Լրահոս
-
Տնտեսական2022 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական է. Թադևոս ԱվետիսյանԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գրել է, որ 2022 թ. բյուջեի նախագծում անհրաժեշտ նվազագույն չափով հաշվի առնված չեն գնաճի սոցիալական ծանր հետևանքները։
Ավելին17:4407.10.21 -
ԱշխարհՇվեդիան և Դանիան դադարեցրել են Moderna-ով պատվաստումը երիտասարդների շրջանումՇվեդիան և Դանիան դադարեցրել են Moderna պատվաստանյութի օգտագործումը երիտասարդների համար, հաղորդում է The Local and Associated Press- ը: Օրինակ, Դանիայի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ երկիրը ժամանակավորապես դադարեցրել է Moderna-ով պատվաստումները մինչև 18 տարեկան մարդկանց համար՝ «նախազգուշական միջոցների» պատճառով:
Ավելին17:3207.10.21 -
ԱշխարհՄուսոլինիի թոռնուհին հաղթել է Հռոմում կայացած ընտրություններումՀռոմի քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել է իտալացի ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսոլինիի թոռնուհին: Այժմ 47-ամյա Ռաքել Մուսոլինին կդառնա քաղաքային պատգամավոր աջակողմյան «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունից՝ արժանանալով 8,2 հազար ընտրողի վստահությանը:
Ավելին17:2007.10.21 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանովՀանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի ցերեկը` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելին17:1307.10.21 -
ԻրավականԱշոտ Մինասյանը կալանավորվել է Փաշինյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքովՀՀ վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
Ավելին17:0307.10.21 -
ՔաղաքականՆիկոլապետության զավեշտը սահմաններ չի ճանաչում. Գեղամ ՄանուկյանՆիկոլապետության զավեշտը սահմաններ չի ճանաչում։ Մինչ նա կառավարության նիստում էր բոլորին բռնելու կոչ անում, իրեն ծառայող ոստիկաններն էին կառավարության շենքի դիմացից բերման ենթարկում Շուշին ու Շուշվա պատմությունը դավաճաններից պաշտպանող ցուցարար դաշնակցական ուսանողներին։
Ավելին16:4707.10.21 -
ՄիջազգայինԹուրքիայի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցություններ են մեկնարկումՀոկտեմբերի 8-ին Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են իրականացվելու։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավելին16:2507.10.21 -
ՀասարակականՔաղաքացին բերման է ենթարկվել բարձրախոսով խոսելու համար. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. տեսանյութԿառավարության բակում լարված իրավիճակ է: Ոստիկանությունը բերման է ենթարկել այդտեղ ակցիա անող ՀՅԴ-ական մի երիտասարդի՝ բարձրախոսով խոսելու համար: Ակցիայից առաջ ոստիկանությունը պահանջել էր բարձրախոս չօգտագործել:
Ավելին16:1107.10.21 -
ԱշխարհՔիմ Քարդաշյանը և Քանյեւ Ուեսթը փորձում են ամեն ինչ մաքուր էջից սկսելՆախօրեին հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյեւ Ուեսթի հարաբերությունները հարթվում են։ Զույգին մոտ կանգած աղբյուրը պատմել է, որ նրանք փորձում են ամեն ինչ մաքուր էջից սկսել։. գրում է news.am-ը
Ավելին16:0007.10.21 -
ՔաղաքականՀայլուր 15։30 «Բերման է ենթարկվել՝ ռուպերով խոսելու համար». ցույց՝ կառավարության դիմացԱվելին15:3007.10.21 -
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն ԱԱ-ումՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:
Ավելին15:2307.10.21 -
ՄիջազգայինՊեսկովը հաստատել է Պուտինի և Զելենսկու հանդիպման շուրջ բանակցություններըՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 7-ին հաստատել է Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը, գրում է korrespondent.net-ը:
Ավելին15:1307.10.21 -
ՍպորտԻսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նիկոլա ԴաբանովիչըՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:
Ավելին15:0307.10.21 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Ավելին14:4907.10.21 -
ՍպորտՌումինիա - Հայաստան խաղին կարող են ներկա լինել միայն պատվաստված երկպագուներըՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Ռումինիա – Հայաստան հանդիպմանը Բուխարեստի «Ստյաուա» ստադիոն մտնելու հնարավորություն կունենան կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված (2 դեղաչափ, առնվազն 10 օրվա վաղեմություն) երկրպագուները (12 տարեկանից)՝ մուտքի մոտ տոմսի հետ ցույց տալով պատվաստման էլեկտրոնային վկայական։
Ավելին14:4107.10.21 -
ԻրավականԱԱԾ-ն բացահայտել է ՏՏ կիրառմամբ խարդախությամբ քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ հափշտակած հանցավոր խումբ. տեսանյութԴեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի քննության սկզբնական փուլում կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով հիշյալ անձինք ձերբակալվել են, նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Քրեական վարույթի ներկա փուլում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական տվյալների վերլուծության, համադրման ու գնահատման արդյունքներով իրականացվում են անհրաժեշտ քննչական ու այլ դատավարական գործողություններ՝ հայտնաբերված հանցավոր համագործակցության դրսևորման բոլոր հնարավոր եղանակները, առանձին դրվագները, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված կազմակերպված խմբի նույնաբնույթ այլ գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին և հորդորում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու համար օգտվել միայն արդեն ստուգված կամ ստուգելի համակարգերից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելին14:2907.10.21 -
ՄիջազգայինԱնթույլատրելի ենք համարում Ադրբեջանի տարածքից մեր տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի սադրիչ շարժը. Իրանի ԱԳ նախարարԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Մոսկվա կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին, որում անդրադարձել է Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակին:
Ավելին14:0007.10.21 -
ՄշակույթԴաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթողԵրևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։
Ավելին13:3707.10.21 -
ՏարածաշրջանՊուտինն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ:
Ավելին13:1907.10.21