Լրահոս
2026-01-23
-
ՔաղաքականՄենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր. Նարեկ ԿարապետյանՄենք տարածաշրջանում պետք է հասնենք խաղաղ համակեցության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին23:2723.01.26 -
ՔաղաքականՑավոք, որևէ խոսք մեր հանրությունն այդպես էլ չլսեց մարդու վրա թքելու, մեր կորուստների, մսխված միլիոնների մասին. Իշխան ՍաղաթելյանԻմացա, որ այսօր ԱԺ-ում բուռն ծափերի են արժանացրել իմ բացակայությունը։Ավելին23:1223.01.26 -
ՏնտեսականԱդրբեջանական շանտաժ՝ բենզինի հոտով. Հայաստանն էներգետիկ կախվածության մե՞ջ է հայտնվումԱդրբեջանից Հայաստան ներկրված պրեմիում տեսակի էժան բենզինի որակի վերաբերյալ կասկածները հերքում է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Մինչ իշխանությունները վստահեցնում են՝ բենզինը համապատասխանում է տեխնիկական նորմերին, ընդդիմությունը խոսում է ավելի խորը՝ էներգետիկ կախվածության ռիսկերի մասին։Ավելին22:5723.01.26 -
ՀասարակականԿարևոր է, որ վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք. Տեր ԱրտաշեսՎերջին օրերին Ոսկետափ բնակավայրի որոշ ներկայացուցիչներ տարածում են ինձ վերաբերող տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են ապակողմնորոշել անտեղյակ մարդկանց։Ավելին22:3823.01.26 -
ՀասարակականԱմեն գնով հոգեբանական ճնշում են փորձում գործադրելը Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու համար. հայտարարություն«Տեղեկացանք, որ «բացառապես ճշմարտությունը խոսող» արմանբաբաջանյաններ ընթերցողի համար մոլորեցնող ու բացահայտ կեղծ տեղեկություններ են հնչեցրել իրենց հարցազրույցներում: Նպատակը Ավստրիայում նախատեսված Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախընթաց շրջանում տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելն է, ինչպես նաև ամեն գնով հոգեբանական ճնշում գործադրելը ժողովը չեղարկելու համար: Ավստրիան Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակության կենտրոնն է, որտեղ ՀԱՍԵ-ն պետականորեն ճանաչված 4-րդ ամենահին կրոնական համայնքն է: ՀԱՍԵ անդամակցում է Ավստրիայում Եկեղեցիների Էկումենիկ խորհրդին, որի գործող նախագահը Հայրապետական պատվիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Տիրան եպս. Պետրոսյանն է, որն արդեն երկրորդ անգամ է ընտրվում հիշյալ պաշտոնում (ի դեպ, 2 շրջան անընդմեջ ոչ մի եկեղեցու ներկայացուցիչ չի ընտրվել այդ պաշտոնում):Ավելին22:2923.01.26 -
ՀասարակականՍպառնալիքներ՝ եկեղեցու մուտքի մոտ. փաշինյանական դո՞ւխն է իջել Ստեփան Ասատրյանի վրաՀովհաննավանքը զավթելու համար Մայր Աթոռը դատի է տվել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին՝ նախկին քահանա տեր Արամին: Մայր Աթոռը պահանջում է, որ նախկին քահանան հեռանա եկեղեցուց, դատարանն էլ նրան արգելի սուրբ խորան բարձրանալ: Իր կարգալուծության հետ չհամակերպվող Ստեփան Ասատրյանը շարունակում է հոգևոր ծեսեր մատուցել, այսօր նա մկրտության արարարողություն է արել, հետո եկեղեցու մոտ սպառնացել Վեհափառ հայրապետին:Ավելին22:1823.01.26 -
ՀայաստանՄեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանի և Մեքսիկայում ՀՀ գործերի հավատարմատար Հայկ Հակոբյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։Ավելին22:0623.01.26 -
ՀասարակականՎայոց ձորի մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ 3 վիրավորներից 2-ը անչափահասներ ենԱյսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոնմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:4923.01.26 -
ՀասարակականԱրցախում մնացած վերջին հայերը հեռացան իրենց տներից. ի՞նչ վիճակում են Հայաստան տեղափոխված 11 մարդիկՕկուպացված Արցախում մնացած վերջին 10 հայերը և ազգությամբ ռուս մեր երկրի մի քաղաքացի տեղափոխվել են Հայաստան: Նրանք արդեն բուժզննում են անցել, մեկը հոսպիտալացվել է: Ըստ Հայաստանի պաշտոնյաների` մարդկանց տեղափոխումն իրականացվել է առանց միջնորդների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համագործակցությամբ: Ովքեր են Հայաստան տեղափոխված արցախցիները:Ավելին21:3523.01.26 -
ՀասարակականԿաթվածահար է Հայաստան-Սփյուռք օրգանական ու կենսատու կապը. Վահե ՍարգսյանՊատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ մի քանի երկրների օրինակով (Թուրքիա, Սինգապուր, Իսրայել, Կատար, Իրան, Եգիպտոս) ցույց տվեցինք, որ իրականում պետության սուվերենությունը (ինքնիշխանությունը) իրոք ոչ թե հռչակագրային տեքստ է, այլ կիրառելի ուժ։Ավելին21:2923.01.26 -
ՔաղաքականԶոռբայություն՝ բռնապետի հրահանգո՞վ. «Հայաստանի» բոյկոտը՝ խորհրդարանումԽորհրդարանում լարված քննարկումների պատճառ դարձած՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը բոյկոտել է «Հայաստան» խմբակցությունը: Իշխանությունը փոփոխությունները հիմնավորում է ընտրական գործընթացում դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքությունն ապահովելու անհրաժեշտությամբ, մինչդեռ ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիական կազմակերպությունները դրանք գնահատում են որպես ընտրական վերահսկողությունը սահմանափակելու փորձ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ:Ավելին21:1323.01.26 -
Իրավական«Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել է Նարեկ Սամսոնյանի հետհացադուլային թերապիան․ փաստաբանԻրազեկում եմ հանրությանը, որ Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։ Այս անգամ որևէ բյուրոկրատական արգելք չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին21:0123.01.26 -
ԻրավականՎալոդյա Գրիգորյանի սպանության գործով ամբաստանյալներ Նարեկ Օհանյանի ու Գևորգ Հարությունյանի կալանքը երկարաձգվեցՓարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այսօր դատկան նիստին դատարանը որոշեց ամբաստանյալներ Նարեկ Օհանյանի ու Գևորգ Հարությունյանի կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգել։Ավելին20:4523.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Վտարում՝ եկեղեցուց և բնակարանից. դատ է բացվում կարգալույծ քահանայի դեմՀայլուր 20։30 Վտարում՝ եկեղեցուց և բնակարանից. դատ է բացվում կարգալույծ քահանայի դեմԱվելին20:3023.01.26 -
ՀասարակականՎտանգավոր մայթեր, կաթվածահար երթևեկություն. ձյան հերթական, անսպասելի գալուստը՝ ԵրևանԱյսօր անակնկալ ձյունը մի քանի ժամ կոլապսի մեջ է պահել մայրաքաղաքը: Երևանում անանցանելի են եղել մի շարք փողոցներ մերկասառույցի պատճառով: Ավտոբուսներին գրեթե մեկ ժամ սպասած քաղաքացիներն էլ ստիպված մի քանի տրանսպորտ են փոխել:Ավելին20:1523.01.26 -
ՀասարակականԱնուն առ անուն հայտնի են այն պաշտոնյաները, ովքեր ճնշել են Մասյացոտնի թեմի քահանաներինԱյսօր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպում ունեցավ մի շարք իրավաբանների և իրավապաշտպանների հետ՝ վերջիններիս խնդրանքին ընդառաջ։Ավելին20:0023.01.26 -
ՀասարակականԱբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զnhԱյսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին19:4323.01.26 -
ՔաղաքականՍովածների սովորական անկշտությո՞ւն, թե աննախադեպ կոռուպցիա. պարգևավճարների սկանդալԿառավարության անդամներին հատկացված բազմամիլիոնանոց պարգևավճարները հանրային դժգոհության ալիք են առաջացրել։ Քաղաքացիները կասկածի տակ են դնում ինչպես նախարարների աշխատանքի արդյունավետությունը, այնպես էլ այդ խրախուսումների հիմնավորվածությունը՝ հատկապես սոցիալական խորացող խնդիրների պայմաններում։ Հակոկոռուպցիոն կենտրոնի մասնագետները՝ «քաղաքական կոռուպցիայի» դրսևորում են անվանում միլիոնավոր դրամների պարգևավճարները: Արդյո՞ք այդ գումարները ընտրակաշառք են՝ պետական ապարատին, փորձել է պարզել Լիլիթ Խալաթյանը:Ավելին19:3523.01.26 -
ՀասարակականԵրևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներԱյսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Այնթապի խաչմերուկում՝ «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևան-Մասիս թիվ 456 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան։Ավելին19:1323.01.26 -
ՄիջազգայինԹրամփը մտնում է Պուտինի տարածք. Ադրբեջանը կարևոր երկիր է դարձել ԱՄՆ-ի համարԴավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդը» միջազգային քննարկումների թոփ թեման է այս օրերին։ Մինչ մի շարք երկրներ մտավախություն են հայտնում, թե նախաձեռնությունը կարող է մրցակցել ՄԱԿ-ի հետ, փորձագետները վստահեցնում են՝ այն այլ նպատակ ունի և չի հավակնում փոխարինել գործող միջազգային կառույցներին՝ մասնավորապես ՄԱԿ-ին: Ի դեպ, փորձագետները նաև դավոսյան մեծ հանդիպման քննարկումների տողատակերն են նկատել, որոնք այս տարածաշրջանին են վերաբերում: Ըստ վերլուծաբանների՝ Թրամփը ընդունում է այստեղ ռուսական գերակայությունը:Ավելին19:0023.01.26