Լրահոս
2025-10-24
-
ՔաղաքականՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալության մասին․ News.amՀարցին՝ արդյոք նա ձերբակալվել է համայնքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար, Սարուխանյանը պատասխանեց. «Ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է։Ավելին17:1024.10.25 -
ՀայաստանՀակառակ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում գտնվում է առաջին 60-ում. «Սիվիլնեթ»Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։Ավելին17:0024.10.25 -
ՀասարակականԱնառակ զավակներից մեկն էլ ինքն է. Հովհաննավանքի նոր քահանայի պահանջը՝ իրավապահներիցԵկեղեցու շուրջ կատարվողի մասին լսենք նաև՝ Հովհաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանայի դիտարկումները:Ավելին16:4524.10.25 -
ՀասարակականՓոքր ՀԷԿ-երը Լոռու գետերից ավելի ջրառի համար կփոխհատուցեն 29 միլիոն դրամ. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի փոքր ՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։ «Լեռ և ջուր» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» փոքր ՀԷԿ-երը, համապատասխանաբար, Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։ Ներկայացվել է 16.419.668 դրամի ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ «Օստ-էլ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» փոքր ՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավելի ջրառ։ Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144 դրամ։ «Այուդա-լոս» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» փոքր ՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։ Ներկայացվել է 6.068.132 դրամի ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000 դրամի չափով։Ավելին16:3524.10.25 -
ԻրավականՁերբակալվել է ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչը․ «Sputnik Արմենիա»Գյումրու դեպքերի ժամանակ ձերբակալվել է նաև ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչը` Վարդուհի Փիլոյանը, հայտնում են ArmeniaSputnik-ի աղբյուրները։Ավելին16:2124.10.25 -
ՀասարակականՀնագետների հայ-գերմանական արշավախումբը հայտնաբերել է Հայաստանի ամենահին եկեղեցու հիմնապատերըՀայաստանի Հանրապետության ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ մինչև այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը։ Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։ «Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու, փաստորեն, Հայաստանի հնագիտորեն փաստագրված վաղագույն եկեղեցին է»,- արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանի խոսքերն է մեջբերված ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բացահայտումը կարևոր վկայություն է Հայաստանում վաղ քրիստոնեության մասին։ Զարդարյանի խոսքով՝ հայտնագործության հիմնարար նշանակությունը նրանում է, որ էապես լրացնում է Հայաստանում քրիստոնեության տարածման մեխանիզմների և վաղագույն հոգևոր կառույցների ճարտարապետության մասին պատկերացումները: Սա առաջին ութանկյուն եկեղեցին է, որը հայտնաբերվել է Հայաստանում։ «Ութանկյուն, չորս խաչաձև ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ հայտնի չէին, սակայն մենք ծանոթ ենք դրանց Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մ.թ. IV դարից ի վեր»,- նկատում է Մկրտիչ Զարդարյանը։Եկեղեցին կառուցված է եղել կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։ Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։ Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված փոքրասիական մարմարից պատրաստված պատերի երեսպատման բազմաքանակ սալերը և տարատեսակ քանդակազարդ բեկորները։ Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Արտաշատը՝ Անտիկ Հայաստանի մշակութային, տնտեսական և սոցիալական համակարգում» բազային թեմայի և Գերմանական հետազոտական հիմնադրամի (DFG) Artaxata Project-ի շրջանակում։ Պեղումների արդյունքները պատրաստվում են հրապարակման։Ավելին16:1524.10.25 -
ԻրավականՏաքսու ուղևորը ուղեվարձը վճարել է կեղծ 20 հազար դրամանոցով․ նա ձերբակալվել էՀոկտեմբերի 22-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսի ծառայության վարորդը հայտնել է, որ ուղևորը Երևանի Խուդյակովի փողոցում ուղեվարձը վճարել է կեղծ 20.000 դրամանոցով։Ավելին16:0024.10.25 -
