Լրահոս
2025-11-05
-
ՔաղաքականԵթե սա հրահանգ չէ, ապա ի՞նչ է․ Ալեքսան Ալեքսանյանը՝ ՔԿ նախագահի հայտարարությունների մասինՔննչական կոմիտեի նախագահը այսօր իրեն ուղղված հարցերին ի պատասխան հայտարարեց, որ հրահանգ չկա Սամվել Կարապետյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար, այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։Ավելին22:1505.11.25 -
ՔաղաքականԻսկական ձեռնաշղթաներ ունի ՔԿ նախագահը, իսկ խաղալիքների համար կալանավորվում են. բանտարկելու մոլուցքՔննչական կոմիտեի նախագահին «կալանավորման անթիվ-անհամար ապօրինի միջնորդությունների մասին» հիշեցնելու համար այսօր Ազգային ժողովում ձեռնաշղթաներով է դիմավորել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Պատգամավորի այդ ակցիայից առաջ քննչական կոմիտեի նախագահը խորհրդարանում հպարտանում էր, որ Հայաստանում կալանքների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է: Լրագրողների հետ նույնպես զրուցել է Արթուր Պողոսյանը և պնդել, թե չգիտի ինչու են համընկնում քննչականի գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ստատուսներում նկատվող հրահանգները:Ավելին21:5805.11.25 -
ՔաղաքականԱրցախը եղել է, կա և կլինի․ Ռուբեն Վարդանյանի ուղերձըՌուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ և խնդրել է 3 ուղերձ փոխանցել.Ավելին21:4005.11.25 -
ՔաղաքականՄիրզոյանը ջուրն է գցում Ալիևին արդարացնելու՝ Փաշինյանի ջանքերը. կամաց-կամաց եկող խաղաղությունըԱլիևի կոնֆլիկտային հռետորաբանությունը չի սասանում արտգործնախարար Միրզոյանի լավատեսությունը: Իրական Հայաստանում իրական խաղաղությունը կամաց-կամաց հաստատվել է, պնդում է Միրզոյանը, միևնույն ժամանակ հայտարարում, թե «հաշտեցումը ժամանակ է պահանջում»: Նա այսօր մասնակցել է Օրբելի ֆորումին: Այնտեղ նաև հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաչվերթները կավելանան: Միրզոյանի խոսքով՝ չվերթներ կիրականացվեն ոչ միայն Թուրքիայից Երևան, այլև՝ Գյումրի։Ավելին21:2405.11.25 -
ՀասարակականԻ՞նչ է կարգալուծությունը․ բացատրում է Սամվել դպիր ԳրիգորյանըԵկեք պարզենք, թե ինչ է տեղի ունենում կարգալուծության դեպքում համաձայն Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշման: Մանավանդ դա պետք է անել այն քողի ներքո, որ որոշ կարգալույծներ պնդում են, թե կարգալուծությունից հետո իրենց քահանայական օծումը մնում է, որով իրենք իբրև թե չեն դադարում քահանա մնալուց: Այսպիսով, նրանք նաև մոլորեցնում են իրենց հետևորդներին, որոնք հավատալով իրենց շարունակում են մասնակցել իրենց չ/պատարագներին, ստանալ չ/հաղորդություն, իրենց ձեռամբ չ/մկրտվել, չ/պսակվել և այլն:Ավելին21:1005.11.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ մարմին, ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակով հարվածելԱյսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը:Ավելին20:5405.11.25 -
ՔաղաքականՀաղթանակ է ուզում վաղարշապատցին. նախընտրական քարոզարշավՎաղարշապատում քարոզարշավի հերթական օրը խոստումներ տալու փոխարեն՝ խոստումներ է լսել համայնքապետի՝ «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը: Վաղարշապատը չլքել է խոստանում բնակիչը, եթե հաղթի Խաչատրյանի ուժը:Ավելին20:4505.11.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևի ձեռքի տակով Հայաստան կմտնի նաև ռուսական ցորենը. հացն էժանանո՞ւմ էՀայլուր 20։30 Ալիևի ձեռքի տակով Հայաստան կմտնի նաև ռուսական ցորենը. հացն էժանանո՞ւմ էԱվելին20:3005.11.25 -
ՀասարակականԵրևանյան բարձրահարկերից մեկում հրդեհ է բռնկվել, տուժած կաՆոյեմբերի 5-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում:Ավելին20:2105.11.25 -
