Լրահոս

2022-02-28
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանում կարող են ընդհանրապես արգելափակել «Ֆեյսբուքը»
    ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը չի բացառել «Ֆեյսբուքի» ամբողջական արգելափակումը Ռուսաստանում, եթե սոցիալական ցանցը չհրաժարվի Ուկրաինայի հարցում կողմնակալ քաղաքականությունից ու դրա դրսևորումներից։ Ֆադեևը, մասնավորապես, ասել է, որ թվային շատ հարթակներ, դրանց շարքում՝ «Ֆեյսբուքը», ոչ անաչառ և սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը դասակարգելիս ու մատուցելիս։ «Մի կողմից արգելափակում են հանրային անձանց օգտահաշիվները, որոնք ուշադրություն են հրավիրում ուկրաինական ռեժիմի կողմից Դոնբասի բնակիչների նկատմամբ նախորդող տարիներին իրականացրած հանցագործությունների վրա, մյուս կողմից «Ֆեյսբուքի» լրատվական հոսքում մեծ թվով վճարովի, «զարգացող» հրապարակումներ են հայտնվում, որտեղ գերակշռում է ագրեսիվ կոչերով համեմված շոկային կոնտենտը, այնինչ կան բազմաթիվ ապացույցներ, որ այդ բովանդակության մեծ մասն իրականությանը չի համապատասխանում»,- Ֆադեևի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։ Ապակողմնորոշող բովանդակությամբ մեկ ու կես միլիոնից ավելի հրապարակումներ կան, հավելել է ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ղեկավարը։ «Եթե «Ֆեյսբուքի» ղեկավարությունը չի ցանկանում տուրք տալ ռուսական իշխանության պահանջին ու կանխել դրանց տարածումը, նշանակում է՝ պետք է բարձրացնել Ռուսաստանում սոցիալական այդ ցանցն ամբողջովին արգելափակելու հարցը՝ գոնե մինչև ռազմական հատուկ գործողության ավարտը »,- ասել է Վալերի Ֆադեևը։ Նրա խոսքով՝ դա ոչ թե խոսքի ազատության սահմանափակում է, այլ իրական, ճշմարտացի ինֆորմացիա ստանալու իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլ։
    20:53
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան օկուպացնելու հարց Ռուսաստանի ծրագրերում չկա․ Նեբենզյա
    «Ուկրաինան օկուպացնելու հարց Ռուսաստանի ծրագրերում չկա», հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Մենք չենք ծրագրել օկուպացնել Ուկրաինան։ Հատուկ գործողության նպատակն է պաշտպանել այն մարդկանց, որոնք 8 տարի շարունակ ենթարկվել են նվաստացումների և ցեղասպանության՝ Կիևի ռեժիմի կողմից։ Դրա համար հարկավոր է Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում իրականացնել»,- ասել է Նեբենզյան՝ ՄԱԿ ԳԱ արտահերթ նստաշրջանի ժամանակ։ «Մենք նաև կձգտենք դատական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
    20:42
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստան-Չինաստան գազատարի նախագծումն սկսվել է
    «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է «Союз Восток» գազատարի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին։ «Գազպրոմի» տարածած հաղորդագրության համաձայն՝ «մեկնարկել է Չինաստանին տարեկան մինչև 50 միլիարդ խմ գազ մատակարարելու հնարավորություն ունեցող «Союз Восток» գազատարի նախագծման փուլը»։ ««Союз Восток» գազատարը ռուսական «Сила Сибири – 2» գազատարի շարունակությունն է, նախագծման պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը։ Նա հայտնել է նաև, որ Մոնղոլիայի վարչապետի հետ քննարկել է այդ երկրի տարածքով անցնող խողովակաշարի կառուցման վերաբերյալ հարցերը։
    20:38
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
    Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ ՌԻԱ Նովոստին էլ հայտնում է, որ պատվիրակության անդամները վերադարձել են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։ Հանդիպումն անցկացվել է Բելառուսի տարածքում։ Ուկրաինական պատվիրակության անդամներն այդտեղ են ժամանել այսօր առավոտյան ուղղաթիռով՝ Լեհաստանի տարածքից, անվտանգության նկատառումներից ելնելով։ Ռուսաստանյան պատվիրակությունը Կիևի ներկայացուցիչների հետ բանակցելու համար Մինսկ էր ժամանել դեռ կիրակի օրը ու սպասում էր հանդիպման տեղի վերաբերյալ որոշմանը։ Ավելի քան 4 ժամ ձգված բանակցությունների ընթացքում երկու ընդմիջում է եղել։ Բանակցություններում Մոսկվան ներկայացնում էին նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ու Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։ Կիևը ներկայացնում էին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը։
    20:31
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ինչի մասին են խոսել Պուտինն ու Մակրոնը
    Վլադիմիր Պուտինը Մակրոնի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի հարցի շուրջ կարգավորումը հնարավոր է միայն՝ անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերն անվերապահ հաշվի առնելով. ✅Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչումը ✅Ուկրաինայի, ապառազմականացման և դենացիֆիկացիայի խնդիրների լուծումը, ✅Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովումը։ [Կրեմլի մամուլի ծառայություն]
