Լրահոս
2025-12-18
-
ԻրավականՀՀ իշխանությունների այսօրվա վարքագիծը հստակորեն փաստում է, որ Փաշինյանն այլևս դուրս է օրենքի շրջանակներից․ Ռոբերտ Ամստերդամ«Ես հետևում եմ այս ամոթալի իրադարձություններին և իմ լիակատար զորակցությունն եմ հայտնում Մայր տաճարում գտնվող իմ բարեկամներին։Ավելին20:3518.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Դավադիր գրոհ՝ Մայր աթոռի վրա. խայտառակ պառակտման պահին միասնական աղոթք է հնչելՀայլուր 20։30 Դավադիր գրոհ՝ Մայր աթոռի վրա. խայտառակ պառակտման պահին միասնական աղոթք է հնչելԱվելին20:3018.12.25 -
ՔաղաքականԱյսօր մենք կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Լևոն Քոչարյան«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գիտակցելով հնարավոր սադրանքներն ու ոստիկանական բռնությունները, ամուր կանգնեցին և թույլ չտվեցին, որ մեր սուրբ եկեղեցին պղծվի»,- նշել է նա։Ավելին20:2618.12.25 -
ՄիջազգայինԲելգիայի բանտերից մեկում բանտարկյալների հետ կապված միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժելԿալեբոյի խոսքով՝ մոտ 40 տարեկան կասկածյալը փակել է իր խցի դուռը և պատանդ է վերցրել երկու խցակիցների։ Նա հավելել է, որ կասկածյալի դրդապատճառները կապված են եղել իր՝ մեկ այլ բանտ տեղափոխելու խնդրանքի հետ, որը երկար ժամանակ մերժվել էր գերբնակեցման պատճառով։Ավելին20:2118.12.25 -
ՀասարակականՏ. Վրթանես քահանա Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում․ Հայր Զաքարիա«Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս:Ավելին20:1618.12.25 -
ՀասարակականՏեր Վրթանես քահանա Բաղալյանին վիրահատում ենԱվելի վաղ հայտնել էինք՝ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը Մայր Աթոռում վատացել է։Ավելին20:0518.12.25 -
ՀասարակականՏեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվելԱվելի վաղ հայտնել էինք՝ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը Մայր Աթոռում վատացել է։Ավելին19:5618.12.25 -
ՔաղաքականԼացս գալիս ա, ախպորն ախպոր դեմ են հանել. մեծաթիվ ոստիկաններ և հազարավոր հավատացյալներ՝ Մայր ԱթոռումԼացս գալիս ա, ախպորն ախպոր դեմ են հանել». մեծաթիվ ոստիկաններ և հազարավոր հավատացյալներ՝ Մայր ԱթոռումԱվելին19:4818.12.25 -
ՔաղաքականՌադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը. Պապիկյան«Հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները: Ներկայացրել եմ պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:Ավելին19:4518.12.25 -
ՔաղաքականՄիրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններինԶրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ձևավորվել են համատեղ աշխատանքի արդյունքում նախադրյալներ գործընկերության հետագա խորացման համար։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով:Ավելին19:3518.12.25 -
ԻրավականՍրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել է. ոստիկանները չեն ապահովել 2 հոգու մասնակցությունըԱյսօր Շենգավիթի դատարանում հետաձգվել է Բագրատ Սրբազանի և շարժման 17 աջակիցների գործով դատավարությունը: Ոստիկանության Մաշտոցի նաբժնիօ ոստիկանները երկու մեղադրյալի չեն տարել դատարան: Բագրատ Սրբազանը կասկածներ ունի, որ նրանք էլ հարյուրավոր այլ ոստիկանների հետ գործուղվել են Էջմիածին:Ավելին19:3018.12.25 -
ՀասարակականՀոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով․ ՎեհափառԴեկտեմբերի 18-ին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամների և ժողովին հրավիրված թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության հետ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյան ժամերգության։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրական պատգամն ու խոսքն ուղղեց ի զորակցություն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ Սիրելի զավակներ Մեր, Հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսօր դուք հավաքվել եք հայոց հոգևոր կենտրոնում՝ վկայելով ձեր սերը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգևոր օրրանը ամեն մի հայի։ Ինչպես պատմիչ Առաքել Դավրիժեցին է վկայում, հայոց ազգը ի սփյուռս աշխարհի կապված է Լուսավորչի Աջին և Սուրբ Էջմիածնին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ Աստվածակառույց Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ հայոց ազգի միաբանության, մեր ինքնության ու ժառանգության պաշտպանության, մեր հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։ Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաև ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել Եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողությունը բաժանումներ է առաջացրել ներազգային կյանքում, մասնատել մեր ժողովրդին և տկարացրել ու թուլացրել մեր պետությունը՝ ըստ Տիրոջ խոսքի կանգնեցնելով կորստաբեր վտանգի առջև. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.21)։ Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների և հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել տերունապատվեր մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար։ Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, և բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու ազգօգուտ առաքելությանը։ Մեր գնահատանքն ենք բերում Մայր Աթոռի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին և սիրելի սարկավագներին, որ հաստատուն և վճռական են մեր Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքների պաշտպանության դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրինություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի, և չպետք է տրվենք երկպառակության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու շուրջ։ Պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը և Եկեղեցին՝ Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հայրապետական Մեր հորդորն է՝ ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ և չենթարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ․ «Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)։ Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հույսով, հավատով ու սիրով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և խաղաղությունը թող լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»»,-ասված է հայտարարության մեջ:Ավելին19:2518.12.25 -
ՀասարակականՄեծ հրաշքից հետո է Տրդատ թագավորը որոշում, որ քրիստոնեությունն է ճշմարիտ ճանապարհը. Հայր Վաչեն՝ Փաշինյանի պնդումների մասինՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին19:2118.12.25 -
ՔաղաքականԹող գնան, իրենց համար աղանդ ստեղծեն, կաթողիկոս ընտրեն. Լևոն ՔոչարյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին19:1318.12.25 -
ՀասարակականՎատացել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունըՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին19:0718.12.25 -
ՄիջազգայինՈւկրաինան ռուսական փողով վերականգնելու ծրագիրը պառակտում է Արևմուտքը. զգուշացումներ՝ ՎաշինգտոնիցՈւկրաինան ռուսական փողով վերականգնելու ծրագիրը պառակտում է Արևմուտքը: Ըստ «Times»-ի՝ Միացյալ Նահանգները զգուշացրել է Եվրամիությանը՝ բռնագրավված ռուսական ակտիվները պետք է վերադարձվեն: Այդ ակտիվների հարցի քննարկումն այսօր հանվել է ԵՄ գագաթնաժողովի օրակարգից, բայց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, կարծես, չի նահանջում:Ավելին19:0318.12.25 -
ՔաղաքականՄնացել ա գնանք թուրքերին խնդրենք, ամո՛թ մեր պաշտոնյաներին. անհետ կորածների հարազատների վերջին հույսըԿառավարության շենքի մոտ են այսօր հավաքվել անհետ կորած զինծառայողների, Արցախում բենզինի պայթունից տուժածների հարազատները: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ:Ավելին18:5318.12.25 -
ՔաղաքականԻրենք հերձվածող են, իրենք տիրադավ են, պետք է այդ կործանարար ընթացքից հետ կանգնեն. Գառնիկ ԴանիելյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին18:4818.12.25 -
ՀասարակականՄայր Աթոռում բախման հետևանքով լրագրողներ են վնաuվածքներ ստացել, մեկ լրագրողի տեղափոխել են ԲԿ․ MediahubԵկեղեցու բակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Մայր Աթոռում կայանալիք ժամերգությանը զուգահեռ եկեղեցի են ժամանել 10 եկեղեցականները, ովքեր Փաշինյանի հետ հանդիպում էին ունեցել։Ավելին18:3918.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ցնցող տեսարաններ՝ Մայր աթոռում. հակընդդեմ հավաքներ են եղել այնտեղՀայլուր 18։30 Ցնցող տեսարաններ՝ Մայր աթոռում. հակընդդեմ հավաքներ են եղել այնտեղԱվելին18:3018.12.25