Լրահոս

2022-01-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է. Քերոբյան
    Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված հանրային սննդի ոլորտում տիրող իրավիճակին: «Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել», - ասաց նա: Նախարարը նշեց, թե ուշադիր հետևում են իրադրության զարգացմանը և եթե տեսնեն, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսեն։ «Այս պահին համարում ենք, որ «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց բավական ճիշտ է սահմանափակումը», - նշեց Քերոբյանը: Նրա խոսքով՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն, եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության ու կյանքի վրա, հետևաբար, փորձում են որոշումները բալանսավորված կայացնել։ Հիշեցնենք՝ հունվարի 22-ից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել. կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
    14:01
    27.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ ԶՈւ կազմավորման 30-ամյակի միջոցառումը հետաձգվել է. քովիդը մտել է ՊՆ
    ԶՈւ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է: Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ միջոցառմանը 800 մարդ էր մասնակցելու, բայց հրավիրվածների մի մասի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
    13:52
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Չեմ ուզում խոստում տալ. Քերոբյանը պատմեց` ինչի շուրջ են բանակցում ՌԴ–ի, Իրանի, Կատարի հետ
    ՀՀ կառավարությունը բանակցում է ՌԴ-ի, Իրանի, Կատարի ու մի շարք այլ երկրների արտադրողների հետ` մեղմելու պարարտանյութերի, թունաքիմիկատների, դիզվառելիքի թանկացման հետևանքները` գյուղացիական տնտեսությունների ու գյուղարտադրանքի գների վրա, ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը, սակայն, չի շտապել բացել բանակցությունների փակագծերը։ «Մենք բանակցում ենք թե՛ մեր ռուս գործընկերների, թե՛ իրանցի, թե՛ Կատարի ու այլ երկրների արտադրողների հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս էժան ձեռք բերել (պարարտանյութ, դիզվառելիք, թունաքիմիկատ,–խմբ.) ու ինչ–որ մի սուբսիդավորման մաս էլ ավելացնելով` ունենանք խելամիտ գին գյուղացիների համար։ Ես չեմ ուզում խոստում տալ մինչև կառավարությունը որոշումը կկայացնի, բայց հիմա մենք փորձում ենք ներկայացնել գյուղացիների տեսանկյունից հնարավորինս լավ առաջարկ` կառավարության հաստատմանը»,- ասել է Քերոբյանը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` պարարատանյութերի համաշխարհային արտադրության կրճատման ու պահանջարկի կտրուկ ավելացման ֆոնին այդ արտադրանքի 1 տոննայի համաշխարհային գները 2021թ-ի ընթացքում բարձրացել են մի քանի հարյուր դոլարով. Այսպես. մոնոամոնիումի ֆոսֆատի 1 տոննայի արժեքը թանկացել է 375 դոլարով, դիամոնիումի ֆոսֆատը` 310 դոլարով։ Դիզելային վառելիքի գինը 2020թ․ զրոյական մակարդակից 2022թ–ի հունվարին համաշխարհային շուկայում հասել է 1 լիտրի դիմաց 1.14 ԱՄՆ դոլարի։
    13:45
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում ժամկետային զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա (տեսանյութ)
    Դնեպրում (նախկինում` Դնեպրոպետրովսկ) Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը կրակ է բացել պահակախմբի ուղղությամբ. 5 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 3:40–ին (Մոսկվայի ժամանակով` ժամը 4:40–ին) «Յուժմաշ» հարավային մեքենաշինական գործարանի տարածքում։ «Ուկրաինայի ազգային գվարդիայի ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված Արտեմի Յուրիի Ռյաբչուկը զենքի տրամադրման ժամանակ չպարզված պատճառներով Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է Ազգային գվարդիայի պահակային զորախմբի վրա, որից հետո փախուստի է դիմել զենքով»,- ասվում է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Ազգային ոստիկանությունից նշել են, որ զոհվածների թվում 4 զինծառայող և 1 քաղաքացիական անձ կա։ Համացանցում հայտնվել է գնդակոծման տեսանյութը։ Ազգային գվարդիայի մամուլի պատասխանատու Ռուսլան Մուզիչուկը պատմել է, որ կրակողը նախորդ տարվա աշնանն է ծառայության անցել Ազգային ոստիկանությունում։ Կրակող անձը ձերբակալվել է, գողացված ինքնաձիգը նրա մոտ է եղել։ «Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել։ Զորամասում ծառայողական քննություն է սկսվել։ Զորամասի հրամանատարության ներկայացուցիչները կաջակցեն քննությանը։ Վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն է ցուցաբերվում»,- ասել են Ազգային գվարդիայում։ Հարուցվել է քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությոամբ կզբաղվեն ռազմական դատախազության և հետաքննությունների պետական բյուրոյի ներկայացուցիչները։
    13:32
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի նախագահը կորոնավիրուսի թեստ կհանձնի. նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին
    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ կհանձնի։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «Արցախի նախագահն աշխատանքային նորմալ ռեժիմով աշխատում է, բնականաբար, պահելով հակահամաճարակային կանոնները։ Նախագահը պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Նախօրեին էլ Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Հիշեցնենք, որ հունվարի 22–ին տեղի էր ունեցել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։
    13:26
    27.01.22
    Ավելին
  • Հասարակական
    2-րդ նախագահի օրոք 2005թ. նամակագրությունից հետո Թուրքիայի հետ շփում չի եղել. Կիրո Մանոյան
    -Իմ այդ հայտարարությունը «Ազատություն» ռադիոկայանում կիսով չափ սխալ է եղել, կիսով չափ՝ ճիշտ: Ճիշտ է եղել այն մասով, որ մենք տեղյակ չենք եղել ինչ-որ գործընթացի մասին, սխալը այն է եղել, որ ասել եմ՝ եղել է գործընթաց, որը հետո պարզվել է մեզ: Այսինքն, պարզվում է, որ չի եղել գործընթաց, այսինքն, չէինք կարող տեղեկացված լինել մի բանից, որը տեղի չի ունեցել: Ինչ որ եղել է 2007 թվականին՝ Շվեյցարիան փորձել է միջնորդական առաքելություն սկսել, փորձեր են արվել, բայց երբեք հայ եւ թուրք դիվանագետները չեն հանդիպել: Հայ եւ թուրք դիվանագետները սկսել են հանդիպել նույն Շվեյցարիայի միջնորդությամբ 2008 թվականի մայիսին, հուլիսին եւ այլն: Ես անունը տվել էի «Ազատությանը», օրինակ, Արման Կիրակոսյանը, որը ԱԳ փոխնախարար էր այն ժամանակ, իրականում այդ բոլորը եղել է 3-րդ նախագահի՝ լիազորությունները ստանձնելուց հետո: Մեկ հանդիպում առնվազն, Մոսկվայում, ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ եղել է, մնացածը` արդեն շարունակությունը: Այսինքն, երկրորդ նախագահի կողմից, բացի 2005 թվականի այն նամակագրությունը, որը հրապարակվեց՝ պատմաբանների հանձնաժողով կազմելու, թե միջկառավարական հանձնաժողով կազմելու, այսինքն, Թուրքիան առաջարկում էր պատմաբանների հանձանժողով, մեր նախագահն առաջարկում էր՝ դա ճիշտ չի , որ թողնենք պատմաբանների ուսերին, պետք է միջկառավարական հարաբաերություն ստեղծել եւ այդ հարաբերության մեջ մնացած հարցերին անդրադառնալ։ Դրանից հետո չի եղել Թուրքիայի հետ շփում, բայց ասացի ` եղել է 2007-ը եւ այդտեղ էր սխալը։ -Այսինքն, եղել են ջանքե՞ր, փորձե՞ր միջազգային հանրության կողմից։ -Այնպես չէ, որ շվեյցարացիները գիշերը քնել, արթնացել են, որոշել են միջնորդել, պարզ է, որ Միացյալ Նահանգներն են մղել, որ Շվեյցարիան այդ առաքելությունը ստանձնի, այդ ձեւով փորձ արվել է, բայց չի ստացվել, այսինքն, առանձին-առանձին են տեսնվել են Շվեյցարիայի ներկայացուցիիչները Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագետների հետ, այսինքն, երբեք երկուսը կողք կողքի, քով քովի չեն եղել, այսինքն, հայ եւ թուրք դիվանագետներ 2005 -ի այդ նամակագրությունից հետո չեն հանդիպել, շատ ճիշտ չէ ասել, որ գործընթացը սկսվել է 2007-ին, 2007-ին Շվեյցարիայի միջոնորդական փորձերը սկսել են, բայց իրական շփումները եղել են 2008-ի մայիսից սկսած:
    13:18
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձում է թուրքից լավ «հիմնավորել»,որ Արցախը նաև ադրբեջանական է․ Էդուարդ Շարմազանով
    Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ «հիմնավորել»,որ Արցախը նաեւ ադրբեջանական է, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․ «Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար,նա օգտագործում է «փաստարկներ»,որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել… Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ 2007-2018թթ. ԱՊՀ ԽՎ ամբիոնից ադրբեջանցիների ներկայությամբ բազմիցս խոսել եմ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։ Ու ադրբեջանցի որեւէ պատգամավոր չի էլ հակադարձել ինձ ու ասել՝ ի՞նչ Արցախի ինքնորոշում,եթե կա ԱՊՀ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ»,բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է։ Ո՞րն է պատճառը։ Հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից։ Ու հենց սա էր «սեփական կետից» բանակցելու արդյունքը։ Իսկ իրականում այս կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների եւ փորձանք Հայի համար»։
    13:09
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդունիր ամենը՝ ինչպես կա
    Ընդունիր ամենը՝ ինչպես կա․․․
    12:45
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել է 9-12-րդ դասարանի սաներին
    Հունվարի 25-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի դիվանագետ» և «Պատանի իրավաբան» դպրոցների՝ ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող, 9-12-րդ դասարանի սաներին, տեղեկացնում են հայաստանի դիվանագիտական դպրոցից։ Դպրոցում շրջայց կատարելուց հետո, աշակերտները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հետ: Վ. Գաբրիելյանը ողջունել է աշակերտներին և հույս հայտնել, որ իրավաբանի և դիվանագետի մասնագիտություններն ընտրելու մասին մտածող երիտասարդները կաշխատեն իրենց նպատակների իրագործման ուղղությամբ և կծառայեն ի շահ երկրի: Պ. Հովհաննիսյանն աշակերտներին է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունն ու պետական կառավարման համակարգում ունեցած դերակատարությունը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու մարտահրավերները: Դիվանագետները պատասխանել են նաև աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են դիվանագիտական ծառայությանը, դիվանագետի մասնագիտությանն ու պարտականություններին, Դիվանագիտական դպրոցի առաքելությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանի և այլ երկրների հարաբերությունների հեռանկարներին:
    12:24
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հունվարի 28-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի զինվորականների համար
    Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Երևանի կենդանաբանական այգին իր դռները կբացի զինվորների, ենթասպայական, սպայական և բարձրաստիճան զինվորականների և/կամ իրենց ընտանիքների առաջ՝ համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։ Կենդանաբանական այգի անվճար մուտք կգործեն այն սպաները, զինվորները կամ իրենց ընտանիքները, որոնք կունենան համապատասխանաբար սպայական վկայական կամ զինվորական գրքույկ (կարող է լինել նաև փաստաթղթի լուսանկար կամ պատճեն): Այգին բաց կլինի ժամը 10:00- 18:00-ն։
    12:22
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կառավարությունն արցախցիներին ևս երկու ամիս կտրամադրի 40 ու 20 հազար դրամ աջակցություն
    Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի` պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն: Նախարարի խոսքով` միջոցառման շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրներն ու գտնվում են սոցիալապես ոչ բարենապաստ վիճակում: Սրանով ու ձմեռակացի հնարավոր դժվարություններով պայմանավորված` առաջարկվում է աջակցության ժամկետները ևս երկու ամսով երակարձագել: Այսպիսով` մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները` 20 հազար դրամ:
    12:17
    27.01.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.01.2022
    12:13
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետացած զինվորի պայմանագրի ժամկետն ավարտվում էր․ ըստ Աբրահամյանի՝ խճճված պատմություն է
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է դեռ նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի անհետացման դեպքին և իր դիտարկումներն է արել։ Մասնավորապես, Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախ ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել, իսկ ինքն իմացել է Վայոց Ձոր կատարած մարզային այցի ժամանակ, պատահական խոսակցությունից։ «Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է։ Գրություն եմ ուղարկել նաև քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրգործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը։ Փորձում եմ վերլուծել զինծառայողի դրդապատճառները՝ լրիվ խճճված պատմություն է»,- գրել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ անհետացած զինծառայողը հերթափոխից հետո իջնելու էր, ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինն Աբրահամյանի հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։ Դիրքում էլ, ըստ պատգամավորի, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում չի եղել, այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։ «Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։ Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել հարևան հայկական դիրքում, վերադարձել ուանհետացել է։ Կորած զինծառայողն ամուսնացած է, ունի երեք երեխա ու նրա՝ դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում»,- հավելել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես է նա հասկանում ՊՆ-ից և քննչականից եկող գրություններից։ Ըստ Աբրահամյանի՝ միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։
    11:55
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Պարացետամոլը»՝ 130 դրամ, «Անալգինը»՝ 110 դրամ. դեղորայքը նույնպես թանկացել է․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 100 տոկոսով թանկացել է մեծ պահանջարկ ունեցող «Պարացետամոլ» դեղամիջոցը, որն օգտագործվում է ջերմությունն իջեցնելու համար: Որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում տեւական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ եւ ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է: Բացի այս, բարձրացել է նաեւ «Անալգին»-ի գինը՝ 70 դրամից դառնալով 110 դրամ: Մյուս կողմից՝ նկատենք՝ վիտամինային որոշ դեղերի գները փոփոխության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիների գերակշիռ մասը այլ երկրներից օնլայն պատվիրում են վիտամիններ ավելի էժան գնով եւ չեն գնում այն դեղատներից: Սա է պատճառը, որ դեղատներում ոչ միայն պակասել են վիտամինների սպառման ծավալները, այլեւ գները չեն փոփոխվել: Էլ չենք խոսում ջերմաչափի գնի մասին, որը հասել է 1500 դրամի, մինչդեռ նախկինում այն 400 դրամ էր»:
    11:43
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կորոնավարակակիր պաշտոնյաներ
    Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է: Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետին, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կորոնավիրուս է ախտորոշվել: Կորոնավիրուսով է վարակվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների՝ նրա վարակված լինելը կասկածելի են համարում քաղաքական շրջանակներում: Փաշինյանը հայտնել էր, որ անախտանիշ է անցնում հիվանդությունը: «Այդ դեպքում ինչո՞ւ է թեստավորվել վարչապետը»,- գրում է թերթը: Ըստ լրատվամիջոցի՝ վարկածներից մեկն այն է, որ Փաշինյանը խուսափում է իր համար անցանկալի արտերկյա պաշտոնական միջոցառմանը մասնակցելուց, մյուս վարկածի համաձայն՝ պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում էր նախատեսված, որին մասնակցելու էին նաև պատերազմից վերադարձածները: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի՝ մասնակցել այդ միջոցառմանը: Բարձրաստիճան պաշտոնյաների, վարչապետի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի է դառնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝՝՝ շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքից մի քանի օր անց:
    11:30
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մերկասառույցով պատված Երևան-Սևան ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ
    Արդեն 3 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել: Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ: Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գայի» տեսուչները արդեն մի քանի անգամ զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»: Մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ էլ կատակով ասում էին. «Ճանշինի խերն ա, հիմա էսքան միլիոնների փոխհատուցում ոնց ենք տալու»: Շամշյանը հայտնում է նաև, որ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի և դրա պատճառը դարձյալ ճանապարհի մերկասառույցն է ու ճանշինի անգործությունը:
    11:12
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեղադրանք է առաջադրվել պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպային
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում` 2020թ. հոկտեմբերի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, հրաժարվել է կատարել զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականությունները, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 19-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով և 376-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
    10:58
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում
    Իմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ և կուժեղացվեն եղածները, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հունվարի 25-ին նա մասնակցել է միջազգային նոր ծրագրի մեկնարկի, որն այլ միջոցառումների թվում նախատեսում է` 1) Մարդու իրավունքների ակադեմիայի ստեղծում. Թաթոյանը նպատակ ուներ այն դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն: Այս գաղափարը և հայեցակարգը ձևակերպել ու դրա համար պայքարը սկսվել է դեռ 2016-2017 թվականներից: Հատկապես արդյունավետ էին քննարկումները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ: «Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016 թվականին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը`որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով: 2) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոր մարզային ստորաբաժանումների ստեղծում և եղածների ուժեղացում: 3) Պատանիների և երիտասարդների խորհուրդների ստեղծում: 4) Աշխատանքի նոր` էլեկտրոնային գործիքներ և թվային տեխնոլոգիաների ներդրում: 5) ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման վերահսկողության ուժեղացում և շատ այլ միջոցառումներ: Հունվարի 25-ին մասնակցել եմ «Հաշվետու ինստիտուտները և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» նոր ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Մասնակցել եմ առցանց, քանի որ այս օրերին այցով գտնվում եմ Բրյուսելում: Այս ամենը կիրականացվի Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակությանը` դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի ղեկավարությամբ, որ այս կարևոր ծրագրի վերաբերյալ մեր առաջարկները ներառեցին: Ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա»։
    10:48
    27.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փառք հայ խաղաղապահներին
    Անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության, ռազմավարության ու պատրաստականության հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ օդուժի բրիգադային գեներալ Էդվարդ Վոհնը բարձրաստիճան հայ զինվորականների հետ միասին դիմավորեց Կոսովոյի խաղաղապահ առաքելությունից վերադարձող հայ զիծառայողներին, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։ «Փառք հայ խաղաղապահներին, որոնք 2004 թվականից ի վեր 🇺🇸 Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ կողք-կողքի աջակցել են խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում»։
    10:42
    27.01.22
    Ավելին