Լրահոս
2025-12-25
-
ԺամանցՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՆա հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Վաղը պատերազմ էր» և «Շիրլի-Միրլի» ֆիլմերով։Ավելին16:4025.12.25 -
ՄիջազգայինԹող մեռնի նա. Զելենսկիի տոնական ուղերձը՝ ռազմաճակատում թեժ մարտերի ժամանակՌուս-ուկրաինական ռազմաճակատում լարվածությունը չի թուլանում: Մեկ գիշերվա ընթացքում ռուսական երկնքում 141 ուկրիանական անօդաչու է խոցվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռազմաճակատում բախումների 52 օջախ կա, որոնցից ամենաթեժ կետը շարունակում է մնալ Պոկրովսկի ուղղությունը: Զելենսկիի հույսը ամանորյա հրաշքն է: Բոլոր ուկրաինացիների միասնական երազանքը կարող է փրկել իրավիճակ, կարծում է Ուկրաինայի նախագահը:Ավելին16:3725.12.25 -
ՔաղաքականԵթե Նիկոլ Փաշինյանը իր տունը վերանորոգեր, նման վարք կցուցաբերե՞ր. Արթուր Խաչատրյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ավելին16:2525.12.25 -
ՔաղաքականՎագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները տեղեկություններ են հավաքում. ՓաշինյանԱվելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:Ավելին16:2225.12.25 -
ԻրավականԴավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել էՕրերս մի քաղաքացի նկարահանել էր, թե ինչպես է «Վոլկսվագենի» վարորդը Դավթաշենի կամրջի վրա խցանման ժամանակ երթևեկում հանդիպակաց։ Տեսանյութը հայտնվեց Պարեկային ծառայողների տեսադաշտում։ Նախ պարզվեց վարորդի ինքնությունն, այնուհետև կարճ ժամանակ անց Լոռու մարզի գումարտակի ծառայողները հայտնաբերեցին նրան։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։Ավելին16:1525.12.25 -
Արտաքին քաղաքականությունԿաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդները Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբԿաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևոր առաջնորդներ Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալներին ազատելու համար՝ մատնանշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ The Christian Post-ը ծանոթացել է Հռոմի պապին ուղղված դիմումին, որն ուղարկվել է Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ։ Դիմումի մեջ ասվում է, որ բանտարկվածները 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը էթնիկ զտման ենթարկած Ադրեջանի զոհեր են։ Դիմումի տակ ստորագրել են մեկ տասնյակից ավելի հոգևոր բարձրաստիճան հայրեր։ Ցուցակը գլխավորում են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության՝ հանգստի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։ Ըստ Շվեյցարիայում գործող Christian Solidarity International կազմակերպության, Բաքվում այսօր պահվում են մոտ երկու տասնյակ հայեր, հիմնականում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ չունենալով պատշաճ իրավաբանական պաշտպանություն, և ոչ էլ՝ իրենց դեմ ներկայացվող ապացույցները վիճարկելու հնարավորության: Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են «կեղծ դատավարությունների»։ «Նրանց ընտանիքների հետ հաղորդակցությունը, որն առանց այդ էլ սահմանափակ է, էլ ավելի է խաթարվել անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր Խաչին։ Նրանց քրիստոնեական հավատքը և մարդկային արժանապատվությունը ճնշվում են», - ասվում է Հռոմի պապին ուղղված հոգևոր հայրերի նամակում։ Նամակի տակ ստորագրածները նշում են, որ ընդհանուր առմամբ խոսքը մոտ 80 անձի մասին է, որոնց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելուց հետո։ Նրանք մտահոգություն են հայտնում, որ գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հնարավորությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքի նկատմամբ բռնանում են կալանքի տակ գտնվելու ընթացքում։ Նամակը նաև հիշատակում է այն հաղորդումները, ըստ որի Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերն այնպիսի ծավալով, որը գերազանցում է «Իսլամական պետության» գործողություններն Իրաքում և Սիրիայում։ Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մի մաս։ «Ադրբեջանի արշավի զոհ են դառնում ոչ միայն բանտարկված մարդիկ, այլև սրբազան ժառանգությունը, որը ոչնչացվում է», - նշվում է նամակում։ «Վերջին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում համակարգված կերպով ոչնչացրել է ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ և եկեղեցիներ, քան «Իսլամական պետությունը» Իրաքում և Սիրիայում։ Սա գրեթե երկու հազարամյա քրիստոնեական քաղաքակրթության հետքերի, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիների, վանքերի և անթիվ սրբավայրերի վերացում է»։ Նամակը ստորագրողների թվում են Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ, Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մելքիթ կաթոլիկ եկեղեցու Ֆրանսուա եպիսկոպոս Բեյրուտին, հակասեմականության դեմ կաթոլիկների կոալիցիայի ներկայացուցիչ Սիմոնե Ռիզկալլան։ Նամակում նաև հիշատակել են վերջերս Հռոմի պապի կողմից հայ նահատակ Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբադասումը՝ որպես հայերի հետ Հռոմի կաթոլիկ եկեղեցու շարունակական համերաշխության նշան։ Նաև հիշեցրել են նաև Հռոմի պապի ավելի վաղ արված հայտարարությունը, որ հայերը «խաչը քարի վրա են փորագրում՝ որպես իրենց ամուր և անսասան հավատքի նշան»։ Հոգևոր հայրերը պնդում են, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտությունը՝ հաշվի առնելով նրա բարոյական հեղինակությունը և Բաքվի հետ դիվանագիտական կապերը։ Նամակում կոչ է արվում Հռոմի պապին անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակումը՝ նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռևս լուրերի են սպասում իրենց հարազատներից։ Հոգևոր հայրերի խումբը խնդրել է Հռոմի պապին գործել Սուրբ Ծննդին ընդառաջ՝ տոնն անվանելով ողորմածության և վերամիավորման շրջան։Ավելին16:0625.12.25 -
ՔաղաքականԳառնիկ Դանիելյանը այցելել է Աշոտ ՄինասյանինՄինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին:Ավելին15:5725.12.25 -
ԻրավականԽոշոր չափի գումարի հափշտակություն՝ արդարադատության նախարարությունում․ «Իշխանություն» լրատվականՆախաքննությամբ պարզվել է, որ տվյալ անձինք, աշխատելով արդարադատության նախարարությունում, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել են պետական տուրք վճարման ենթակա 1.270.000 ՀՀ դրամ գումար:Ավելին15:5025.12.25 -
ՔաղաքականԶեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանը ՔՊ նախընտրական ցուցակում է. ArmlurՆախօրեին Հովակիմյանը մասնակցել է ՔՊ վարչության նիստին, ներկայացրել իր ծրագիրը պատգամավոր դառնալու հետ կապված, և վարչության դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում։Ավելին15:4525.12.25 -
Հասարակական15-ամյա ուսանողը եղունգկտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված եղունգկտրիչի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին15:3525.12.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Պուտինի հետ հանդիպման մանրամասները և Ալիևին շնորհակալությունը. Փաշինյանը պատմում էՀայլուր 15։30 Պուտինի հետ հանդիպման մանրամասները և Ալիևին շնորհակալությունը. Փաշինյանը պատմում էԱվելին15:3025.12.25 -
ՄիջազգայինԽոշոր հրդեհ` Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանումՏեղական տելեգրամյան ալիքները հայտնել են, որ մարզում հայտարարվել է հրթիռային վտանգ։Ավելին15:1525.12.25 -
ԻրավականՆերկայացել են որպես իմ օգնական ու մի ընտանիքից խաբեությամբ հափշտակել են խոշոր գումարներ. Արսեն ԲաբայանՊարզվում է որոշ մարդիկ որոշել են իմ անվան օգտագործմամբ, որպես փաստաբանի, ստորագույն խարդախություններ կատարել։ Մասնավորապես ստացածս փաստերի համաձայն հանցավոր մի խումբ, նրանցից մեկը ներկայանալով որպես իմ օգնական, իսկ մյուսն օգտագործելով ինձ հետ մտերիմ լինելու հանգամանքը, մի ընտանիքից խաբեությամբ հափշտակել են խոշոր չափերի հասնող գումարներ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այս դեպքով պայմանավորված հայտնում եմ իմ աշխատանքային որոշ կանոնների մասին. - Երբևէ չեմ ստանձնում որևէ գործ, եթե անձամբ չեմ հանդիպել, անձամբ չեմ քննարկել գործը և վերջում անձամբ չեմ հաստատել, որ գործը ստանձնում եմ։ – Բոլոր ստանձնածս գործերով կնքվում է պայմանագիր։ – Բոլոր վստահորդներս մշտապես ուղիղ կապի մեջ են ինձ հետ։ Եթե գիտեք, որ ես ստանձնել եմ ձեր գործը, սակայն նշածս կանոններից որևէ մեկը բացակայում է, ապա համոզված եղեք, որ դուք դարձել եք խարդախության զոհ։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք գիտեն, թե իմ մոտ գործ ունեն, սակայն թվարկածս կանոններից որևէ մեկի շեղում կա, ապա խնդրում եմ հրատապ կապ հաստատել իմ կամ մեր փաստաբանական գրասենյակի հետ»։Ավելին15:0025.12.25 -
ՀասարակականՈրտե՞ղ են պատրաստվում դիմավորել Նոր տարին Հայաստանի քաղաքացիները. ամենապահանջված ուղղություններըՀայաստանում են այս Նոր տարին նախընտրում դիմավորել երևանցիների մեծ մասը: «Հայլուր»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասը հայտնել է, որ հնարավոր է տանը չլինեն, բայց ոչ էլ երկրից դուրս գնան: Երկրից դուրս հիմական ուղղությունը Վրաստանն է՝ ըստ տուրիստական կազմակերպությունների: Բայց քիչ չեն նաև մարդիկ, որ այլ երկրներից են եկել Հայաստան՝ Ամանոր նշելու:Ավելին14:5025.12.25 -
ՀասարակականԳազ չի լինելուԳազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։Ավելին14:4025.12.25 -
ԻրավականԲացահայտվել է նոր «զանգերի կենտրոն»ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր կազմակերպության կողմից տիրապետվող, կազմակերպության կարիքների համար ծառայող «զանգերի կենտրոնում», ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 80 հզր ԱՄՆ դոլարը գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ՝ տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսինջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ և անձնական տվյալներ։ Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:3525.12.25 -
ԻրավականԳեղարքունիքի պարեկները ձկնգողության հերթական դեպքերն են բացահայտելԴեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Նորատուս գյուղ բնակչի վարած «Օպել» մակնիշի ավոտմեքենան։ Մեքենայի սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է 500 հատ, 155 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը ժամը 21․50-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ ապօրինի ձկնգողության դեպք են բացահայտել։ Այս դեպքով հայտնաբերվել է 273 հատ, 100 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 8։10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կանգնեցրել են Կարմիրգյուղի բնակչի վարած «Վազ 2107»-ը։ Ստուգմամբ մեքենայի սրահից հայտնաբերվել է 115 հատ, 62,7 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Նույն օրը՝ 9․50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Վազ 2107»-ը։ Բեռնախցիկից հայտնաբերվել է 30 հատ, 11.6 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բոլոր դեպքերով հանգամանքերը պարզվում են։Ավելին14:3025.12.25 -
Միջազգային5 զոհ, 35 վիրավոր․ պայթյուն՝ Մայդուգուրի քաղաքի մզկիթումԻնչպես հաղորդում է The Associated Press գործակալությունը, ըստ ոստիկանության՝ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։ Աղբյուրը փոխանցում է, որ Բորնոյի նահանգի ոստիկանությունից հայտնել են՝ դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ մահապարտի գոտու բեկորներ։Ավելին14:2025.12.25 -
ՄիջազգայինՀունաստանի վարչապետը քննադատության է ենթարկվում Նեթանյահուի հետ համագործակցության համարԱվելի վաղ Հունաստանը, Կիպրոսի հունական վարչակազմը և Իսրայելը համաձայնագիր էին կնքել ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։Ավելին14:0925.12.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանը և Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց զինված ագրեսիայի դեպքումՓաստաթուղթը նախատեսում է փոխադարձ օգնություն կողմերից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։Ավելին14:0025.12.25