ՔաղաքականՓաշինյանից երազանքի SMS է ստացել Կարեն Անդրեասյանը և արդեն ուրիշ ոգեշնչման աղբյուր ունիԿարեն Անդրեասյանը «ազնիվ և անաչառ» լինելու մասին հիշելու համար այլևս Նիկոլ Փաշինյանի լուսանկարին չի նայում: Նրա նոր աշխատասենյակում չկա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ինչպես 2021-ին արդարադատության նախարար եղած ժամանակ: Նա արդեն Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն է և ոգեշնչվում է Սահմանադրությունից ու իրավական նորմերից:Ավելին20:1005.11.25 -
ՀասարակականԵրևան-Արմավիր ավտոճանապարհին 4 մեքենաներ են բախվել. կա զոհ և վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին19:5805.11.25 -
ՀասարակականՄիջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ, հանդիպել Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետՆոյեմբերի 5-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց «100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի և նրա հանձնախմբի Հայաստան այցելության 100-ամյակին:Ավելին19:4505.11.25 -
ՏնտեսականԱպուշությո՞ւն, թե՞ հացի էժանացում. նաև ռուսական ցորենն է Հայաստան մտնում Ադրբեջանի տարածքովԲացի ղազախական ցորենը Հայաստանի ճանապարհին է նաև ռուսական հացահատիկը, որ նույնպես Հայաստան է գալիս Ադրբեջանի տարածքով: Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից երկաթուղով տեղափոխվում է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով»: «Ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,- ասել է Պապոյանը, այդ իրադարձությունը ներկայացնելով իբրև լավ լուր ապաշրջափակման համար:Ավելին19:3005.11.25 -
ԻրավականԱրագածոտնի մարզի պարեկները 24-ամյա երիտասարդի մոտ մարիխուանայի նմավող զանգված են հայտնաբերելԱրագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 4-ին Աշտարակ քաղաքի Միկոյան Եղբայրների փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին19:1905.11.25 -
ՔաղաքականԵթե շարունակեն հարցազրույցին վերագրել որևէ գումար, ստիպված ենք լինելու Թաքեր Կարլսոնին տեղեկացնել, որ Հայաստանում մի փոքրիկ խմբակ նման բաներ է տարածում․ «Մեր ձևով» շարժման խոսնակԵթե իշխանական ֆեյքաբուծարանը շարունակի իր չարաճճի փորձերը հարցազրույցին վերագրել որևէ գումար, ստիպված ենք լինելու Թաքեր Կարլսոնին տեղեկացնել, որ Հայաստանում մի փոքրիկ խմբակ նման բաներ է տարածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։Ավելին19:1405.11.25 -
ՄիջազգայինԲեկումնային մարտեր՝ ուկրաինական ռազմաճակատում, շքեղ միջոցառում՝ ԿրեմլումԹեժ մարտերը շարունակվում են Պոկրովսկում, թեև ռազմաճակատից հակասական տեղեկություններ են հայտնում կողմերը: Ուկրաինական կողմի պնդամբ՝ քաղաքի մոտ կուտակված ռուսական զորքը նահանջում է, իսկ ռուսական կողմի տեղեկությամբ՝ իրենք գրավել են ռազմավարական նշանակության բնակավայրի 90 տոկոսը:Ավելին19:0705.11.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 5-ին, կազմել է 382.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին19:0005.11.25 -
ԻրավականԱրմավիրի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 4-ին ստուգման նպատակով Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցի սկզբնամասում մոտեցել են փայտե կոճղերով բեռնված «ԳԱԶ-3302» ավտոմեքենային։Ավելին18:4505.11.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանը միջնորդել է դատարան հրավիրել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցչին«Նոյեմբերի 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։Ավելին18:3905.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալֆային «ծեծող» զոքանչ և «պոլի փետով» ահաբեկչություն. կալանավորելը նորաձև է ՀայաստանումՀայլուր 18։30 Ալֆային «ծեծող» զոքանչ և «պոլի փետով» ահաբեկչություն.կալանավորելը նորաձև է ՀայաստանումԱվելին18:3005.11.25