Լրահոս

2025-12-25
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Արթիկի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։
    19:47
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ` Նուբարաշենում․ կան վիրավnրներ
    Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
    19:39
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանականներ ջան, էլի չստացվեց․ ձեր քաղտեխնոլոգն արդեն յուղ է վառում, ի դեպ՝ ադրբեջանական յուղ․ Ալեքսան Ալեքսանյան
    «2015 թվականին «Սաֆիսա» ռեստորանի 70% բաժնետեր դարձել է մեր հայրենակից Վաչագան Պետրոսովը, և Սարգիս Կարապետյանի հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականին։
    19:30
    25.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ճարպակալության դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը հիվանդանոցները չգրոհելու կոչ է անում
    Թե որքանով կհաջողի Հայաստանի իշխանության առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը, պարզ կլինի եկող տարվանից: Հունվարի 1-ից 1 մլն 600 000 մարդ կներառվի այդ ծրագրի առաջին փուլում: Այս թիվը այնքան է վախեցրել Նիկոլ Փաշինյանին, որ նա հորդորել է մարդկանց հունվարից չգրոհել բժշկական հաստատությունները՝ հո սև ուրբաթ չէ:
    19:25
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի. ՊԵԿ
    Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 25-ի Կառավարության նիստում։
    19:15
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արսեն Ղուկասյանը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ․ փաստաբան
    Արսեն Ղուկասյանը մեղադրվում է 2025թ. սեպտեմբերի 29ին ՊՆ-ի դիմաց ՌՈ աշխատակիցների մոտ ձեռնափայտ թափահարելու միջոցով խուլիգանություն կատարելու և անհետ կորած անձանց հետ հանդիպում պահանջելու միջոցով ծառայողական պարտականություններ խոչընդոտելու համար:
    19:00
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անհասկանալի է` ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր քաղաքացիներին անվանում ՌԴ գործակալներ. Զախարովա
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնել այն հարցի շուրջ, թե ինչ չափանիշներով են Հայաստանի իշխանությունները ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին դասում «ռուսական ազդեցության գործակալների» շարքը։ «Մենք տեսնում ենք հայկական համապատասխան մարմինների ակտիվ աշխատանքը, որոնք փորձում են նման «գործակալներ» հայտնաբերել ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական և հասարակական գործիչների շրջանում։ Առաջանում է հարց՝ ի՞նչ չափանիշներ են կիրառվում։ Արդյո՞ք դրանք այն մարդիկ են, ովքեր հանդես են գալիս երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին։ Սակայն հենց վարչապետ Փաշինյանն է հայտարարում դրանց ամրապնդման անհրաժեշտության մասին։ Չափանիշները մնում են անհասկանալի», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
    18:45
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էուլջեքչյանին
    «Կարմիր կաչի աշխատակիցները Էուլջեքչյանին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր:
    18:36
    25.12.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Երեխա փողի համա՞ր. ահավոր են անվանում մայրերը կառավարության աղմկոտ որոշումը
    Հայլուր 18։30 Երեխա փողի համա՞ր. ահավոր են անվանում մայրերը կառավարության աղմկոտ որոշումը
    18:30
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լիդյա Մանթաշյանը նոր գործի է անցել
    Նոր տարին սկսելու ենք նոր ուժերով: Հանրային կապերի պատասխանատու Լիդյա Մանթաշյան: Հրապարակված տեսանյութին կից գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
    18:26
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Գեղամ Մանուկյան
    «Պաշտպանության նախարարության հետ համադրումներն ավարտել եմ, պատգամավորներն արդեն գիտեն մեկնումների իրենց ուղղությունները, օրերն ու ժամերը։
    18:15
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստացվում է` Հայաստանի վարչապետը «մեծ նախագծերի դաս» է տալիս Իրանին. Հակոբ Բադալյան
    «Մեր պրոբլեմը նրա մեջ է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել: Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են չպարզաբանված հարցեր, ասում է Նիկոլ Փաշինյանը Թրամփի ուղու վերաբերյալ հարցերի առնչությամբ, այդ թվում Իրանից վերջերս հնչած կոշտ հայտարարության վերաբերյալ:
    18:00
