Լրահոս

2022-07-01
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    «Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25 տոկոսը
    Միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննական օրը` հունիսի 25-ին, դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից: Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ «Քիմիա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1273 դիմորդ, քննության մասնակիցների թիվը 1204 է եղել, միջին միավորը՝ 12.87, դրական միավորի շեմը չի հաղթահարել 268 հոգի կամ մասնակիցների 22.25 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 339 դիմորդ կամ մասնակիցների 19 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 103 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 175 դիմորդ, և 20 միավոր՝ 61 դիմորդ: Եթե համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա ստացվում է հետևյալ պատկերը. 2021 թվականին «Քիմիա» առարկայից քննություն է հանձնել 1042 հոգի, միջին միավորը եղել է 13.36, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 172 հոգի կամ 16.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 272 հոգի կամ 26.1 տոկոսը: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 354 հոգի, քննությանը մասնակցել է 326-ը, միջին միավորը եղել է 11.15-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 56 հոգի կամ մասնակիցների 17.2 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 5 հոգի կամ մասնակիցների 1.5 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 3 հոգի, 19-19.75 միավոր՝ 1, և 20 միավոր՝ 1 հոգի: Եթե այս արդյունքները համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա պարզ է դառնում, որ նախորդ տարի քննությանը մասնակցել է 246 հոգի, միջին միավորը եղել է 12.76, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 19 հոգի կամ 7.7 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 27 հոգի կամ 11 տոկոսը:
    21:37
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանը սկսել է կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերը
    Լեհաստանը սկսել է աստիճանաբար կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերը։ Ուրբաթ՝ հուլիսի 1-ից, պետությունը կդադարեցնի նպաստներ վճարել փախստականներին ապաստան տրամադրած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Լեհաստանի իշխանություններն ակնկալում են, որ ուկրաինացիները կսկսեն աշխատել և կկարողանան իրենց ապրուստը հոգալ: Ներկայումս մոտ 500 հազար ուկրաինացի փախստականների կեսից ավելին արդեն սկսել է օրինական աշխատել։ Բացի այդ, հուլիսի 1-ից Լեհաստանում ավարտվում է Ուկրաինայի քաղաքացիների անվճար ճանապարհորդելու ժամկետը, իսկ Վարշավայում այն ​​չեղարկվել է մեկ ամիս առաջ։ Մայիսին Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ուկրաինացի փախստականներն ավելի հաճախ են լքում երկիրը, քան մուտք գործում: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 3,57 մլն փախստական։
    21:30
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջ
    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի  պարեկ Խաչիկ Հաննեյանի վարած պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda  մակնիշի և Համլետ Փարիզյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):  Ըստ նախնական տեղեկությունների՝ պարեկ Խ. Հաննեյանը իր գործընկերոջ՝ Գոռ Պետրոսյանի հետ, Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է  երթևեկության կանոնները, դրիֆտ է անում և պարեկը, լուսաձայնային ազդանշանները միացնելով, փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել պարեկային ծառայության Skoda-ին: 
    21:26
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գեղարքունիքի մարզում հունիսին ծնվել է 106 երեխա
    2022 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 106 երեխա, որից 59-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: 20 երեխա ծնվել են Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սևանի ԲԿ-ում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում ։ Տեղակացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
    21:23
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհը
    Հուլիսի 1-ին՝ ժամը 15:22-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (չբնակեցված) փակ պատշգամբում կրակ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 15:51-ին: Այրվել են բնակարանի (սեփականատեր՝ Կ․ Հ․) պատշգամբի դուռը, բազմոցը՝ մասամբ, հագուստ և շրիշակ (մոտ 2 գմ)։
    21:17
    01.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Նամակ ռուսաց նախագահին. ի՞նչ է գրել Զելենսկին Պուտինին, եթե ոչինչ չի գրել
    Գիշերը Օդեսան է հրետակոծվել, վաղ առավոտյան՝ Լուգանսկի Ռովեն քաղաքը: Առաջինի համար Ուկրաինան Մոսկվային է մեղադրել: Լուգանսկի գնդակոծությունը, ըստ ռուսական կողմի, Կիևի ձեռքի գործն է: Ընդ որում, նշվում է, որ խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված հրթիռը ամերիկյան արտադրության է՝ Կիևին տրամադրված ռազմական օգնության 11-րդ փաթեթից: Եվրոպայում կարծում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը շուտ չի ավարտվի:
    21:10
    01.07.22
    Ավելին
  • Արցախ
    Ալիևի ձեռքում շանտաժի նոր խաղաքարտ է դառնալու Բերձորի ճանապարհի այլընտրանքը. փորձագետ
    Բերձորցիների տեղահանումը անխուսափելի է համարում մեդիափորձագետը, իսկ Արցախի ՄԻՊ-ը վստահ է՝ Արցախում գիտեն ուր տանել տեղահանվածներին: Իսկ Բերձորին այլընտրանք նոր ճանապարհի անվտանգության մասին Արցախի նախագահի հայտարարությունը փշուր-փշուր է լինում՝ բախվելով փորձագիտական վերլուծական մտքին:
    21:00
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Նախագահ, փոխնախագահ... բոլորը նվիրում ենք իրենց». «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում էլ պաշտոն չունի
    Փակ գաղտնի քվեարկությամբ՝ միայն «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով՝ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեցին խորհրդարանական պաշտոններից: Ազգային ժողովի փոխխոսնակին և Տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարին պաշտոնանկ անելու համար էր հրավիրվել այսօրվա արտահերթ նիստը: Պաշտոնանկության համար բավարար էր 54 ձայն: Իշխանական 71 պատգամավորներից 66-ն են մասնակցել քվեարկությանը, բոլորն էլ կողմ են եղել, որ Սաղաթելյանն ու Հակոբյանը, ըստ ՔՊ-ականների, բացակայության, պատգամավորների և ոստիկանների վիրավորելու համար զրկվեն պաշտոններից:
    20:54
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նովակ Ջոկովիչը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ուիմբլդոնի 3-րդ շրջանի արգելքը
    Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ջոկովիչը մրցեց ազգությամբ սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ և առավելության հասավ երեք սեթերից հետո՝ 6:0, 6:3, 6:4 հաշվով: Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:
    20:50
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան մտադիր է աջակցել ՀՀ-ին գերմանական հնարավոր ներդրումների համար նախադրյալներ ստեղծելու գործում. Շուլցե
    Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն Հայաստանում հնարավոր է համարում գերմանական ներդրումները՝ մի շարք իրավական նախադրյալների ապահովման դեպքում, որոնց շատերի ուղղությամբ ՀՀ կառավարությունը այսօր լծված է. Գերմանիան մտադիր է և ուրախ կլինի աջակցել՝ ստեղծելու այդ նախադրյալները: Շուլցեն նման տեսակետ հայտնեց Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե գերմանացի գործարարների համար Հայաստանում ներդրումային ի՞նչ հնարավորություններ է տեսնում, արդյոք Հայաստանը հարմար միջավայր է գերմանական ներդրումների համար: Գերմանացի պաշտոնյան շատ կարևոր նախապայման համարեց բարձրակարգ մասնագետների առկայությունը: «Երկրորդը՝ այն իրավական նախադրյալները, որոնց այսօր լծված է ՀՀ կառավարությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումները, կայուն ժողովրդավարություն. սրանք այն երաշխիքներն են, որոնց պարագայում հնարավոր են գերմանական ներդրումներ: Գերմանական կողմը մտադիր է և ուրախ կլինի աջակցել ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու այս նախադրյալները»,-ասաց Շուլցեն:
    20:47
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական վարույթ է սկսվել՝ երկու հոդվածով
    ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել էին դատախազությունից, ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Ձայնագրության հրապարակումից 10 օր անց, ի վերջո, ՔԿ-ն հայտնեց, թե վարույթ են նախաձեռնել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։
    20:39
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արմանի եղբայրը
    Այսօր ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։
    20:30
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ո՞ր տարիքից երեխային կարելի է մենակ բակ թողնել՝ խաղալու
    Շատ ծնողների մոտ հարց է առաջանում՝ ո՞ր տարիքից երեխային կարելի է թույլատրել մենակ բակ իջնել՝ խաղալու։ Մասնագետների պնդմամբ՝ դա մեծամասամբ կախված է նրանից, թե որտեղ է ընտանիքը բնակվում, արդյոք բակին մոտ փողոց կա՞ և այլն։ Սակայն օպտիմալ տարիքը համարվում է յոթ տարեկանը։ Ընդ որում, պետք է թույլատրել զբոսնել և խաղալ տան մոտակայքում, բայց ոչ մեծ հեռավորության վրա։ Յոթ տարեկանից շուտ, ըստ մասնագետների, երեխային բակում առանց ծնողի հսկողության չարժե թողնել։ Հաջորդ հարցը, որը հուզում է ծնողներին, այն է, թե մինչև քանի՞ տարեկանը պետք է երեխաներին դպրոց ուղեկցել։ Հոգեբանների խոսքով՝ երթևեկության կանոններին հետևելով՝ ինքնուրույն տեղաշարժվել երեխան ունակ է արդեն 10-11 տարեկանից։ Իհարկե, երբեմն երեխային կարելի է նաև ավելի վաղ տարիքից թույլ տալ մենակ դպրոց գնալ, սակայն բացառապես խիստ վերահսկողության ներքո։ Տեղ հասնելուն պես երեխան պետք է իր բջջայինից զանգահարի ծնողներին և այդ մասի տեղյակ պահի նրանց՝ ասելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Ինչ վերաբերում է երեխային տանը մենակ թողնելուն, ապա մասնագետները գտնում են, որ յոթ տարեկանից հետո դա կարելի է՝ իհարկե, քիչ ժամանակով։
    20:18
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համոզված եմ՝ այս անգամ էլ բռնապետիկը Ջհանգիրյանի «վզին դրել է» հրաժարական ներկայացնել․ Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել իր իսկ կողմից զավթած ԲԴԽ նախագահի պաշտոնակատարից։ Պատճառը՝ հաստատ ձայնագրության փաստը չէ, արդյոք հիվանդությու՞նը։ Կասկածում եմ։ Համոզված եմ, որ այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել։ Ամեն դեպքում այն ձայնագրության բացահայտումը, շեշտեմ՝ ոչ բովանդակությունը, բռնապետիկի սրտով չէր։ Գագիկ Ջհանգիրյանն արդեն ունի արժանի փոխարինողներ, ի դեմս ԲԴԽ մյուս անդամների, որոնք իրենց պահվածքով ապացուցել են, որ իրենց «վզներին նույնպես դրված է», ինչպես բոլոր քպ-ական պատգամավորների, նախարարների, դատախազների, ոստիկանների, քննիչների։ Տեսնես ի՞նչ է դրված․․․»։
    20:14
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորը տարեկան ստանում է 282 միլիոն դրամ եկամուտ
    ​ «Yerevan.Today»-ը գրում է. «Ազգային ժողովի ճոխ հայտարարագրով ՔՊ-ական օլիգարխ պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր աշխատանքի էր եկել իր Bentley թանկարժեք ավտոմեքնենայով: Ավտոմենքնան 2019 թվականի արտադրություն է, արժեքը ըստ հաշվարկների, գնման պահին կարող է հասնել 500 000$-ի: Ներկայացնում ենք Արսենյանի ունեցվածքը ըստ նրա 2022 թվականին մայիսին ներկայացված հայտարարագրի: Այսպես, նրա գույքի և եկամուտների հայտարարագրում շուրջ 17 միավոր անշարժ գույք է՝ շենքեր և հողատարածքներ, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում: Հայտարարագրում 4 ավտոմեքենա է 2014-2019 թվականների արտադրության: Վերջինը հենց վերոնշյալ Bentley մակնիշի ավտոմեքենան է, որը Արսենյանը ձեռք է բերել 2020 թվականին: Նա հայտարարագրել է նաև 7 միլիոն դրամի արժեթղթեր և ներդրումներ: Ինչպես նաև 2021 թվականին ձեռք է բերել ամերիկյան ընկերությունում արժեթղթեր, որի հասցեն Նյու Յորքի Nasdaq-ն է։ Արժեթղթի գինը տարվա ավարտին եղել է 6 մլն ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ, պատգամավորը շուրջ 60 մլն դրամի և ավելի քան 2,6 մլն դոլարի փոխառություն է հանձնել տարբեր անձանց ու ընկերությունների: Արսենյանի հայտարարագիրը նաև ուշագրավ է թանկարժեք գույքով: ՔՊ-ական օլիգարխը հատուկ սեր ունի նկարների հավաքածուների նկատմամբ, հավաքածուից մեկի արժեքը՝ շուրջ 236 միլիոն դրամ է: Թանկարժեք ժամացույցներ՝ ընդհանուր արժեքը՝ 133 միլիոն 300 հազար ՀՀ դրամ: Ոսկյա ձուլակտոր՝ ձեռք բերված 2020 թվականին, արժեքը՝ 32 միլիոն դրամ: Իսկ Արսենյանի կահույքների հավաքածուի ընդհանուր 199 միլիոն դրամ և 300 հազար ԱՄՆ դոլար է: Տես՝ լուսանկարը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին: Արսենյանը 2021 թվականի ավարտին բանկային քարտին ունեցել է 4,7 միլիոն դրամ և 502,367 Ամն դոլար: Իսկ կանխիկ գումարը կազմել է 540,000 դրամ,  540,000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո: Ընդհանուր առմամբ՝ մեկ տարվա ընթացքում ստացել է 282,082,560 ՀՀ դրամ եկամուտ: Մեկ տարվա ընթացքում հանգստաի համար ծախսել է 25 հազար ԱՄՆ դոլար, իսկ մեկ տարվա ընթացքում ծախսել է 25 միլիոն ՀՀ դրամ»: ​
    20:04
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Օջախային մազաթափություն. պատճառները, բուժումը
    Մազերն օրգանիզմն արտաքին ազդակներից պաշտպանելու համար են, գլխամաշկի մազերը պաշտպանում են խոնավության, ջերմաստիճանային փոփոխություններից, արևի ճառագայթներից։ Մազաթափությունը, մազափոխոթյունը բնական երևույթ են, սակայն հասունության շրջանից սկսած թափված մազերի փոխարեն հնարավոր է նորերը չաճեն, որպես հետևանք դիտվում է ճաղատություն։ Օջախային մազաթափության դեպքում մազերից զրկվում է մաշկի որոշակի հատված՝ հիմնականում կլորավուն ձևով։ Օջախային մազաթափությունը ոչ սպիական մազաթափություն է. մաշկի սպիական փոփոխություն տեղի չի ունենում, մազաթափությունը կարող է ընդգրկել մարմնի՝ մազ պարունակող ցանկացած հատված։ Օջախային մազաթափության հիմնական պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է, գործոն է նաև իմունային համակարգը (աուտոիմուն համակարգի գրոհում)։ Պարտադիր են հետազոտությունները՝ հասկանալու ուղեկցող խնդիրներ, այլ աուտոիմուն հիվանդություն կա, թե ոչ։ Կարևոր է մաշկաբանի զննումը՝ պարզելու համար մաշկը փոփոխված է, թե ոչ։ Եթե կա կարմրություն, թեփոտվածություն, մազերը կոտրտված են տվյալ օջախում, չի բացառվում սնկային ախտահարումը, որը կարող է լինել վարակիչ։ Ախտորոշման համար մաշկից քերուկ է վերցվում։ Աուտոիմուն պատճառով օջախային մազաթափությունը վարակիչ չէ։ Երեխաների դեպքում օջախային մազաթափության պատճառ կարող է լինել վատ սովորությունը՝ անգիտակցաբար խաղալ մազերի հետ՝ քաշքշելով, մեխանիկորեն թուլացնելով մազարմատը։ Օջախում որպես կանոն ոչ թե թափված մազեր են, այլ կոտրված, վնասված։ Աուտոիմուն պատճառով օջախային մազաթափության բուժման ընտրությունը պայմանավորվում է հիվանդի տարիքով, տարածվածության աստիճանով։ Կիրառելի են տեղային քսուկներ, լուծույթներ, ներմաշկային ներարկումներ, ներքին ընդունման դեղամիջոցներ։
    19:54
    01.07.22
    Ավելին
  • Առողջապահական
    Ստոմատիտ. պատճառները, բուժումը, կանխարգելումը
    Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն է. առաջանում են բորբոքային օջախներ, որ կարող են տեղակայվել շուրթերի ներքին մակերեսին, լեզվի մակերեսին, կարող են բորբոքվել լնդերը, բորբոքային օջախները կարող են տեղակայվել բերանի հատակին, այտերի ներսի մակերեսին, քիմքին։ Ըստ առաջացման պատճառի ստոմատիտները կարող են լինել բակտերիալ (հարուցիչը բակտերիալ ինֆեկցիան է), վիրուսային( հարուցիչը վիրուսներն են, օրինակ հերպեսը), սնկային, ալերգիկ, դեղորայքային, ճառագայթային (երբ պատճառը ճառագայթային հիվանդությունն է կամ հետուռուցքային բուժման հետևանքով առաջացած), ինչպես նաև տրավմատիկ՝ վնասվածքային ստոմատիտներ։ Մանկական տարիքում ամենահաճախ հանդիպողը վիրուսայինն է։ Երեխաների դեպքում տարածված է նաև սնկային ստոմատիտը. ինքնազգացողության, ջերմության բարձրացումն ուղեկցվում է բերանի խոռոչում սպիտակ փառի ի հայտ գալով։ Հերպեսային ստոմատիտը սկսվում է ինքազգացողության վատթարացմամբ, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ, երեխաները հրաժարվում են սննդից, հնարավոր են սրտխառնոց, փսխում, երբեմն՝ լուծ։ Բերանի խոռոչում առաջանում են բշտիկներ, որ շատ արագ պայթում են, խոցտվում, չափազանց ցավոտ են։ Երեխաները հրաժարվում են սնվելուց, ջրից, ինչն էլ հանգեցնում է ինտոկսիկացիայի։ Մեծահասկաների դեպքում քրոնիկ, կրկնվող ստոմատիտներ են առավել հաճախ դրսևորվում՝ իմունոդեֆիցիտների հետևանքով։ Բերանի խոռոչում մշտապես բնակվում են բազմաթիվ բակտերիաներ, սնկեր, այդ բակտերիաները քանականական և որակական հավասարակշռության հետ են բերանի խոռոչի իմուն համակարգի հետ։ Քրոնիկ ինֆեկցիաների տևական ընթացքի դեպքում այդ հավասարակշռությունը խախտվում է՝ հանգեցնելով բակտերիաների, սնկերի քանակական, որակական դիսբալանսի։ Իմունային համակարգը ոչ համարժեք է պատասխանում, սկսվում է աուտոիմուն գործընթաց, որպես հետևանք առաջանում են բերանի խոռոչի աֆթաներ։ Մեծահասակների դեպքում տարածված է քրոնիկ ստոմատիտը, որ ունի տևական ընթացք, բնութագրվում է պարբերական աֆթաների առաջացմամբ, որ տեղակայվում են լեզվի վրա, լեզվի կողմնային մակերեսներին, բերանի հատակին, այտերին, քիմքին. ցավոտ են։ Ստոմատիտը կարող է ունենալ թեթև ընթացք, միջին և ծանր (երբ աֆթաները խոցոտվում են, վերածվում են վերքերի)։ Ախտորոշումը Ստոմատիտները վառ արտահայտված կլինիկական պատկեր ունեն՝ ախտորոշվում են հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրմամբ և կլինիկական զնմամբ։ Կարևոր է հասկանալ՝ ստոմատիտը կարող է ի հայտ գալ որպես առանձին հիվանդություն և որպես այլ հիվանդության ախտանշան։ Ախտորոշելիս որոշ դեպքերում կարիք կա նաև լաբորատոր քննության՝ որոշելու ստոմատիտի տեսակը։ Օգտակար են նաև արյան հետազոտությունները՝ հարուցիչը հայտնաբելու համար։ Ստոմատիտի բուժումը ենթադրում է համալիր մոտեցում։ Տեղային բուժման դեպքում հիմնականում կիրառվում են հակասեպտիկներ. Բորբոքային օջախները պետք է մշակել հակասեպտիկ լուծույթներով։ Երեխաների դեպքում ցավազրկման համար հատկապես կիրառելի են ոչ ստերոդային հակաբորբոքային պրեպարատները։ Ստոմատիտի համալիր բուժումը ենթադրում է կենսակերպի փոփոխություն՝ որակյալ քուն, վիտամիններով հարուստ, բալանսավորված սնունդ, բերանի ինդիվիդուալ( ատամները լվանալ օրական երկու անգամ) և պրոֆեսիոնալ խնամք(վեց ամիսը մեկ անգամ դիմել պրոֆեսիոնալ խնամքի՝ անախ գանգատներից)։
    19:52
    01.07.22
    Ավելին