Լրահոս
Հայաստան
17:04
04.03.22
156

Ուժեղ քամիների պատճառով ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը. 4 բնակավայրերում դադարձեցվել է ջրամատակարարումը

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով՝ ս.թ. մարտի 4-ին ժամը 14.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի,

Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: