Լրահոս

2025-11-06
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․69 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.73 դրամ:
    14:15
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՌԴ-ից ցորենով բեռնված ևս 132 վագոն Ադրբեջանի տարածքով կուղարկվի Հայաստան
    «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կազմակերպել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայանից ավելի քան 1000 տոննա ցորենի առաքումը Հայաստան: 15 մեքենա անցել է Ադրբեջանի տարածքով և արդեն հատել Վրաստանի և Հայաստանի սահմանը, այնուհետև ապրանքը կտեղափոխվի «Հարավկովկասյան երկաթուղու» Դալարիկ կայարան, հայտնել է Տրանսպորտի նախարարությունը:
    14:05
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միրզոյանին կարող ենք օգնել դիվանագիտական դաշտում խայտառակ չլինելու համար
    Այս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։
    14:00
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զովունիում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
    Նոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30- ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են «Kia Forte» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները։
    13:53
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի՛ հրաժարվիր Սևանից. դաշնակցականների ակցիան՝ կառավարության շենքի դիմաց
    Այս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։
    13:41
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոմիտասի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆ
    Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։
    13:35
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսային Կորեան խոստացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ին
    «Վերջերս ԱՄՆ-ի նոր վարչակազմն իշխանության գալուց հետո հրապարակել է ԿԺԴՀ-ի դեմ միակողմանի պատժամիջոցների՝ թվով հինգերորդ փաթեթը։ Այսպիսով, ԱՄՆ-ի վարչակազմը հստակ ցույց է տվել իր դիրքորոշումը՝ մինչև վերջ թշնամաբար վերաբերվել մեր պետության նկատմամբ», -ասվում է ԱՄՆ-ի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Կիմ Ըն Չհորի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
    13:30
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 փրկարար ծխահարվել են Կոմիտասի պողոտայում բռնկված հրդեհը մարելիս․ ՆԳՆ խոսնակ
    Նա տեղեկացրեց, որ մինչև հրշեջների ժամանելն արդեն հրդեհի վայրից քաղաքացիները տարհանվել են։
    13:26
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    2021-ին զորակոչիկը փորձել է խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի ամառային զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, զորակոչիկի հայրը մի խումբ անձանց հետ միասին, խորհուրդներ և ցուցումներ տալու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է որդու՝ հիվանդության սիմուլյացիայի և խաբեության այլ ճանապարհով հերթական զորակոչից խուսափելու փորձին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Վերջինիս կողմից հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքերում, քանի որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ որդին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և մեկնել պարտադիր զինվորական ծառայության: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    13:23
    06.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանի տարածքով առաջինը ռուսական ցորենը Հայաստան մտավ. ղազախականը դեռ ճանապարհին է
    15 վագոն ռուսական ցորենով բեռնված շարժակազմը գիշերը Երևան է հասել: Հացահատիկը ոչ թե Վերին Լարսով, այլ Ադրբեջանով է մտել Վրաստան, այնտեղից էլ Հայաստան՝ Հարավկովկասյան երկաթուղով: Չնայած Հայաստանի իշխանությունը պնդում է, թե վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքն է, որ ապաշրջափակումն արդեն իրողություն է՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հասկացրել է, թե Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը վկայող այս իրադարձությունը Մոսկվայի շնորհիվ է:
    13:15
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել․ Փաշինյանը՝ Հովհաննավանքի միջադեպի մասին
    Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագի ընթացքում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներից մեկը եկեղեցում բղավել էր, թե պատարագն իրական չէ և պատարագը մատուցելու իրավունք Տեր Արամ քահանա Ասատրյանը չունի, քանի որ դրանից առաջ կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: ՊՊԾ աշխատակիցները քաղաքացուն դուրս էին բերել եկեղեցուց։   
    13:06
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել
    ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում ժամը 10.12-ին ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 58-ամյա վանաձորցի մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ: Ըստ տղամարդու` ներարկիչում մեթադոն էր: «Ըստ նախնական տվյալների` 58-ամյա վանաձորցին ձերբակալվելուց րոպեներ առաջ զանգահարել էր 46-ամյա համաքաղաքացուն և խնդրել իրեն տալ մեթադոն: Նրանք հանդիպել էին Վանաձորի Տերյան-Զորյան փողոցների խաչմերուկում, և 46-ամյա տղամարդն էլ, «Օպել Աստրա» մակնիշի իր ավտոմեքենայում, նրան իրացրել էր մեթադոնով լցված ներարկիչը: Մոտ մեկ ժամ անց Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց ու վարչություն տեղափոխվեց նաև 46-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ և կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնեց, որ փաթեթում թմրանյութ է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:
    13:00
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը. հայտարարություն
    Միջոցառումն անցկացվելու է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մեծ՝ ավելի քան 700 հոգանոց դահլիճում։ Շենքում, որը հիմնադրել է Եսայի Պիտոյեվը, իսկ կառուցմանը աջակցել է  Ալեքսանդր Մանթաշեվը։
    12:45
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմին է հանձնել ևս մեկ պատանդի աճյուն
    The Times of Israel-ի փոխանցմամբ՝ դատաբժշկական փորձագետները հաստատել են աճյունի ինքնությունը։
    12:35
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Խոշոր հրդեհ՝ Երևանում. այրվում է Կոմիտասի «Սիթին»
    Հայլուր 12։30 Խոշոր հրդեհ՝ Երևանում. այրվում է Կոմիտասի «Սիթին»
    12:30
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստեղծելով և ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներից տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։ Հ.Մ.-ի քույրը, տեղեկանալով նկարագրված խնդիրների մասին, դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ին, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման և անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը: Արդյունքում, Ս.Հ.-ի և Գ.Մ.-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 25 մլն 522 հզր 200 ՀՀ դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.-ին: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ս.Հ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը): Գ.Մ.-ն ձերբակալվել է, իսկ Ս.Հ.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ դատարան ներկայացնելու համար: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    12:15
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր «անակնկալ» թոշակառուներին. այլևս կանխիկ եղանակով թոշակներ չեն տրվելու
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր «անակնկալը» թոշակառուներին. այլևս կանխիկ եղանակով թոշակներ չեն տրվելու:
    12:06
    06.11.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 06.11.2025
    Մամուլի տեսություն 06.11.2025
    12:00
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհի դեպքից
    Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
    11:48
    06.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում
    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին։
    11:45
    06.11.25
    Ավելին