Լրահոս
Միջազգային
18:34
04.03.22
458

Պուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս «պատերազմը»․ ՆԱՏՕ-ն վատ կանխատեսում ունի

Img default alt hy

Հյուսիսատլանտյան դաշինքը կանխատեսում է, որ առաջիկա օրերին իրավիճակը Ուկրաինայում էլ ավելի կվատանա, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։  

«Առաջիկա երկու օրերին, ըստ ամենայնի, Ուկրաինայում վիճակը շատ ավելի կվատանա, կլինեն ավելի շատ զոհեր, տուժածներ, ավելի շատ ավերածություններ»,- ասել է նա։   

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անունից պահանջել է նաև, որ Ռուսաստանն անհապաղ դուրս բերի զորքերն Ուկրաինայից։  

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս «պատերազմը», առանց նախապայմաններ առաջադրելու՝ դուրս բերել իր զորքերն Ուկրաինայից և տուրք տալ իրական դիվանագիտությանը»,- ասել է նա։