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միքայել Սրբազանն այսօր չի վիրահատվի․ պատճառը հայտնի է
    Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տարի ազատազրկման դատապարտված Միքայել Սրբազանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է։ Պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։
    17:45
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թաղապետարանում կրկին ձերբակալություններ են․ «Հրապարակ»
    Հակակոռուպցիոն կոմիտեն Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների է ձերբակալել` կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի աշխատողներ, մասնավորապես, ԵԿՄ-ական Գեղամ Խաչատրյանի որդին`  Գեւորգ Խաչատրյանը եւ Արտյոմ Գրիգորյանը։ Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի ընկերն է։ 
    17:34
    25.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Կարիքավոր ընտանիքներ օգնող ձեռքը. ֆրանսիական կազմակերպությունը՝ Հայաստանում
    Ոչ թե ամանորյա, այլ ամենօրյա հերթական նվերներն է արել մի շարք կարիքավոր մարդկանց «Սոս արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական կազմակերպությունը: 44-օրյա պատերազմում վիրավորվածների, Սպիտակի երկրաշարժից տուժածների, աղքատության մեջ ապրողների հոգսերը այս կազմակերպության ուշադրության կենտրոնում են:
    17:32
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելի ոստիկանությունն ուժ է կիրառել քրիստոնյաների նկատմամբ՝ սուրբծննդյան տոնակատարությունների ժամանակ
    Իսրայելի ոստիկանությունը քրիստոնյաներին ձերբակալել Է սուրբծննդյան տոնակատարությունների ժամանակ Հայֆայում իսրայելական ոստիկանությունը Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ մտել է Վադի Էլ Նիսնաս շրջան, որտեղ ձերբակալել է տեղի մի քանի քրիստոնյաների: Ականատեսների խոսքով ՝ ոստիկանները բերման ենթարկելիս ուժ են կիրառել։
    17:21
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանը Բալթիկ ծովի երկնքում ռուսական ինքնաթիռ է կալանել
    «Այսօր առավոտյան Բալթիկ ծովի միջազգային ջրերի երկնքում լեհական կործանիչները կալանել, տեսողականորեն նույնականացրել և իրենց պատասխանատվության գոտուց դուրս են ուղեկցել Լեհաստանի Հանրապետության օդային տարածքի մոտ թռչող Ռուսաստանի Դաշնության հետախուզական ինքնաթիռը», - նշվում է հայտարարության մեջ։
    17:17
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել սարկավագական ձեռնադրություն
    Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազան արարողության ընթացքում, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդության համաձայն, Վահան Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ արժանացան սարկավագական ձեռնադրության։ Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը: Սրբազան Հայրն իր քարոզում նախ շնորհավորեց նորընծա սարկավագներին՝ պատգամելով նրանց հետևել Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի օրինակին, ապա սարկավագական ձեռնադրության առիթով իր շնորհավորանքներն ուղղեց Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին ու հավատավոր ժողովրդին։ Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, Սուրբ Ստեփանոսի կյանքին, գործունեությանը և հոգևոր սխրանքին, հորդորեց նորընծա սարկավագներին իրենց ծառայության մեջ ապավինել Աստծո զորությանն ու ուժին, մշտապես աղոթել և աղոթքը դարձնել զենք՝ գայթակղությունները, չարիքը, հալածանքները հաղթահարելու համար և լինել ներողամիտ, ինչպես Սուրբ Ստեփանոս Նախավկան։ «Ներողամտությունը տկարություն չէ, ներողամտությունը թուլություն չէ․ ներողամտությունը քաջություն է։ Միայն քաջերը կարող են իրենց հալածողների համար աղոթել և ասել՝ ո՛վ Տեր ներիր նրանց։ Լինենք ներողամիտ միմյանց նկատմամբ և աղոթենք մեզ հալածողների համար»,- ասաց Վահան եպիսկոպոսը։ Վերջում Վահան Սրբազանը պատգամեց ներկաներին իրենց կյանքում օրինակ ունենալ Սուրբ Ստեփանոս Նախավկային, աղոթք բարձրացնել առ Աստված, որ Ամենակարողն ամուր պահի ամենքին իրենց հավատքի ու կոչման մեջ, որ Հայ Եկեղեցին առավել զորանա, ժողովուրդը և հայրենիքը ապրեն հավատքով, լինեն հավատրիմ Ավետարանին ու մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
    17:00
    25.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բաքվի դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
    Նա բռնի տեղահանությունից հետո մնացել էր Ստեփանակերտում։
    16:45
    25.12.25
    Ավելին