ՔաղաքականՄեկը ձեզ հուշե՞լ է՝ էս ամբիոնից այդպիսի բաներ ասելը ուղիղ սպառնալիք է. Էլինար ՎարդանյանՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը։Ավելին15:5024.10.25 -
ՄիջազգայինԶելենսկին Վինձորում Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո կմեկնի ԼոնդոնՈւկրաինայի ղեկավարն այնուհետև կուղևորվի Լոնդոն, որտեղ անցկացվելու է, այսպես կոչված, «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։ Դաունինգ Սթրիթում Զելենսկին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, կողմերը կքննարկեն Ուկրաինայում ընթացող պատերազմը և այն քայլերը, որ Բրիտանիան կարող է ձեռնարկել Կիևին իր աջակցությունը շարունակելու համար։Ավելին15:4524.10.25 -
ՔաղաքականԿամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնումՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը։Ավելին15:3624.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Կոշտ արձագանք՝ Հովհաննավանքի խայտառակությանը. Մայր աթոռը զգուշացնում է իշխանությանըՀայլուր 15։30 Կոշտ արձագանք՝ Հովհաննավանքի խայտառակությանը. Մայր աթոռը զգուշացնում է իշխանությանըԱվելին15:3024.10.25 -
ՔաղաքականԱրմեն Քթոյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնումԵզրափակիչ ելույթում Արմեն Քթոյանը նշեց, որ սահմանամերձ շրջաններում բնակարանաշինության պետական ծրագիրը վարկային բնույթ ունի, և բանկերը պարտավոր են գնահատել հայտատուների վարկունակությունը՝ որոշումներ կայացնելով այդ հիման վրա։Ավելին15:2524.10.25 -
ՔաղաքականՀայաստան են ժամանել Իլհամ Ալիևի «հատուկ նշանակության քաղաքացիականները». Հակոբ ԲադալյանԻնչո՞ւ եմ ասում Ադրբեջանի այսպես կոչված «քաղհասարակություն»: Որովհետև Ադրբեջանում չկա և չի կարող լինել քաղհասարակություն: Այնտեղ քաղհասարակություն կոչվածը ընդամենը Ադրբեջանի իշխանությանը կից գործող կազմակերպություններ են, որոնց միջոցով իրականացվում է օրինակ Լաչինի միջանցքի շրջափակում կամ գրոհ Հայաստանի հանքարդյունաբերական սեկտորի, Հայաստանի ատոմակայանի դեմ՝ իբրև թե դրանք վտանգում են ռեգիոնալ էկոլոգիան:Ավելին15:1524.10.25 -
ԻրավականԱրթուր Բաբաջանյանը որոնվում է որպես անհետ կորածՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թ. ծնված Արթուր Բաբաջանյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին15:0024.10.25 -
ՀայաստանԴատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունըԱմենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:Ավելին14:5724.10.25 -
ԻրավականՍա փաստաբանի մասնագիտական գործունեության ուղղակի խոչնդոտում է. Սիմոն ԲաբայանԱյսօր հրավիրված ասուլիսին փաստաբանները բարձրաձայնեցին վերջին շրջանում իրենց նկատմամբ իրականացվող ոտնձգությունների մասին։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք, ըստ նրա, վկայում են փաստաբանական գործունեության խոչընդոտման մասին։Ավելին14:5024.10.25 -
ՄիջազգայինԵՄ երկրները հաստատել են Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու խոստումը2025 թվականին Եվրամիությունն Ուկրաինայի բյուջեին հատկացրել է 20,5 միլիարդ եվրո, որից 6,5 միլիարդ եվրոն վճարվել է «Ուկրաինական ծրագրի» շրջանակներում, իսկ 14 միլիարդ եվրոն՝ ERA ծրագրով G7-ի նախաձեռնության շրջանակներում, որոնք մարվում են ռուսական ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։Ավելին14:4624.10.25 -
ՄիջազգայինՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետՌուսաստանի և Ադրբեջանի նախագահները, շարունակելով հոկտեմբերի 9-ի զրույցը, քննարկել են երկկողմ օրակարգը և հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ զարգացնելու հարաբերությունները։Ավելին14:3424.10.25 -
Քաղաքական«Մերժիր Կաթողիկոսին» կարգախոսով եկեղեցին արտաքին կառավարման տակ դնելու փորձ է արվում. Դանիելյան«Եթե առաջ հեղափոխությունների միջոցով երկրներ էին վերցվում վերահսկողության տակ, դրանով լուծելով աշխարհաքաղաքական խնդիրներ, ապա հիմա հարվածի տակ են եկեղեցիները։ Առաջին զանգը Ուկրաինայում է հնչել, որտեղ ջարդվում է Ուղղափառ եկեղեցին։ Հիմա հերթը Հայ առաքելական եկեղեցունն է։Ավելին14:3024.10.25 -
ՔաղաքականԻնձ մի թուղթ դեմ տվեց. Ալեն Սիմոնյանը՝ Եզրաս սրբազանի հետ առաջին հանդիպման մասին«Մոսկվայում մոտեցավ, ինձ մի թուղթ դեմ տվեց, ասեց սա կստորագրեք»,-ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱԵ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ առաջին հանդիպման մասին։Ավելին14:2524.10.25