Լրահոս
2025-11-29
-
Քաղաքական42 միլիոնանոց ջեբկիրություն՝ պետական բյուջեից. Մանուկ Սուքիասյան«Թող իրենց կուսակցության բյուջեից ծախսեին, ո՞վ է թույլ տվել կառավարության բյուջեից ծախսել։ Դու քաղաքական մարմին ես, ի՞նչ գործ ունես՝ պետական ծառայողներին կանչես, քարոզ կարդաս: Իշխանազավթման, ինքնիրավչության և սեփական լիազորությունները գերազանցելու դրվագ կա: Դա հակասում է և՛ օրենսդրությանը, և՛ իրենց շատ բարձրաձայնած ժողովրդավարության սկզբունքներին: Պետական ծառայողը պետք է շարունակի մնալ պետական ծառայող՝ անկախ նրանից, թե ով է քաղաքական իշխանությունը: Ստացվում է՝ քաղաքական աֆյորան էլ է մեր պետության ու քաղաքացիների հաշվին»:Ավելին18:1529.11.25 -
ՀասարակականԱմեն կիրակի մասնակցել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին․ վաղն էլ եմ գնալու․ Նարեկ Կարապետյան2 օր առաջ, Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, Հայաստանի 16–րդ վարչապետը հայտարարեց, որ պատարագի է մասնակցելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Լրատվականների տվյալներով՝ պետական ապարատը մարդկանց է հավաքագրում վարչապետի այս քաղաքական ակցիային մասնակցելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը։Ավելին18:0029.11.25 -
ՔաղաքականՍտամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորություններըՍտամբուլում հանդիպեցի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Երկուստեք կարևորեցինք Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատեցինք երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր գնահատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Քննարկեցինք Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIPP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։ Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը»,-գրել է նա։Ավելին17:4029.11.25 -
ՀասարակականՎեհափառի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ ՊատարագՏոնի առիթով Ամենայան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։Ավելին17:2829.11.25 -
ՀասարակականՓաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել եմ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, դա առնչություն չունի Արցախի հիմնախնդրի հետ. Վրթանես եպիսկոպոս ԱբրահամյանՍ.թ. նոյեմբերի 28-ին մի խումբ եպիսկոպոսների հետ մասնակցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Տեղյակ եմ, որ այդ հանդիպումը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել մեր հայրենակիցների և հատկապես արցախահայության կողմից։ Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ իմ պարտքն եմ համարում հայտնել հետևյալը․Ավելին17:1829.11.25 -
ՀասարակականՀոգենյարդաբանական դիսպանսերում հաշվառված հարևանների ծեծկռտուքը դարձել է մահվան պատճառ․ նոր մանրամասներԱյդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում ավագ համայնքային ոստիկանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ալավերդի քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ։Ավելին17:0029.11.25 -
ԻրավականՀայերն արդյունավետ պաշտպանության իրավունքից զրկված են. Սահակյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների մասին․ MediaHub«Բոլոր դեպքերում այս միջնորդությունը որևէ հետևանք չի ունենալու և դա քաջ գիտակցում են նաև հանրային պաշտպանները: Պարզապես հստակ է դատավարությունների ողջ ընթացքից, որ այս պաշտպաններն արդյունավետ պաշտպանություն չեն կազմակերպել, և հայերն արդյունավետ պաշտպանության իրավունքից զրկված են»,- մեզ հետ զրույցում նշեց Սահակյանը։Ավելին16:4029.11.25 -
ՏարածաշրջանՎրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից մեկըՎերջինիս խոսքով՝ քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի ՆԳՆ գլխավոր գրասենյակ։Ավելին16:2029.11.25 -
ԻրավականԱլավերդիում կենցաղային վեճի հետևանքով 75-ամյա տղամարդը սպանել է 74-ամյա հարևանին․ նա ձերբակալվել էՆոյեմբերի 28-ին՝ ժամը 12.20-ին, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին հաղորդում է ներկայացրել, որ իր հարևանը՝ Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լյովիկ Շ․-ն, նախորդ օրվանից տուն չի վերադարձել։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: Նույն օրը Ալավերդու համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևանի՝ 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի հետևանքով հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին: Վերջինս մահացել է: 75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը: Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։ Կազմված փաստաթղթերն փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին16:0429.11.25 -
ՀասարակականԵկեղեցին չպետք է ենթարկվի ներքին պառակտման․ Դանիել Սրբազան«Եկեղեցին ներսից վիրավորված է և դրսից՝ ճնշումների տակ։ Պտությունը մեղադրում է, եկեղեցին պաշտպանվում է․ կասկած է լցվել մթնոլորտը»․ Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր տաճարում սուրբ պատարագի քարոզում ասել է Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։ «Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է դատողությունների և կասկածների փոթորիկի մեջ, որոնք փչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ գայթակղություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի խմբավորումների և կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը, քաղաքական օրակարգերը վեր դասելով Ավետարանից և Եկեղեցու գործունեությունից, կբաժանվի նաև խոսքով ու հոգով։ Մեծ գայթակղություն է նաև, որ բորբոքված խոսքին պետք է պատասխանել բորբոքմամբ, մեղադրանքին՝ մեղադրանքով, արհամարհանքին՝ արհամարհանքով, բայց այդպես վարվել նշանակում է մոռանալ, թէ ով ենք մենք, այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ումն ենք մենք։ Պիտի մերժենք բաժանման թույնը»։ Նա նշել է, որ եկեղեցին չպետք ենթարկվի ներքին պառակտման։ Սրբազանը հիշեցրել է Պողոս առաքյալի խոսքերը․ «Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և «եթե մեկը տառապում է, բոլորը տառապում են»։ Դարերի ընթացքում հենց այսպիսի մտածողությամբ է հայ ժողովուրդը հաղթահարել ծանր փորձություններ և հալածանքներ, և ոչ մի կայսրություն չի կարողացել կոտրել հայերի հավատքն ու հույսը»։Ավելին15:4929.11.25 -
ՔաղաքականԳագիկ Ծառուկյանը հանդես կգա ուղերձովԱյս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։Ավելին15:3729.11.25 -
ՀասարակականTikTok-ում, Telegram-ում հրապարակվում են ձեր լուսանկարները հայհոյանքով․ մեդիափորձագետը զգուշացնում է«Ցավոք սրտի շատերը վճարում են, միանգամից ասեմ, որ, եթե վճարեցիք, ապա անընդհատ փող են ուզելու տարբեր հաշիվներից, հասկանալով, որ դա կարելի է դա ստանալ ձեզնից։ Դա դարձել է տնտեսության մի մաս։ Ի՞նչ անել, ամեն դեպքում report-ը կարող է օգուտ լինել, բայց շատ դեպքերում չի օգնում և հենց դրա համար էլ TikTok և Telegram են գցում, որովհետև այդտեղ report-ները լավ չեն օգնում, բայց ամեն դեպքում պետք է անել, եթե անգամ անծանոթի վերաբերյալ եք նման բան տեսնում, անտարբեր մի անցեք, հնարավոր է օգնի»,- ասել է մեդիափորձագետը։Ավելին15:1929.11.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ եք շինանյութը լցրել ծառերի վրա․ Քրիստինա Վարդանյան«Ավագանու անդամներով այցի էինք, մտանք նաև քաղաքապետարանի ծրագրով վերանորոգվող 156 մանկապարտեզ։ Ինչպես ամենուրեք, այստեղ ևս, ամբողջությամբ անտեսված է ավագանու որոշմամբ՝ շինհրապարակներում կանաչ տարածքների սահմանազատման և ծառերի պաշտպանության հարցը։ Երեխաները հետագայում կիզիչ արևի տա՞կ են խաղալու…»։Ավելին15:0029.11.25 -
ՀասարակականԵրևան-Երասխ ճանապարհին ավազով բարձված բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվելԱյսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ֆ․-ն իր վարած «Hyundai» բեռնատարով Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Բեռնատարը բարձված է եղել ավազով, և օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող ճանանշինի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել ավտոմեքենան անվտանգ վայր տեղափոխելու և ճանապարհը մաքրելու աշխատանքներին։Ավելին14:3029.11.25 -
ԻրավականՍտեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են. Ռուբեն ՄելիքյանԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։Ավելին14:1529.11.25 -
ԻրավականՄետաղադրամ կուլ տված երեխայի կյանքին վտանգ չի սպառնումՆոյեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան՝ հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց:Ավելին14:0529.11.25 -
ՔաղաքականԱրտակ Ջումայանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից«Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ համատեղ աշխատանքի, նվիրվածության, անգնահատելի աջակցության և ջերմ թիմային միջավայրի համար։ Մենք միասին անցել ենք պատասխանատու, երբեմն՝ ճգնաժամային ու բարդ ճանապարհ՝ իրականացնելով ոլորտային բարեփոխումներ, զարգացնելով առողջապահական ծառայությունների որակն ու բարձրացնելով մասնագիտական հանրույթի դերը։Ավելին13:5229.11.25 -
ՄիջազգայինԹուրքիայի Սև ծովի ափերի մոտ ռուսական լցանավերում հրդեհ է բռնկվելՀրդեհված առաջին նավը Հնդկաստանից Ռուսաստան ուղևորվող Kairos լցանավն է։ Նշվում է, որ լցանավը պայթել է ծովային ականի վրա՝ գտնվելով Թուրքիայի ափից 28 ծովային մղոն հեռավորության վրա։Ավելին13:4529.11.25 -
ՀասարակականԾեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 31-ամյա տղամարդը մահացել էՆախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։Ավելին13:3029.11.25