Լրահոս
Միջազգային
14:13
04.03.22
155

S7 ավիաընկերությունը դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերը

Img default alt hy

Ռուսական S7 ավիաընկերությունը մարտի 5-ից դադարեցնում է միջազգային բոլոր չվերթները։

«Ցավոք, S7 Airlines-ը մարտի 5-ից ստիպված է չեղարկել միջազգային ուղղություններով բոլոր թռիչքները։ Չեղարկված չվերթների ուղևորները ծանուցում են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետները նրանց հետ աշխատում են S7 Airlines-ի ներկայացուցչություններում: Նրանք օգնում են զբոսաշրջիկներին տուն վերադառնալ գործընկեր ավիաընկերությունների չվերթերով», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Չեղյալ հայտարարված չվերթների ուղևորները կկարողանան տոմսի արժեքի ամբողջական վերադարձ ձևակերպել թռիչքի չեղարկման մասին SMS ստանալուց հետո:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ սահմանափակումների պատճառով մասնակի կրճատում է թռիչքները։

Ավելի քան երեք տասնյակ երկրներ իրենց օդային տարածքը փակել են Ռուսաստանի համար։