Լրահոս
2025-12-18
-
Զինված ուժերՍտորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրըԴեկտեմբերի 18-ին ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների տնօրինության տնօրեն, բրիգադի գեներալ Խրիստոս Սպիրոպուլոսը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։ Այն ներկայումս համալիր բնույթ ունի և ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նոր ուղղություններ։ Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում։Ավելին23:5318.12.25 -
ՔաղաքականՄեր հայրենակիցների շնորհիվ Փաշինյանի այսօրվա ծրագիրը տապալվեց․ Իշխան ՍաղաթելյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ամփոփել է օրը։Ավելին23:4018.12.25 -
ՔաղաքականՎեհափառը մեր աչքի առաջ դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու երկրային հզոր պաշտպան ու պահապան. Տիգրան ՔոչարյանԱղոթքներս առ Աստված ու երկար կյանք , առողջություն ու համբերություն Ամենայն Հայոց Կաթողիկոսին:Ավելին23:3518.12.25 -
ՔաղաքականՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանՄեր սերը ի Հայաստան...»Ավելին23:2818.12.25 -
ՀասարակականԹալինի ՔՊ-ական քաղաքապետը հայհոյում է հոգևորականներին Մայր տաճարի դռան մոտՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:1618.12.25 -
ՀասարակականԻնչպես են Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը, ոստիկանների ու այլ քաղաքացիների հետ, կանգնեցնում հակաեկեղեցական սադրիչինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին23:0918.12.25 -
ՄիջազգայինՍարսափելի սպանություն՝ դպրոցում. ռուս տղան դանակով տասն անգամ խփել է 11-ամյա տաջիկ տղայի կոկորդինՌուսաստանը սգում է 11 տարեկան տաջիկ տղայի մահը: Տաջիկստանում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հղել և անհապաղ պահանջել անաչառ հետաքննել դեպքը: Արդյո՞ք 15 տարեկան ռուս տղան էթնիկ հողի վրա է դանակով մտել իր դպրոց ու դաժանաբար սպանել այլազգի տղային, դեռ միայն վարկածներ են շրջանառվում: Սա այս տարի գրեթե նույն սցենարով երկրորդ սպանությունն է Ռուսաստանում:Ավելին23:0018.12.25 -
ՀասարակականԻշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվել. «Փաստ»Մեր աղբյուրները հայտնում են, որ ի աջակցություն Եկեղեցու և Կաթողիկոսի հավաքված քաղաքացիների թիվը կազմել է շուրջ 10,000 քաղաքացի։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից բերված քաղաքացիների թիվը 250-300 հոգի էր, որոնք մեծ մասամբ բերվել էին ՔՊ-ական վարչական ռեսուրսի, և, մասնավորապես, հավատարիմ ՏԻՄ ղեկավարների միջամտությամբ։ Այդ իսկ պատճառով նշված մարդկանց խումբը ամբողջ հավաքի ընթացքում վերածվել էր թափառական շապիտո կրկեսի և անարդյունավետ փորձում էր ակտիվ տեղաշարժերի և տարբեր սադրանքների միջոցով ուշադրություն գրավել և բազմամարդություն ցույց տալ։Ավելին22:4718.12.25 -
ՀասարակականՏեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը․ Հայր ԶաքարիաՏեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է այսօր Մայր տաճարի բակում՝ ակցիայի ժամանակ։Ավելին22:4018.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանական բենզինով բեռնված գնացքը Հայաստանի ճանապարհին է. Մոսկվային առաջարկներ ունի ՓաշինյանըԱդրբեջանական SOCAR-ի նավթամթերը արդեն Հայաստանի ճանապարհին է: 22 վագոններով ավելի քան 1200 տոննա ավտոմոբիլային վառելիքը Բաքվի Բոյուկ Քեսիկ կայարանից ուղևորվել է Երևան: Վրաստանի տարածքով այս առաջին խմբաքանակն անցնելու է անվճար: Շարունակական կլինի՞ ադրբեջանական բենզինի ներկրումը, թե ոչ՝ կախված է այն ներմուծող ընկերությունից, այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Ավելին22:3018.12.25 -