    20:28
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար․ Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի միկրոբոգում գրում է․ «Էրդողանական վարչախմբի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի հղմամբ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի առջև բացահայտ հակառուսական քայլ է։ Այն, որ նեղուցներն իբր հավասար կերպով փակվել են նաև ուկրաինական ռազմանավերի համար, ոչինչ է, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, Միջերկրականի ջրերում կամ համաշխարհային օվկիանոսում Ուկրաինայի ռազմածովային ուժերը որևէ առաջադրանք չեն կատարում, ուստի փաստացիորեն սահմանափակվել է միայն ռուսական ռազմանավերի տեղաշարժի հնարավորությունը։ Մյուս կողմից, Թուրքիայում ապաստան ստացած հակառուսական «ինտերնացիոնալի»՝ այդ թվում Ղրիմի իբր «վտարանդի» թաթարների, իսկ իրականում այս ժողովրդի իղձերի հետ կապ չունեցող պանթյուրքական կազմակերպությունների կողմից Թուրքիայում անցկացված բողոքի գործողությունները ևս անուղղակի պետական մակարդակով հակառուսականության խթանման օրինակներ են։ Սակայն «արևելյան վաճառականի» խորամանկությամբ Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար՝ նպատակ ունենալով Մոսկվայի դեմ պատժամիջոցներից քաղել տնտեսական օգուտներ օդային տարանցման և զբոսաշրջային հոսքերի միջոցով»։
    20:24
    28.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Խաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն ուղեկցվում են մեր երկիրը ոչնչացնելու սպառնալիքով․ Թաթոյան
    Ես ուզում եմ տեսնել այն մարդուն, ով կարող է հիմնավորել, թե ադրբեջանական իշխանություններն ուզում են իրական խաղաղություն: Դա կլինի կա´մ իրականության կեղծում և ադրբեջանական հանցավոր արարքների քողարկում, կա´մ ադրբեջանական հանցավոր արարքների մասին իրականության չիմացություն: Այս մասին ասել եմ մոտ 1 ամիս առաջ միջազգային լրագրող Լինդսի Սնելլին (Lindsey Snell) տված և ավելի ուշ հրապարակված հարցազրույցում (անգլերենով)` նշելով, որ միջազգային կառույցները պետք է հասկանան, որ ադրբեջանական քաղաքական հայտարարությունները տրամագծորեն հակասում են նրանց ու նրանց զինված ուժերի արարքների իրական վիճակին (գողություններ, սպառնալիքներ, մարդու առևանգում, ջրից զրկել և այլն): Խաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն էլ մշտապես ուղեկցվում են մեր երկիրը ավերելու, ոչնչացնելու սպառնալիքներով:
    20:16
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևում պարետային ժամի պայմանները վերանայվել են
    Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պարետային ժամի պայմանները վերանայվել են: Պարետային ժամը փետրվարի 28-ից գործելու է 20:00-ից մինչև 07:00-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ այդ ընթացքում քաղաքում կարող են տեղաշարժվել միայն նրանք, որոնք ունեն Կիևի ռազմական հրամանատարության հատուկ անցագիր։ Նշվում է, որ այդ անցագրերը տրվելու են միայն տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար: Նշված ժամերին քաղաքացիների ոտքով տեղաշարժը խստիվ արգելվում է: Պարետային ժամի ընթացքում քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն օդային ազդանշանի դեպքում: Կիևում պարետային ժամ սահմանվել էր փետրվարի 26-ին, երեկոյան ժամը 17:00-ից:
    20:14
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ
    Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 21-ից 28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 71 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 10-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 36-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 17-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 9-ը՝ փակված համարանիշերով, 238-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 63 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։
    20:08
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումը
    Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումը։ Պատմական պահ։ [Ուկրաինայի գերագույն ռադա]
    20:06
    28.02.22
    Ավելին
  • Հայկական էմոցիաներ ու երանգներ. Kivera Naynomis հագուստի այլընտրանքային ցուցադրություն
    «Կիվերա նայնոմիս» կոչվող հայկական հագուստի բրենդի յուրօրինակ, ինտերակտիվ ցուցադրության մասին: Ազգային դետալներով զգեստների համար 8 սրահ է առանձնացվել: Դրանցից մեկում զգեստները Արցախի եկեղեցիների իլյուստրացիաներով են:
    20:00
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը
    Բելառուսում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը պետք է լինի վերջնականը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ դիվանագիտական ​​շրջանակների աղբյուրին հղումով։ «Հենց նոր մտանք, սկսվել է բանակցությունների երրորդ փուլը, սա, ենթադրաբար, վերջնականը կլինի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են ավելի քան չորս ժամ, երկու ընդմիջում է արվել։
