Լրահոս
Միջազգային
15:13
07.10.21
49

Պեսկովը հաստատել է Պուտինի և Զելենսկու հանդիպման շուրջ բանակցությունները

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 7-ին հաստատել է Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը, գրում է korrespondent.net-ը:

«Իրոք, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և մեր երկրի նախագահի վարչակազմի միջև շփումներ են հաստատվում` քննարկվելիք հարցերի ցանկը հասկանալու համար: Հնչել ու ձևակերպվել են տարբեր առաջարկներ, սակայն առայժմ չկա ընդհանուր հասկացություն և պատրաստակամություն ՝ հնարավոր հանդիպման օրակարգ ձևակերպելու համար», - ասել է Պեսկովը:

Այսպես, նա մեկնաբանել է ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, որ ռուսական կողմը Կիևին է փոխանցել մի առաջարկ ՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման պայմանների վերաբերյալ: