Լրահոս
Աշխարհ
17:20
07.10.21
69

Մուսոլինիի թոռնուհին հաղթել է Հռոմում կայացած ընտրություններում

Img default alt hy

Հռոմի քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել է իտալացի ֆաշիստ բռնապետ Բենիտո Մուսոլինիի թոռնուհին: Այդ մասին գրել է Euronews-ը:

Այժմ 47-ամյա Ռաքել Մուսոլինին կդառնա քաղաքային պատգամավոր աջակողմյան «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունից՝ արժանանալով 8,2 հազար ընտրողի վստահությանը:

2016-ին, վերջին ընտրություններում, որում նա նույնպես հաղթել էր, Մուսոլինին հավաքել էր 657 ձայն: 2021 թվականին նա դարձել է Հռոմում ամենահաջողակ և հանրաճանաչ թեկնածուն:

«Մարդն ավելի կարևոր է, քան ազգանունը, որքան էլ դա ծանր այն չլինի», - ասել է դուչեի թոռնուհին:

Նրա խոսքով, 20-րդ դարի ամենամեծ բռնապետերից մեկի հետ իր ազգակցական կապը նրա հայտնիության պատճառը չէ: