Լրահոս
Սպորտ
15:03
07.10.21
37

Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նիկոլա Դաբանովիչը

Img default alt hy

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ-2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։

Հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը։ Նրան կօգնեն Միլուտին Դյուկիչը և Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան Միլոշ Բոսկովիչն է։ 

 VAR-ի մրցավարն է Քլեյ Ռուպերտին (Նիդերլանդներ), նրան կօգնի Ջոն Ուարդը (Իռլանդիա)։