Լրահոս
2022-07-21
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՆախօրեին համացանցը ցնցվեց թրքահպատակ մեկի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պղծելու տեսարանից։Ավելին09:3021.07.22 -
ՔաղաքականՆարեկ Մանթաշյանը տուն է վերադարձել«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել. «Տանն ենք»:Ավելին00:0221.07.22 -
ԻրավականԱրաբկիրի քրեական հետախույզները կողոպուտների դեպքեր են բացահայտելԱրաբկիրի քրեական հետախույզները կողոպուտների դեպքեր են բացահայտելԱվելին00:0021.07.22
2022-07-20
-
ՍպորտԱրման Ավագյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խնձրցյանն ու Հրայր Ալիխանյանը` բրոնզե մեդալակիրներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԸմբշամարտի Վարշավայում ընթացող միջազգային մրցաշարում 79 կգ քաշային Արման Ավագյանը դարձել է փոխչեմպիոն։ 57կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74կգ քաշային Հրայր Ալիխանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։Ավելին23:5120.07.22 -
ՍպորտԱրման Անդրեասյանը` Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։Ավելին23:4420.07.22 -
ԱշխարհԲահամներում նավթի արտահոսք է տեղի ունեցելԲահամներում գտնվող Մեծ Էքսումա առողջարանային կղզու ափերի մոտ ավելի քան 130 հազար լիտր նավթ է թափվել, հայտնել է կղզու վարչապետ Չեսթեր Կուպերը: Վարչապետի խոսքով ՝ արտահոսքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ The Arabian նավը վառելիք էր բեռնաթափել Բահամյան BPL էներգետիկ ընկերության համար Ջորջթաուն քաղաքի շրջանում: «Այս առավոտյան (չորեքշաբթի) հաստատվել է շուրջ 30 հազար գալոնի զգալի արտահոսք (136 հազար լիտր)», – խորհրդարանում ելույթ ունեցող վարչապետի խոսքը մեջբերել է տեղական Nassau Guardian թերթը:Ավելին23:3420.07.22 -
ԱշխարհՀրդեհներ ու տապ. Եվրոպան չի կարողանում կրակի դեմն առնելՀարյուրավոր զոհեր կան Եվրոպայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում ջերմաչափի սնդիկի սյունը չի իջնում 40 աստիճանից: Տարեցներին տապից փրկելու համար Բրյուսելում թանգարանների մուտքը 65-ից բարձր տարիք ունեցողների համար անվճար է դարձրել:Ավելին23:2420.07.22 -
ՀայաստանՑածր գնաճն իմիտացիա է. «Կառավարությունը խթանում է արտագաղթը»«Կառավարությունը խրախուսում է արտագաղթը». լուրջ մեղադրանք է հեղափոխական իշխանությանը, որը 2018-ից հետո հայտարարում էր, թե տասնյակ հազարներով են հայերը վերադառնում Հայաստան: Բայց տնտեսագետները պարզել են, որ այս պահին, երբ դրամը դոլարի նկատմամբ գերարժևորվել է, ձեռնտու է պետությանը, որ խոպան մեկնողները շատ լինեն, դրսից ավելի շատ արտարժույթ մտնի Հայաստան, որի հաշվին էլ հնարավոր է ցածր գնաճ ցույց տալ:Ավելին23:1720.07.22 -
Հասարակական21-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել էԱյսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Լևոն Վարդանյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Նիկոլայ Նաղդալյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հետ տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը՝ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Վրաերթի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին23:1020.07.22 -
ԻրավականԵրևանի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելԵրևանի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելԱվելին23:0020.07.22 -
ՀասարակականