։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
    17:35
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կենտրոն վարչական շրջանում ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    17:30
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)
    Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ վեց հեկտար հողամասի վրա, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում, տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ: Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում և իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության սեփականատեր: Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: 37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
    17:15
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբան Ռոման Երիցյանը ևս անժամկետ գործադուլ է հայտարարել
    Սակայն Կոչուբաևի հետ տեղի ունեցածն արշավ է ոչ միայն փաստաբանական համայնքի, այլև ձեր բոլորի նկատմամբ։ Կրկնում եմ՝ իշխանությունը փաստացի արժեզրկել է փաստաբանի դերը։ Ուստի ավելի լավ է պայքարել և դիմանալ այս փորձությանը, քան թույլ տալ անդառնալի հետևանքներ։ Հետգրառում։ Այսօր 4 դատական նիստերին մասնակցելուց արդեն հրաժարվել եմ։ Շնորհակալ եմ բոլոր այն դատավորներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս հարցին»:
    17:06
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար
    Սեպտեմբերին, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, դաշնային դատավորը «մերժել էր սկզբնական ​​հայցը և կտրուկ քննադատել դատական դիմումի քաղաքական տոնը»։ Շտկված բողոքի մեջ, որը ներկայացվել է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքի շրջանային դատարան, շեշտը դրվել է NYT-ի, դրա երեք թղթակիցների և Penguin Random House հրատարակչական տան հայտարարությունների վրա։ Թրամփի փաստաբանները դրանք որակել են «չարամիտ, զրպարտչական և նվաստացուցիչ»։ 
    17:00
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արմավիր, Հանրապետության փողոց 31/2)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, • պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել, • սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել, • մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
    16:45
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիմա հարց. Հայոց Հայրապետը մեզ հարկադրե՞լ է մասնակցել 2018 թ. հեղափոխությանը. Տ. Պարթև եպս. Բարսեղյան
    Այդ օրը ներկայիս իշխանության ներկայացուցիչները փողոցում էին և ընդդիմադիր ցույց էին անցկացնում։ Քանի որ օրը կիրակի էր, ես հոգևոր եղբայրներիս հետ քայլում էի դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Պատարագին մասնակցելու համար։
    16:38
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը. Մայր Աթոռ
    Իշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։ Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- նշված է հայտարարության մեջ:
    16:31
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայրենիքում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ․ ՀՅԴ
    Ականատես լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած հարձակումներին ու հալածանքներին և հակազգային գործունեությանը՝ Հ․Յ․Դ․ Բյուրոն բացարձակապես անընդունելի է համարում այդ բոլորի հեղինակ անձին արժանացնել Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչն արդարորեն առաջացրել է Սփյուռքի և Հայրենիքի հայության բուռն ընդվզումը։ Այս մասին հյատարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:
    16:25
    17.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի սրտիկները չեն գայթակղում, Ռուսաստանը բարեկամ է, ընտրություններն էլ՝ անհետաքրքիր.հարցումներ
    Մեր երկրում մարդիկ ի՞նչ են մտածում վաշինգտոնյան փաստաթղթերի, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին:
    16:15
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի Սրբազան Հոր ու Տեր Հոր համար. Արագածոտնի թեմ
    Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին ԱԱԾ-ն մտել էր Արագածոտնի թեմի առաջնորդարան, խուզարկություններ էին իրականացվել։
    16:05
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալել են Մանկավարժականի ռեկտորին և տասնյակ աշխատակիցների․ տանում են կոմիտե․ ArmLur
    Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան, որտեղ վաղ առավոտիվ  խառնաշփոթ իրավիճակ է եղել։
    15:56
    17.10.25
    Ավելին