    19:54
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄՕԿ-ը հրահանգել է չցուցադրել ՌԴ-ի և Բելառուսի դրոշները, չհնչեցնել օրհներգերը
    Միջազգային օլիմպիական կոմիտեն սպորտային ֆեդերացիաներին հրահանգել է թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին՝ այդ շրջանակում դիտարկելով նաև Պարօլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Կոմիտեն կոչ է արել բացառել նաև ռուս և բելառուս պաշտոնյաների ներկայությունը միջազգային մրցաշարերին։ «Այն դեպքերում, երբ նշված երկու երկրների մարզիկների մասնակցության չեղարկումը հնարավոր չէ իրականացնել կարճ ժամկետներում՝ տեխնիկական կամ իրավական խնդիրների պատճառով, ՄՕԿ-ը սպորտային ֆեդերացիաներին ու միջազգային մրցաշարերի կազմակերպիչներին հորդորում է անել հնարավորը, որպեսզի Ռուսաստանից ու Բելառուսից ոչ մի մարզիկ կամ սպորտի բնագավառի ոչ մի պաշտոնյա չկարողանա միջոցառումներին մասնակցել և ներկայացնել իր երկիրը։ Չի թույլատրվում ազգային խորհրդանիշերի՝ դրոշի/դրոշների ցուցադրությունը, հիմնը հնչեցնելը»,- նշված է հաղորդագրությունում։ Այս համատեքստում ՄՕԿ-ը դիտարկել է նաև Պեկինում մարտի 4-ից 13-ը կայանալիք Պարօլիմպիական խաղերը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հորդորել է նաև սպորտային մրցաշարեր չկազմակերպել Ռուսաստանում և Բելառուսում։
    19:50
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի և նրան միացած երկրների դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին
    Պուտինը ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-ի և նրանց դաշնակցող երկրների դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին, հայտնում է Ռիա նովոստին։
    19:45
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը Զելենսկու խնդրանքով կրկին զանգել է Պուտինին
    Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մեր շփումները մշտական բնույթ են կրում։ Վերջինիս խնդրանքով և հումանիտար իրավիճակով պայմանավորված ես զանգել եմ Վլադիմիր Պուտինին։ Կրկին հայտնել եմ միջազգային հանրության պահանջը՝ կանգնեցնելու Ուկրաինայի վրա հարձակումը և պնդել եմ անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։ [Էմանուել Մակրոն]
    19:42
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
    Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Փոխվարչապետը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում, կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցերի։
    19:39
    28.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Ավանի փոխթաղապետը
    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը բաց են թողնվել:
    19:35
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինի հրամանը կատարված է. ռազմավարական ուժերն անցել են ուժեղացված կազմով հերթապահության
    Մինչև Բելառուսում ռուսներն ու ուկրաինացիները կնստեին բանակցություններին սեղանի շուրջ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտերը՝ պատերազմի 5-րդ օրը, նախկին ինտենսիվությամբ չէին ընթանում: Բայց բանակցությունների կեսից պաշտոնական Կիևը տեղեկացրեց, որ Դոնեցկի շրջանում ռազմական գործողությունները նորից ակտիվացել են:
    19:30
    28.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը հանձնարարել է ապահովել պայմանագրերի վարկային բոլոր տոկոսադրույքների պահպանումը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել վարկային տոկոսադրույքների պահպանումը այն պայմանագրերում, որոնք կնքվել են ԿԲ–ի հիմնական դրույքաչափը մինչև 20% ավելացնելուց առաջ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ խորհրդակցությանը չի մասնակցել Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետներ Անդրեյ Բելոուսովը, Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ինչպես նաև Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Խորհրդակցության սկզբում Պուտինն առաջարկել է քննարկել տնտեսական իրավիճակն ու այսպես կոչված «ստի կայսրության»` արևմտյան հանրության պատժամիջոցները։ Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲ Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր տնօրենների խորհրդի հրատապ նիստի ժամանակ հիմնական տոկոսադրույքը 9,5%–ից բարձրացրել է մինչև 20%, ինչը նոր պատմական առավելագույն ցուցանիշ է դարձել։ ԿԲ–ն վերջին անգամ հրատապ նիստ էր անցկացրել 2014 թվականի դեկտեմբերին. Այն ժամանակ տոկոսադրույքը բարձրացվել էր 6,5 տոկոսային կետով` մինչև 17%։ Բացի այդ, ֆինանսների նախարարությունը փետրվարի 28-ից արտահանողներին պարտավորեցրել է վաճառել արժութային եկամտի 80%–ը արտաքին առևտրի բոլոր պայմանագրերի շրջանակում։
    19:28
    28.02.22
    Ավելին