Լրահոս
2025-11-29
-
ԻրավականՎարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան հիվանդանոց չեն տեղափոխումԳյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բայց անգամ առավոտյան նրան բժիշկ չի այցելել, ահազանգել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ Ղուկասյանին տեսակցելուց հետո: Արդեն 40 օր ԱԱԾ մեկուսարանում գտնվող Վարդան Ղուկասյանի ազատության պահանջով Շիրակից մի քանի տասնյակ աջակիցներ են այսօր Երևան եկել:Ավելին22:3029.11.25 -
ՔաղաքականՏասնամյակներ անց ուրացողների անունները հիշում են արհամարհանքով, իսկ նահատակներին` սրբացնելով․ Գեղամ ՄանուկյանԴժվարությամբ էի գնում, անհանգիստ էի, ի՞նչ ասեի իրենց հոգեւոր «եղբայրների» ուրացման ֆոնին։Ավելին22:1029.11.25 -
ՀասարակականԱրշակ Սրբազանը պատրաստվում է խոսել. հարյուրավոր հավատացյալներ՝ Մայր ԱթոռումՓաշինյանի՝ քաոս հիշեցնող հակաեկեղեցական քայլերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է պատասխանել կոսմոս հիշեցնող հանդարտությամբ: Վերլուծաբանները կասկածի տակ են առնում Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունների իսկությունը հաստատող փորձաքննության եզրակացության լեգիտիմությունը՝ ահազանգելով, որ ինչ-որ նոր գործողությունների հող է նախապատրաստում քննչական մարմինը: Ըստ կոմիտեի՝ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ սկանդալային տեսանյութերում պատկերված է Արշակ արքեպիսկոպոսը:Ավելին21:5029.11.25 -
ՀասարակականԳտնվեցին սրբազաններ, որոնք ամբարտավան ու ամբարիշտ դառնալով՝ գերադասեցին Սուրբ Էջմիածնից ախտավոր ինքնավտարումն ու պառակտումը․ Հայր ԱսողիկՀազարավոր բարեպաշտ հավատացյալներ Սուրբ Պատարագի սկզբից մինչև ժ. 18:15՝ վայելուչ կարգով մոտեցան Իջման Սբ Սեղանի առջև զետեղված Աստվածամուխ Սբ Գեղարդին: Այլևս 11 տարի է, որ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով Հայոց առաջին լուսավորչաց տոնը հռչակվել է Սբ Գեղարդի ուխտի օր:Ավելին21:3929.11.25 -
ՀասարակականԾովակ գյուղում «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Գարիկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի - Վարդենիս ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում։Ավելին21:3029.11.25 -
ՔաղաքականՀոգևոր դասի ներկայացուցիչները պարտավոր են թույլ չտալ իշխանություններին քանդել Եկեղեցին․ Արտակ ԲեգլարյանԿասկածից վեր է, որ այս իշխանություններին պետք է ոչ թե բարեփոխված Եկեղեցի ու հոգևոր կյանք, այլ՝ քանդված ազգային ինստիտուտ և ոչնչացված արժեհամակարգ ու գաղափարախոսություն: Եվ նրանք դա անում են պառակտելով, անվստահություն սերմանելով, առերևույթ իրական խնդիրները չար դիտավորությամբ ընդգծելով, բռնաճնշումներով և այլ հանցավոր ու անբարոյական մեթոդներով: Այդ պատճառով նրանց արշավին մաս կազմելը նշանակում է աջակցել այդ հակազգային ու հակաքրիստոնեական նպատակի կյանքի կոչմանը:Ավելին21:2529.11.25 -
ՔաղաքականՔՊ-ականի հայհոյանքը խուլիգանություն չէ՞. «լեզու կտրել» սպառնացող իշխանությունըՍեռական հայհոյանքի համար շրջակա միջավայրի նախկին նախարարին չեն պատժում, վարչապետի մասին քոմենթ գրած 73-ամյա տատիկին հարկադրում են ջնջել գրածը: Բոլոր մարդիկ հավասար են, սակայն որոշ մարդիկ ավելի՞ հավասար են: Ինչու՞ են նույն արարքի համար պատժվում ընդդիմադիրները, անպատիժ մնում յուրայինները։Ավելին21:1529.11.25 -
Քաղաքական«Մեր ձևով»-ի մարզային այցելությունները շարունակվում են (տեսանյութ)Շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրվել է աշխատանքային այցի ժամանակ քաղաքացիների հետ ունեցած հանդիպումներից մեկի տեսագրությունից հատված։Ավելին21:1029.11.25 -
ՀասարակականԲորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալվել էլ ԵԿՄ-ական «Մասիվցի Գիժ Ավոյի» թոռը և նրա ընկերը. «Իշխանություն»Նոր Նորքի Շոպրոնի փողոցում չորս օր առաջ կեսգիշերին Մասիվում գործող հակադիր խմբավորումների հերթական բախումը ողբերգական ավարտ ունեցավ․ սպանվեց 31-ամյա Բորիս Արզումանյանը։ Այդ գիշեր Մասիվում հայտնի խմբավորումները հավաքվել էին «ռազբոռկայի»՝ նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ։ Ընդհարման կողմերից մեկը եղել է «Գիժ Ավոյի» թոռ Հակոբ Խաչատրյանը, իսկ մյուսը՝ թաղային հեղինակություն «Մասիվցի Մոնչի» շրջապատը։Ավելին21:0429.11.25 -
ՄիջազգայինԼիբիայի խորհրդարանի խոսնակը կոչ է արել երկրում անհապաղ նախագահական ընտրություններ անցկացնելԼիբիայի արևելքում գտնվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ագիլա Սալեհը կոչ է արել երկրի Բարձրագույն ազգային ընտրական հանձնաժողովին անհապաղ կիրառել ուղիղ նախագահական ընտրությունների մասին օրենքը և հնարավորինս շուտ նախագահական ընտրություններ անցկացնել։Ավելին21:0029.11.25 -
ՀասարակականՀրդեհ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շինության տարածքումՆոյեմբերի 29-ին, ժամը 19։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։ Իրականացվում է հրդեհաշիջում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։Ավելին20:4529.11.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Նոր հայտարարություն՝ 10 եպիսկոպոսի անունից. մեծ ասուլիս կտա Արշակ սրբազանըՀայլուր 20:30 Նոր հայտարարություն՝ 10 եպիսկոպոսի անունից. մեծ ասուլիս կտա Արշակ սրբազանըԱվելին20:3029.11.25 -
ԻրավականՖրանսիայում ներկայացրել ենք կալանավորված եպիսկոպոսների հետ կապված խնդիրները․ Արա ԶոհրաբյանՔննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է Փաստաբանության վիճակը Հայաստանում, միջազգային համագործակցությունը, իսկ ես, Ռոման Ահարոնյանը և Մարինե Ֆարմանյանը ներկայացրել ենք Հայաստանում քրեական հետապնդման թիրախում հայտնված եպիսկոպոսների, ինչպես նաև հակաեկեղեցական շարժման հետ կապված խնդիրները: Այնուհետև պատասխանել ենք ներկաների հարցերին:Ավելին20:1529.11.25 -
ՄիջազգայինՔաղաքական երկրաշարժ՝ Ուկրաինայում. Երմակը լքում է Զելենսկիի գրասենյակն ու գնում ռազմաճակատԶելենսկիի գրասենյակի արդեն նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ՝ հայտարարելով, որ չի ցանկանում իր ներկայությամբ վնասել նախագահին: էներգետիկ խոշոր կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո էին խուզարկել Երմակի գրասենյակը: Նրա հրաժարականին արդեն արձագանքել է Մոսկվան: Կրեմլի խոսնակի բառերով՝ պատահածը վկայում է քաղաքական խորը ճգնաժամի մասին:Ավելին20:0029.11.25 -
ՀասարակականՕդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի․ ՀայհիդրոմետՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 19-25-ը (2025թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ, -Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին, -Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ նոյեմբերի 19-ին, -Արաբկիրում՝ նոյեմբերի 20-ին, -Նոր Նորքում՝ նոյեմբերի 22-ին, -Շենգավիթում՝ նոյեմբերի 25-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի 1186-ն որոշման օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։Ավելին19:4029.11.25 -
ՀասարակականՍարսափելի մահ, որ ցնցել է Երևանը. մեքենան քշել են գետնին ընկած տղայի վրա2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում մի խումբ տղաներ վիճաբանել են, միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին, հակառակ կողմից վեճի մասնակիցները, տեսնելով որ նա ընկել է, մեքենան մի քանի անգամ քշել են վրան, այնքան, մինչև նա ստացած վնասվածքներից մահացել է։Ավելին19:2029.11.25 -
ՀասարակականԲարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիքից քաղաքացին ընկել և մահացել էՏեղում պարզվել է, որ ժամը 09։00-ի սահմաններում շինարարական աշխատանքները ստուգելու նպատակով Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Սամվել Բ․-ն բարձրացել է Բարձրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տանիք, որտեղից մոտ 4 մետր բարձրությունից վայր է ընկել դպրոցի 3-րդ հարկի հատակին։Ավելին19:0329.11.25 -
ՀասարակականԿողմ եմ Արշակ Սրբազանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելուն. Գեղարքունյաց թեմի առաջնորդբ. Հորդորում եմ հատկապես եկեղեցու սպասավորներին դադարեցնել բարձրաստիճան եկեղեցականների հասցեին հնչեցվող վիրավորանքները:Ավելին18:5129.11.25 -
ՔաղաքականԵրևանի կառավարումը տապալածները՝ խցանումները վերացնելու անվան տակ, կարմիր գծերի թանկացումից հավաքեցին ու մսխեցին 2 մլրդ 100 մլն դրամ․ ավագանու անդամԵրևան մեր օրեր։ Ոչ աշխատանքային օր, սակայն քաղաքը ամբողջովին խցանված։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։ «Շենգավիթ վարչական շրջանից կենտրոն՝ տևեց «ընդամենը» 57 րոպե։ Քաղաքի կառավարումը տապալածները՝ խցանումները վերացնելու անվան տակ, կարմիր գծերի թանկացումից հավաքեցին ու մսխեցին 2 մլրդ 100 մլն դրամ»,- գրել է նա։Ավելին18:4529.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սարսափազդու սպանության հետքերով. մեքենան մի քանի անգամ քշել են ընկած տղայի վրաՀայլուր 18։30 Սարսափազդու սպանության հետքերով. մեքենան մի քանի անգամ քշել են ընկած տղայի վրաԱվելին18:3029.11.25