Լրահոս
2025-10-24
-
Արտաքին քաղաքականությունՏիխանովսկայան չեղարկել է Հայաստան նախատեսված այցըԲելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է Հայաստան նախատեսված այցը այն բանից հետո, երբ Լիտվայի իշխանությունները հրաժարվել են նրան տրամադրել անվտանգության ծառայություն։ Լիտվական ԶԼՄ-ների տվյալներով՝ Վիլնյուսը բելառուսական ընդդիմության առաջնորդին միջազգային միջոցառմանը ուղեկցելու համար անվտանգության ծառայության ոչ մի աշխատակից չի հատկացրել։ Տիխանովսկայայի այցը կապված էր «Euronest»-ի նիստին մասնակցության հետ, որը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների, այդ թվում ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության առանցքային հարթակ է:Ավելին20:2524.10.25 -
ՔաղաքականԵզրաս արքեպիսկոպոսի մասին վարչապետի պնդումների անապացույց աղբյուրները. CivilnetՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։ Գրում է civilnet.am-ը: Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գործակալ լինելու վերաբերյալ իր պնդումը վարչապետը հիմնավորեց՝ հղում անդլով «մամուլում հայտնված» տեղեկությունների. «Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Ոչ մի բան, ո՞վ է դրա մասին հարց տալիս։ ԿԳԲ-ի գործակալ է ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա՛, հենց այդպես էլ պետք է լինի։ Սա, կներեք, խելագարություն է»։ Նույն ելույթում Փաշինյանը կրկնեց իր պնդումը Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի վերաբերյալ՝ դժգոհություն հայտնելով, որ եկեղեցականների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին ուշադրություն չի դարձվում։ «Մեկը ԿԳԲ-ի գործակալ ա, մեկը քահանաների հետևից ա ընկնում, ձեռ-մեռ ա գցում․ կատարյալ լռություն։ Սա այլասերվածության կատարյալ աստիճանն ա»,- նշեց Փաշինյանը՝ պնդելով, թե այս ամենին աջակցողները ուղիղ կամ անուղղակի «Եզրասի այդ գործակալական ցանցի» անդամներ են։ #CivilNetCheck-ը փորձեց հասկանալ, թե մամուլի ինչ հրապարակումների է հղում անում վարչապետը և ում հետ են դրանք կապված։ Իշխանական մամուլի «անանուն նամակը» Civic.am-ում հոկտեմբերի 1-ին հրապարակվել է «Կարո անունով Սրբազան գործակալը. Եզրաս Ներսիսյանի ճանապարհը» վերտառությամբ հոդված։ Հրապարակման սկզբում առանց հավելյալ մանրամասների նշվում է, որ խմբագրությունը «անանուն նամակ է ստացել» Եզրաս Ներսիսյանի մասին։ Հոդվածում ներկայացված այդ նամակում պնդում է արվում, թե 1986-ի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից «Կարո» գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին «գործերը փոխանցվել են Լենինգրադի վարչություն»՝ նույն տարում նշանակվելով Լենինգրադի հոգևոր հովիվ։ Ավելին՝ սկզբնաղբյուրում:Ավելին20:1924.10.25 -
ԻրավականՈստիկանություն զանգած քաղաքացին Արմավիրի գերեզմանատան մոտակայքում զենք-զինամթերք էր թողելՆԳՆ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 20-ին Ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել: Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 84 փամփուշտ և փամփշտատուփեր: Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին20:1524.10.25 -
ՀասարակականԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինիԸնկերությունը հայցում է գազասպառողներիներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։Ավելին20:0024.10.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն հարվածել է թմրանյութերի առևտրականների նավին. Պենտագոն«Ռազմական նախարարությունը կործանիչ կինետիկ հարված է հասցրել ահաբեկչական ճանաչված «Տրեն դե Արագուա» կազմակերպության նավին, որը ներգրավված էր թմրանյութերի մաքսանենգությանը Կարիբյան ծովում»,- նշել է Հեգսեթը։Ավելին19:4824.10.25 -
ԻրավականԻրավական տեռոր՝ փաստաբանների նկատմամբ. նամակներ կուղարկեն միջազգային կառույցներինՓաստաբաններն ահազանգում են իրենց գործընկերների իրավունքների ոտնահարման մասին: Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևի, Ռուբեն Մխիթարյանի կալանավորումները «իրավական տեռոր» են անվանում փաստաբանների պալատում: Նրանք պատրաստվում են նամակեր ուղարկել միջազգային կազմակերպություններ, որ այնտեղ էլ տեղյակ լինեն՝ ինչպես են փաստաբաններ կալանավորվում ժողովրդավարության բաստիոնում:Ավելին19:4524.10.25 -
ՀասարակականՆաթան Սրբազանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներինՀոկտեմբերի 23-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Հայ օգնության միության (ՀՕՄ) անկախ կանանց բարեգործական կազմակերպության անդամներին։Ավելին19:3024.10.25 -
ՀասարակականԸստ եկեղեցական կարգի՝ Հովհաննավանքում պատարագը պիտի մատուցեմ ես․ Տեր Սարգիս«Մեր եկեղեցին ընդհարումներ չի ուզում, մենք ուզում ենք ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծվի, և ամեն ինչ իր տեղն ընկնի։Ավելին19:1524.10.25 -
ԱշխարհՔիմ Քարդաշյանը հայտնել է գլխուղեղի անևրիզմ ունենալու մասին45-ամյա Քարդաշյանը հեռուստաշոուի առաջին մասում ուղեղի հետազոտություն է անցնում, որից հետո ասում է, որ իր մոտ «փոքրիկ անևրիզմ կա»։Ավելին19:0524.10.25 -
