Լրահոս
Հասարակական
16:11
07.10.21
52

Քաղաքացին բերման է ենթարկվել բարձրախոսով խոսելու համար. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. տեսանյութ

Կառավարության բակում լարված իրավիճակ է: Ոստիկանությունը բերման է ենթարկել այդտեղ ակցիա անող ՀՅԴ-ական մի երիտասարդի՝ բարձրախոսով խոսելու համար: Ակցիայից առաջ ոստիկանությունը պահանջել էր բարձրախոս չօգտագործել: Ցույցի մասնակիցները հայտարարել էին, որ չեն կատարելու ոստիկանության պահանջը, քանի որ դա «Հավաքների ազատության մասին» օրենքի կոպտագույն խախտում է: