Լրահոս

2025-10-24
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ, կաղոթեմ. Ալեն Սիմոնյան
    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Իմ և Աստծու միջև խոսակցության մեջ պարտադիր չի ինչ-որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա, էլ չեմ ասում մնացած անձնական բան»,-նշեց Սիմոնյանը։
    14:18
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև
    Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    14:15
    24.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ատելության խոսքն ու բռնության քարոզը զսպելու հարցերն են քննարկել Երևանում. Էփրա 62-րդ համաժողով
    Երևանում են հավաքվել մեդիա ոլորտի փորձագետները՝ քննարկելու համացանցում ատելության խոսքի, բռնության կոչերի տարածման նոր մարտահրավերները: Ավելի քան 40 երկրներից հավաքված մասնագետների քննարկումը Աննա Գյուլնազարյանի ռեպորտաժում:
    14:07
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առկա է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն. Միրզոյան
    ՀՀ ԱԳ նախարարը խոսել է նաև կանանց վրա հակամարտությունների ազդեցության թեմայով. «Մենք լիովին հասկանում և ընդունում են կանանց տառապանքը հակամարտությունների ընթացքում՝ լիովին հարգելով նրանց զգացմունքները, մենք նաև պետք է ընդգծենք, որ երբ խոսքը վերաբերում է հասարակությունների, ընտանիքների հաշտեցման գործընթացին, կանանց առաջնորդող դերը չի կարող թերագնահատվել: Այդ փաստն ակնհայտ է և առանցքային նշանակություն ունի: Հենց այս պատճառով է, որ այս թեման մեր երկրի համար առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր հասարակության կանայք կգտնեն ուժ՝ հաղթահարելու հակամարտության պատճառած տառապանքները, սիրելիների կորուստը, տեղահանության հոգեբանական տրավմանները և ավելին՝ կստանձնեն ապագա տառապանքները կանխելու և հաշտեցման գործընթացն առաջ մղելու կարևոր պատասխանատվությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
    14:00
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կեղծ էջերում առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել
    Կեղծ էջերում առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել: Միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով, transport.yerevan.am կայքի միջոցով, Telcell տերմինալների միջոցով, Telcell սպասարկման կետերում։
    13:45
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդ ծրագիրը նրա համար չէ, որ սահմանամերձ գոտում մեկը ամառանոց ունենա. Գառնիկ Դանիելյան
    Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը։
    13:32
    24.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ստեփանը շարունակում է իրեն քահանա անվանել. ոստիկաններ կան նրա աջակիցների շարքում
    Հովհաննավանքի շուրջ լարվածությունը չի նահանջում: Այսօր էլ են Ստեփան Ասատրյանի աջակցիներն ու ոստիկանները հավաքվել Հովհաննավանքում: Այդտեղի նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը իր հայհոյախոս աջակիցների ակցիայից հետո Օհանավանի ու Ուշիի բնակիչներին Ֆեյսբուքում կոչ է արել պահպանել Հովհաննավանքի հոգևոր-աղոթական միջավայրը: Չնայած կարգալույծ եղած քահանան, ըստ Մայր Աթոռի դիվանատան, երեկվանից չի կարող սքեմ կրել ու խորան բարձրանալ, Ստեփան Ասատրյանը շարունակում է իրեն քահանա և հոգևոր հովիվ անվանել:
    13:24
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժ ունեցող անձնավորությունը առաջին հերթին առանձնանում է իր մեծահոգությամբ. Սեյրան Օհանյան
    Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը։
    13:20
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
    Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան դիմաց բախվել են «Hyundai Sonata» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքեաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարաան աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խուբն ու «Աբովյան» բժշկաան կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:   Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:    Վթարի փասատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մագացածի և վիրավորների ինքնությունը: 
    13:09
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից
    Հոկտեմբերի 24-ին, ժամը 08։51-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   
    13:00
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցավալի է հոգևոր եղբորն այդ վիճակում տեսնել. Տեր Պարգևը՝ Ստեփան Ասատրյանի մասին
    «Ամեն դեպքումցավալի է հոգևոր եղբորը տեսնել..., հուսանք ինչ-որ բան կփոխվի»,- անդրադառնալով Ստեփան Ասատրյանի ցուցաբերած վարքագծին՝ «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը: Դիտարկմանը, որ Ստեփան Ասատրյանը պատրաստվում է կիրակի օրը պատարագ անել, Պարգև քահանան արձագանքեց. « Հուսով ենք՝ իրավիճակը այդքան չի սրվի, որովհետև հաստատ ազգային մեր միասնության առումով ամենավնասակար երևույթներից է»:
    12:53
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել
    Գլխավոր դատախազը նշել է՝ 2019-2021 թթ. պաշտպանության նախարարի, իսկ 2013-2015 և 2021-2024 թթ. վարչապետի պաշտոնները զբաղեցրած Ղարիբաշվիլին գաղտնի զբաղվել է գործարարությամբ, ինչն օրենքով արգելված է պաշտոնյաների համար։ Նա ապօրինի եկամուտ է ստացել։ Ըստ դատախազության՝ Ղարիբաշվիլին կեղծել է ակտիվների հայտարարագրերը, որոնք պաշտոնյաները պարտավոր են լրացնել։ Դրանցում նա պնդել է, որ ամեն տարի գումար է նվեր ստացել ընտանիքի անդամներից։ Ինչպես նշել է Գվարակիձեն, նախկին վարչապետը ստացել է 830 000 լարի (ավելի քան 305 000 դոլար) և այն դրել է օրինական շրջանառության մեջ։ Նա նաև ներդրել է 3 670 172 լարի (ավելի քան 1,3 միլիոն դոլար) իր ընտանիքի անդամին պատկանող ընկերությունում։
    12:49
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կյանքներս վերածել են մեկ անձի թատրոնի․ Նարեկ Մանթաշյան
    «Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է. «Երեկվա կադրերը հոգեցունց էին, ինչ խոսք մենք մեր բաժին պատիժն ենք ստանում, երբ ազգին դավաճանածը շարունակում է իշխանավոր մնալ, Եղբոր սխրանքն ու շիրիմը ուրացածը քաղաքական առևտրում իշխանահաճո քաղաքական վաճառական լինել, հայրական խորհուրդ ու խրատը վաճառածը, հերոս հոր անունի շահարկմամբ ձայներ կորզել, ապա բնական է նաև այս խմբերի անվերապահ աջակցությունը՝ հոգևոր հորն ու հոգևոր եղբայրների մատնումն ու ուրացումը: Սրանց հետ ամեն բան պարզ է, սրանք մարդիկ են ովքեր ատում են ամեն հաջողվածը, Իրենք ատում ու նախանձում են իրենց այն հարազատներին, ում անունի հետ ասոցացվելով են մարդամեջ դուրս եկել և այդ բարդույթի հաղթահարումը վիժել է, ինչն էլ հանդիսացել է ուրացման հիմնական պատճառ: սրանք 30 արծաթականներ են և ամեն բան պարզ է, բայց խոսքս, միամտաբար լցված է հավատով, որ հասարակ մարդը, անկախ իրեն Հ1-ի թելադրած կեղծ օրակարգից, չի կարող իր մեջ չանել հետևյալ վերլուծությունը. Կարգալույծ անել, կամ չանելը, դա բացառապես եկեղեցական արարողակարգ է և որևէ կերպ չի կարող առընչվել եկեղեցուց դուրս գտնվող որևէ կառույցի, կամ անհատի: Ինքներդ ձեզ հարց տվեք, մեկ մոլագար, Կառավարությունը ես եմ արտահայտվելով, մեկ սմս հաղորդագրությամբ մի քանի նախարար և մեկ ԲԴԽ նախագահ է ազատում պաշտոնից, պատգամավորի է հորդորում մանդատը դնել, կարող է արդյոք որոշել թե անարդար են ստյոպի կարգալույծ լինելու որոշումները՞: Սա մոտավորապես նույնն է որ դուք, ձեր սեփական հացի փռում աշխատող հացթուխին աշխատանքից ազատեք, հացին թույն խառնելու համար, իսկ մոլագարն ասի, որ կիրակի գալու է հենց այդ հացթուխի թույնոտ հացը լափելու: Կամ դուք ընտանիքով որոշեք, որ ձեր երեխան այլևս ջութակի չի գնալու, որովհետև նա չունի ոչ տաղանդ, ոչ ջութակ, իսկ մոլագարը կիրակի գա ձեր տուն ու պնդի, որ երեխան պիտի առանց տաղանդ և ջութակ նվագի… Կյանքներս վերածել են մեկ անձի թատրոնի, որը իր չնչին գոյությունը ինքնահաստատելու համար վերացնում է այն ամենը, ինչի հաշվին գոյութնուն ունեն հայն ու Հայաստանը: Սա տեսակի պայքար է, իսկ իմ տեսակը կամ կմեռնի պայքարի դաշտում, կամ կունենանք մեր երազանքի հայրենիքը,մնացածը լոլո է չկա մեջտեղ, մեջտեղում մեծ, անանցանելի անդունդ կա… Աջակցությունս Մայր Աթոռին, և նրա պաշտպանության համար զնդանված բոլոր խղճի բանտարկյալներին…»:
    12:41
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականը ԱԺ ամբիոնից կրկին իր երեխայի մասին է խոսում
    Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը։
    12:39
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Mercedes»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և հայտնվել կանաչ գազոնում. վիրավոր կա
    Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ելենա Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել կանաչ գազոնում: Վթարի հետևանքով Ելենա Խ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել և փակել էր ճանապարհի երթևեկելի գոտին: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    12:35
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հովհաննավանքի սկանդալը թափ է հավաքում. կարգալույծ քահանան դիմել է հոտին
    Հայլուր 12։30 Հովհաննավանքի սկանդալը թափ է հավաքում. կարգալույծ քահանան դիմել է հոտին
    12:30
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հուդան նախ և առաջ դավաճանել էր իր բարեկամին, իր վարդապետին, իր ուսուցչին, իր ընկերոջը․ Գրիգոր աբեղա Մինասյան
    «Ստեփան Ասատրայանի (նախկին Տեր Արամ Ասատրյան) հաղորդման հիման վրա կալանավորվեցին Արագածոտնի Թեմի Առաջնորդ Մկրտիչ եպս Պռոշյանը և Տեր Գարեգին քահանա Արսենյանը։ Այս ամենը տեսնելով՝ բազում հայորդիներ նախկին Տեր Արամին որոկեցին որպես «Հուդա», ընդգծելու համար, որ նա է դավաճանել իր առաջնորդին և հոգևոր Հորը։ Բայց ամենահետաքրքրականը և կարևորը սկսում է այն պահից, երբ Ստեփան Ասատրյանը հայտարարեց, որ եթե ինքը Հուդան է, ապա Քրիստոսն ո՞վ է, սրանով ցանկանալով ցույց տալ, որ Հուդա լինելու համար Քրիստոս է հարկավոր։ Եվ այս անգրագետ թեզը սկսեցին կրկնել իշխանական որոշ ներկայացուցիչներ։ Ուզում եմ խոսել այս փոքրիկ, բայց շատ կարևոր դրվագից։ Եվ ցավով պետք է նշեմ, որ նախկին Տեր Արամը կա՛մ չի հասկացել Սուրբ Գիրքը և Եկեղեցու վարդապետությունը մինչև այսօր, կա՛մ սրանով փորձում է մոլորեցնել ժողովրդին և արդարացնել իր դավաճանական քայլերը։
    12:15
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ ստեղծել էն իրավիճակը, որը ուզում է. Հովիկ Աղազարյան
    «Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ ստեղծել էն իրավիճակը, որը ուզում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
    12:10
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը մեկնում է Բահրեյն, այնտեղից էլ Բրյուսել
    Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
    12:00
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վթարից տուժած անձանցից 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ
    Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը:
    11:54
    24.10.25
    Ավելին