Լրահոս
2026-01-16
-
ՔաղաքականՎերջին օրերին աննախադեպ բարձրացել է հեղուկ գազի արժեքը․ վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց, որ շուկան ինքն իրեն կկարգավորվի․ ԴանիելյանՄինչ կառավարության անդամները փորձում են գնաճը կապել աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ Իրանում տեղի ունեցողի հետ կամ պայմանավորել եղանակային պայմաններով, մասնագետներն ու քաղաքացիները ունեն մտավախություններ, որ գործ ունենք արհեստական դեֆիցիտի առաջացման հետ, ինչի նպատակը ադրբեջանական բենզինի իրացումն է։Ավելին09:3016.01.26 -
ՔաղաքականԱռաջին գրկախառնությունը՝ դաժան գերությունից հետո. հուզիչ հանդիպումներ և երկար հարցաքննություններԲաքվի 5 տարվա գերությունից Երևան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանն ու նրա կինը վերջապես հանդիպեցին այսօր: Զինվորական քննչական վարչության հետնամասում՝ Վիգենի՝ առնվազն 5 ժամ տևած հարցաքննությունից հետո:Ավելին00:1916.01.26 -
ԻրավականՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը վիճարկվում է դատարանում. «Տաշիր Կապիտալի» պահանջը«Տաշիր Կապիտալը» դատարանում վիճարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին լիցենզիայից զրկելու որոշումը: Պահանջում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ անցած տարի նոյեմբերի 17-ին կայացրած որոշումը անվավեր ճանաչվի: Այսօրվա դատական նիստին «Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչները պահանջել են՝ որպես երրորդ կողմ դատարան հրավիրել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։Ավելին00:0916.01.26
2026-01-15
-
ՀասարակականՄարտաֆիլմ հիշեցնող դեպք՝ Երևանում. վրաերթի են ենթարկել 2 ոստիկանի. հնչել են կրակոցներԱյսօր՝ հունվարի 15-ին, մարտական ֆիլմ հիշեցնող հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները Գյուրջյան փողոցում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը նրանց մոտ կասկած է հարուցել։ Գվարդիայի ծառայողները բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել գվարդիայի ծառայողների օրինական «կանգառ» պահանջին այլև վրաերթի է ենթարկել ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Սկսվել է հետապնդումը, որի ընթացքում գվարդիայի ծառայողները նախազգուշական մեկ կամ երկու կրակոց են արձակել դեպի օդ, ինչը չի զգաստացրել նրանց ու շարունակել են իրենց փախուստը։ Տեսնելով, որ լրացուցիչ «կանգնիր» հրահանգին վարորդը չի ենթարկվում, գվարդիաի ծառայողներից մեկը իր անվամբ հաշվառված հաշվեցուցակային զենքով կրակոց է արձակել փախուստի դիմաց «Mercedes»-ի հետևի աջ անվադողի ուղղությամբ, ինչից հետո վարորդը չկարողանալով ավտոմեքենան կառավարել բախվել է Սերո Խանզադյան փողոցի նրբանցքներից մեկում տեղադրված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բարձրավոլտ էլեկատրասյան բետոնե հատվածին։ Վթարվելուց հետո վարորդը ու ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից և տարբեր ուղղություններով դիմել փախուստի, սակայն գվարդիայի ծառայողներին հաջողվել է հետապնդել նրանց ու վնասազերծել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանություն տեղափոխված «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը կասկածվում են խոշոր չափի թմրամիջոց պահելու և իրացնելու մեջ։ Այս պահին պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, բերման ենթարկվածների ու վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ոստիկանության գվարդիայի 2 ծառայողների ինքնությունը։Ավելին23:5515.01.26 -
ՔաղաքականՍոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա. պատգամավորՄիայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Դա ևս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։Ավելին23:4515.01.26 -
ՔաղաքականՓաշինյանը պատասխանեց Թրամփի ուղու վերաբերյալ 5 իրավական հարցադրումներից միայն մեկին․ Գոհար ՄելոյանԱյսօր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց դրանցից առաջինին՝ հայտնելով, որ «ԹՐԻՓՓ Զարգացման» ընկերությունը գրանցվելու և հիմնադրվելու է Հայաստանում։Ավելին23:3015.01.26 -
ՀասարակականՍուրբ Գեղարդն ու իր առաքելությունը. Հայկ ԴեմոյանՀայ առաքելական եկեղեցու սուրբ մասունքներից է աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Այն մեկ անգամ չէ, որ դուրս է տարվել Մայր Աթոռի տարածքից` վրաց թագավորների ու հին Թիֆլիսի հայ բնակչության խնդրանքով` տեղում բռնկված ժանտախտի ու այլ համաճարակների դեմ պայքարելու համար: Ամեն անգամ Սուրբ Գեղարդն ի ցույց է դրել իր հրաշագործ զորությունն ու համաճարակներն ընկրկել են:Ավելին23:1515.01.26 -
ԻրավականԽոսքի իրավունքից կզրկե՞ն Բագրատ Սրբազանին և նրա 17 աջակիցներին. դատախազների միջնորդությունըԲագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստին դատախազները միջնորդել են սահմանափակել մեղադրյալների խոսքը: Նրանք պնդում են, թե դատարանը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի, թույլ չտա, որ դատավարության մասնակիցները քաղաքական ելույթներ ունենան: Պաշտպանները առարկում են. այդ միջնորդությունը՝ քաղաքական հետապնդումները իրավունքի դաշտ տեղափոխելու փորձ են անվանում:Ավելին23:0515.01.26 -
ՔաղաքականԵթե Ֆիդանը չասեր, որ Թուրքիայի իշխանությունը աջակցում է Նիկոլին, դուք դա չգիտեի՞ք․ Ռուբեն ՄխիթարյանԱվելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ավելին22:5315.01.26 -
ՄիջազգայինՓխրուն խաղաղություն՝ Իրանի փողոցներում. ռազմական գործողությունը չի բացառում ԹրամփըՉնայած Միացյալ Նահանգները ռակետային ջրասուզակ է տեղակայում Պարսից ծոցում՝ փորձագետները կարծում են, որ Թրամփը Իրանին հարվածելու մտադրություն չունի: Իրանում կրքերը մի քիչ հանդարտվել են: Ավելի քան 2 շաբաթ տևած բողոքի ցույցերի ժամանակ 25 վարչական շենք, 44 մզկիթ է վնասվել:Ավելին22:4715.01.26 -
ՔաղաքականՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՔաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր։Ավելին22:4315.01.26 -
ՔաղաքականՊարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. իրավապաշտպանԱդրբեջանից վերադարձված գերիների ընտանիքները նախապես չէին տեղեկացվել նրանց վերադարձի մասին։ Գերիների հարազատները հիմնականում տեղեկացել էին մամուլից և ոչ պաշտոնական աղբյուրներից։ Սա խոսում է իշխանությունների այս ընտանիքների նկատմամբ ուշադրության, հոգածության ու վերաբերմունքի բացակայության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ ամենայնի, իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը որպես նախընտրական մեծ ձեռք բերում, բայց սխալ հաշվարկ էին արել, գրեթե միաժամանակ հրապարակվեց գերիների վերադարձի և Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարների աստղաբաշխական թիվը։ Այ սա, իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց մեր հայրենակիցներին»։Ավելին22:3015.01.26 -
ՔաղաքականՊարգևավճարներ, որ վիզ դնե՞ն ընտրություններում. շոկի մեջ են մարդիկ, Փաշինյանը՝ անվրդովՊաշտոնյաների միլիոններով աճող պարգևավճարների սկանդալին է արձագանքել Նիկոլ Փաշինյանը: Կոռուպցիան կանխարգելելու միտումով է նա բացատրել ճոխ վարձատրություն տալու որոշումը: Ինքն էլ է ստացել պարգևավճար: 1,5 միլիոն դրամ հավելավճար, մի այդքան էլ աշխատավարձ է ամեն ամիս ստանում Հայաստանի վարչապետը, որը հարկ չի համարում տասը հազար դրամով բարձրացնել թոշակները ու 36 հազար դրամ թոշակ ստացողներին՝ փողը արդյունավետ ծախսելու դասեր է տալիս:Ավելին22:1515.01.26 -
Արտաքին քաղաքականությունՀունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու․ Անկարան աջակցում է Փաշինյանին․ ՖիդանՍա կարևոր փուլ կլինի։ Բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի։Ավելին22:0015.01.26 -
ՀասարակականԱրտառոց դեպք` բանտում․ փաստաբանի մոտ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներԱյդ օրը ժամը 17։00-ի սահմաններում Վ․ Այվազյանը այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ստուգման է ենթարկվել, ինչի արդյունքում նրա ձեռքին եղած պայուսակում բանտի աշխատակիցները հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ, որի մեջ էլ հայտնաբերվել են թվով 8 փաթեթներ։Ավելին21:5415.01.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ չեն վերադառնում մյուս 20 գերիները. ինտրիգներ, կասկածներ, հույսերՀայ իրավապաշտպաններն ամբողջ աշխարհում ողջունում են Վագիֆ Խաչատրյանի, Վիգեն Էուլջեքյանի, Գևորգ Սուջյանի և Դավիթ Դավթյանի անվտանգ վերադարձը Հայաստան: Միևնույն ժամանակ ընդգծում են, որ չորս հայ գերիների ազատ արձակումը չի վերացնում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ իրականացված ապօրինի կալանավորումները և շարունակվող պատանդառությունը: Դեռ 20 գերի կա Բաքվում, որոնց վերադարձնելու հույսը հիմա մնում է միջազգային ճնշումը, քանի որ Հայաստանում այլևս Ադրբեջանի համար կռված վարձկաններ չկան, վերջին երկուսին երեկ Երևանը հանձնեց Սիրիային։Ավելին21:4515.01.26 -
ՔաղաքականՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից. «Մեր ձևով»65 մլն դոլլար՝ Փաշինյանի աշխատակազմի ծախսերի համար, մինչդեռ նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է։ Հայաստանն ուժեղ է, երբ քաղաքացին կարողանում է հոգալ ջեռուցման ծախսերը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժումը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին21:3915.01.26 -
ՔաղաքականԹուրքիան գրեթե բացահայտ աջակցում է Իրանին․ Վարդան Ոսկանյան«Նախ՝ Իսրայելի պահվածքը չափազանց զուսպ էր։ Ընդամենը մի քանի օր առաջ նույնիսկ այս երկրի կառավարության նիստում քննարկվել է, որպեսզի իսրայելցի պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ չանեն, որոնք Իրանին կարող են դրդել Իսրայելին հարվածներ հասցնելու։ Ակնհայտ է, որ Թել-Ավիվը մի կողմից չի ցանկանում «ուրիշի» պատերազմում թիրախ դառնալ, իսկ մյուսից՝ հավանաբար ճիշտ են այն տեղեկությունները, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել Իրան-Իսրայել ինչ-որ պայմանավորվածություն։Ավելին21:3015.01.26 -
ՀասարակականԴավիթ Բեկ փողոցում բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարներիԱյսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit» մակնիշի, «Hongqi» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինն էլ բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։Ավելին21:2515.01.26 -
ՔաղաքականԱմերիկյան բուլդոզեր՝ ՀՀ ինքնիշխանության վրա՞, թե՞ Սյունիքի ճանապարհներին. ամեն ինչ՝ TRIPP-ի մասին«Թրամփի ուղու» մասին վաշինգտոնյան վերջին հռչակագրում Հայաստանի ինքնիշխանության մասին ձևակերպումները զուտ դեկլարատիվ բնույթ ունեն, համոզված են շատ հայ քաղաքագետներ: Ըստ նրանց՝ չնայած այդ փաստաթղթում 7 անգամ օգտագործվում է «ինքնիշխանություն» բառը, գետնի վրա լուրջ սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ինքնիշխանության համար։Ավելին21:2015.01.26