Լրահոս

2020-02-11
2020-02-10
  • Կրթություն և գիտություն
    Հալեպի համալսարանում սովորում են հայոց լեզու

    Մինչ Հայաստանում բուռն քննարկում են բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզուն ու հայոց պատմությունը ոչ պարտադիր դարձնելու հարցը, Հալեպի պետական համալսարանում հայերեն են սովորում անգամ տեղացիները: Ուսանողների դասացուցակում հայերենի դասաժամեր են ավելացել: Հալեպից Մարիա Գաբրիելյանն է պատմում:

    22:48
    10.02.20
    Ավելին
  • Հայաստան
    Ուշացած ձմեռը Երեւան է եկել

    Այս օրերի սաստիկ ցուրտը կսկսի նահանջել միայն երկու օրից, իսկ մինչև դա հույս չկա, որ քաղաքի մայթեզրերի սառույցը կհալվի: Սառած ավտոճանապարհներ կան Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում ու Սյունիքում, իսկ մայրաքաղաքում հիմնական խնդիրը հետիոտնի ոտքերի տակ է:

    22:47
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Երթուղայինների վարորդները բողոքում են բարձր օրավարձից

    Վաղ առավոտից մոտ 10 երթուղու 150 վարորդ գործադուլ էր անում՝ պահանջելով իջեցնել երթուղու օրավարձը: Իրենք ամեն օր ստիպված են գծատիրոջը մոտ 28 հազար դրամ օրավարձ տալ, ինչից հետո տուն են գնում դատարկ գրպանով: Այդ պայմաններում աշխատել չեն կարող, վարորդները պատրաստվում են սպասել մեկ շաբաթ, հետո բողոքը տեղափոխել Կառավարության առաջ:

    22:46
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Կրթության ազգային ինստիտուտում 300 մարդ մնացել է անգործ

    Շաբաթն էլ չի անցնում՝ առանց նոր աղմուկի մեր կրթության ու գիտության նախարարության շուրջ: Այս անգամ Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներն են բողոքում սուպերնախարարությունից: Իրենք անգործ են մնացել, որովհետև իստիտուտը լուծարվել է:

    22:45
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Հանրաքվե. ԱԺ-ում ընդդիմությունը կարող է դիմել ՍԴ

    Խորհրդարանական ընդդիմությունը կարող է բողոքարկել հանրաքվե անելու որոշումը Սահմանադրական դատարանում: Ըստ էության դրա համար բավարար է պատգամավորների 1/5-ի նվազագույնը 26 պատգամավորի ստորագրությունը: Խոհրդարանի 132 պատգամավորից 26-ը՝ ,Բարգավաճ Հայաստան խմբակցությունից, իսկ 17-ը՝ ,Լուսավոր Հայաստանից: «Լուսավոր Հայաստանն» ի դեպ պատրաստ է դիմել բարձր դատարան, հապաղում է Բարգավաճ Հայաստանը:

    22:44
    10.02.20
    Ավելին
  • Աշխարհ
    Ընտրություններ՝ Ադրբեջանական ձեւով

    Ադրբեջանում կիրակի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Հարևան երկրից մեզ հասած կադրերը ուղղակի ապշեցնող են բախումներ, լցոնումներ, անգամ մահվան դեպքեր ու այս ամենը ինչ-որ հրաշքով վրիպել է մի շարք երկրների դիտորդների աչքերից: Ամենահետաքրքիրն այն է, որ միլի մեջլիսում նորից մեծամասնություն է կազմել Ալիևի նոր Ադրբեջան կուսակցությունը, պարզապես կազմն է մի քիչ երիտասարդացել:

    22:43
    10.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Բացառիկ վիրահատություն Հայաստանում

    Մեր հաջորդ պատմությունը մի փոքրիկի մասին է, որ ծնվել էր մոտ 1.5 կիլոգրամանոց գոյացությունով, բայց աննախադեպ վիրահատությունը ազատել է երեխային իր կեսի չափ կշռող խնդրից:

    22:39
    10.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ ապրիլի 5-ին

    Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի պաշտոնական օրն էլ դեռ հայտնի չէ, բայց այո-ի շտաբի քարոզչամեքենան գործի է դրվել ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով: Անթաքույց ուրախություն, որ Փաշինյանը չկարողացավ զսպել անգամ մինչև դասական համերգի ավարտը: Նա հենց Արամ Խաչատրյան համերգասրահից ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ կոչ անելով, որ Հայաստանի՝ արտասահմանում ապրող քաղաքացիները մինչև ապրիլի 5-ը գան Հայաստան ու մասնակցեն հանրաքվեին:

    22:34
    10.02.20
    Ավելին