ՔաղաքականԱպօրինի կալանավորվածներ և հետապնդումներ. ՍԴ-ն կանտեսի՞ Վենետիկի հանձնաժողովի կարծիքըՎենտիկի հանձնաժողովը կարծում է, որ Հայաստանում մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ապօրինի են կալանավերվել կամ քրեական հետապնդման եթնարկվել: Այսօր են իրավապաշտպաններն ու պատգամավորները ներկայացրել հանձնաժողովից ստացած փաստաթղթերի հիմնական կետերը:Ավելին19:0024.10.25 -
ՔաղաքականԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծըԱԺ ՔՊ խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել համընդհանուր հայտարարագրման համակարգում և պարզեցնել այն։ Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց այն: «Հիմնական փոփոխությունն այն է, որ նախատեսվում է հայտարարագրերը նախալրացնել ՊԵԿ-ի կողմից և հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ՝ մուտք գործելու ՊԵԿ-ի կայք»,-հայտնել է Պողոսյանը: Ըստ փոխնախարարի՝ եթե չկան հայտարարագրի լրացումներ, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը, սովորական կանոնի համաձայն, հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված. «Իհարկե, այս տարվա համար կա ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է»։ Նա նաև տեղեկացրել է, որ օրինագծով կհանվի հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված տուգանքը: Արդյունքում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։ Կողմ - 60 Դեմ - 2 Ձեռնպահ - 6:Ավելին18:5024.10.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը ԵՏՀ խորհրդի նիստում քննարկել է վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։ Նիստի ընթացքում քննարկվեց նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։ Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրեց, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվեց նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։Ավելին18:4524.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սենսացիա. ՔՊ-ականի զոքանչ է ձերբակալվել Գյումրիում, փեսան չի խառնվելուՀայլուր 18։30 Սենսացիա. ՔՊ-ականի զոքանչ է ձերբակալվել Գյումրիում, փեսան չի խառնվելուԱվելին18:3024.10.25 -
Իրավական34-ամյա երիտասարդի մոտ կանեփի բույսեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հոկտեմբերի 22-ին՝ ժամը 23․15-ին, Նուբարաշենի խճուղու մոտակայքում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են ներկայացրել 34-ամյա մի երիտասարդի:Ավելին18:1524.10.25 -
ՀասարակականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրությունՀոկտեմբերի 26-ին, Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։ Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ: Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ձեռնադրվողների ընծայման կարգը: Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգություն։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին։Ավելին18:0624.10.25 -
ՔաղաքականԿեղտոտ ծեսին չմասնակցե՛լ. ընդդիմության կոչն է Հովհաննավանք շտապող Փաշինյանին՝ չմոլորեցնել ժողովրդինԱյսօր խորհրդարանական ընդդիմությունը հորդորել է քաղաքական մեծամասնությանը Հովհաննավանքի կիրակնօրյա պատարագին, որն ինչպես գիտեք, Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ ինքն է մատուցելու, չտանել քաղաքացիներին և չվտանգել եկեղեցու հոգևոր-աղոթական մթնոլորտը:Ավելին18:0024.10.25 -
Քաղաքական«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվեցՆախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3-ից դարձնելով 2։Ավելին17:4524.10.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանին նոր մեղադրանք կներկայացնեն. փաստաբան«Հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանի հետ, ով հայտնել է, որ սպասվում է նոր մեղադրանքի ներկայացում պարոն Վարդան Ղուկասյանին։ Հայտնի չէ, թե նորից ինչ են ուզում կարել, կարկատել, բայց, այնուամենայնիվ, քննչական կոմիտեի քննիչներին զգուշացնում եմ՝ եթե դուք մուտք գործեք «Կենտրոն» քրեակատորղական հիմնարկ ու իմ վստահորդի հետ առանց իմ, առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության որեւէ գործողություն կատարեք, դա մենք դիտելու ենք որպես բռնաճնշում Ղուկասյանի նկատմամբ։ Քանի որ դուք տեղեկացված եք, որ այս պահին ես և Ղուկասյանի կողմից ընտրված պաշտպանները գտնվում ենք Գյումրիում և պետք է մասնակցենք դատական նիստին, հետևաբար մեր բացակայությունը հարգելի է»,- հայտարարել է Փոստանջյանը։Ավելին17:4024.10.25 -
ՀասարակականԵրևանում 35-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ իր նկատմամբ անօրինական գործողություն է կատարվելՀոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 35-ամյա Լիանա Ս.-ից, ով հայտնել է, որ իրեն Հրազդանի կիրճում գրոծող «Նաբերեժնի» ռեստորանային համալիրում իր կամքին հակառակ պահում են:Ավելին17:3524.10.25 -
ՀասարակականԿարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն այսօր մկրտության կարգ է կատարելԿարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն այսօր մկրտության կարգ է կատարել, հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ։Ավելին17:3024.10.25