ՀասարակականՈչ թե դեմ եմ Վեհափառին, դեմ եմ եկեղեցական կանոնադրությունը խախտած յուրաքանչյուր հոգևորականի․ Ստեփան Ասատրյան«Ես կարգալույծ չեմ»․ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը, նախկինում՝ Տեր Արամը, Մայր Աթոռում էր։Ավելին22:2018.12.25 -
ՀասարակականԱրարատի մարզում «ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ» ավտոբուսի մեջ․ կան վիրшվորներԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Ներքին Դվին գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց համարանիշների ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։Ավելին22:1518.12.25 -
ՀասարակականՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել են․ նոր մանրամասներ․ News.am«Արհեստավարժ բժիշկները փրկեցին տեր Վրթանեսի կյանքը, նա կաթված էր ստացել։ Այս պահին Տեր Վրթանեսի վիճակը կայուն է, սիրտը ստենտավորել են։ Տեր Վրթանեսը երբեք սրտից չի բողոքել, երեւի թե նրա վրա այսօրվա վիճակն է ազդել»,– ասաց Հայր Զաքարիան։Ավելին22:0018.12.25 -
ՔաղաքականՌուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ոչ թե անձնական նախասիրության, այլ ազգային արժանապատվության հարց է․ Հայրապետյան«Շինծու «դատավարության» ողջ ընթացքում չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի Հանրապետության դեմ։ Հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու արժեքներին, իրեն պահում է որպես արժանապատիվ հայ մարդ։Ավելին21:5118.12.25 -
ՀասարակականՄահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն ՍարգսյանըՀոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող հրաժեշտի սրահում (1-ին մաս)։Ավելին21:4018.12.25 -
ՔաղաքականՊաշտպանում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Նիկոլ Ավազակապետից․ ՀԱԿՀայ Ազգային Կոնգրեսի անդամներն այսօր գնացել էին Մայր Աթոռ՝ ի պաշտպանութուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Այս մասին տեղեկանում ենք Կոնգրեցի ֆեյսբուքյան էջից։ «Պաշտպանում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Նիկոլ Ավազակապետից»,-հրապարակված լուսանկարին կից գրված է ֆեյսբուքյան էջում։Ավելին21:3018.12.25 -
ՀասարակականԱխուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ումԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ փրկարարները մարել են Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Մնացական Գ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։Ավելին21:2018.12.25 -
ՔաղաքականԱմենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ պատգամավորԱստիճանաբար, գուցե նաև իր կամքից անկախ Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի։ Այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Այսօր նրա ու մեր եկեղեցու շուրջ միավորված էր ողջ քաղաքական դաշտը, հասարակության տարբեր շերտերը։ Սա լռելայն համագործակցություն էր կոնկրետ օրակարգի շուրջ ու սա ամենակարևորն է»,-նշել է նա։Ավելին21:0918.12.25 -
ՔաղաքականԱյսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ. քաղաքագետԵկեղեցու պաշտպանները գիտեն, թե ինչու են եկել Էջմիածին, մոտիվացված ու գաղափարականացված են: Թշնամի ճամբարը մոտիվացված չէ, գաղափարականացված չէ ու հիմնականում պատանդի կարգավիճակով է մասնակցում Մոլագարի նախաձեռնություններին:Ավելին21:0018.12.25 -
ՔաղաքականԱմոթալի իրարանցում՝ Մայր Աթոռում․ Վեհարան ներխուժելու՝ «տիրադավների» պլանը տապալվեցԱմոթալի իրարանցում՝ Մայր Աթոռում․ Վեհարան ներխուժելու՝ «տիրադավների» պլանը տապալվեցԱվելին20:4518.12.25