Լրահոս
Միջազգային
20:10
08.03.22
151

Կիևի իշխանությունները թույլ չեն տալիս բնակիչների` Ռուսաստան տարհանում իրականացնել. ՌԴ ՊՆ

Img default alt hy

Կիևի իշխանության ներկայացուցիչները թույլ չեն տալիս ՌԴ տարհանել քաղաքացիներին, նրանք Ռուսաստանի կողմից ստեղծված մարդասիրական միջանցքների մասին տեղեկությունը խաղաղ բնակիչներին չեն հասցնում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Կիևի իշխանության պաշտոնական ներկայացուցիչները խիստ կարգադրություն են ստացել կասեցնելու ՌԴ տարհանման որևէ փորձ։ Ռուսաստան հնարավոր տարհանման ու այդ նպատակով ամեն օր մարդասիրական միջանցքներ ստեղծելու մասին տեղեկությունը քաղաքացիներին պարզապես չեն հասցնում», – լրագրողներին ասել է Միզինցևը։

Նա նշել է, որ մարդասիրական միջանցքներով ՌԴ դուրս գալու ցանկացած փորձ կտրուկ կանխվում է ազգայնականների կողմից։

Միզինցևը հայտարարել է, որ Խերսոնի մարզի վտանգավոր շրջաններից 223 օտարերկրացու տարհանումը շարունակվում է, Ուկրաինան դրան չի մասնակցում։ Նրա խոսքով` այդ թվերը կմեծանան, քանի որ գործողությունները դեռ շարունակվում են։

«Հաշվի առնելով հումանիտար իրավիճակի սրընթաց վատթարացումը Ուկրաինայի այն բնակավայրերում, որտեղ ազգայնականները շարունակում են բռնի կերպով պահել հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում օտարերկրացիների, երեկ ռուսական կողմը, անկախ Կիևի իշխանությունների կողմից բոլոր պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումների, մարդասիրական գործողությունների անցկացման վերաբերյալ հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել»,- ասել է Միզինցևը։

Նրա խոսքով` այսօր Խարկովի և Խերսոնի շրջաններում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում 33 մարդասիրական ակցիա է իրականացվել, որոնց ընթացքում քաղաքացիական բնակչությանը 481 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք և սննդամթերք է փոխանցվել։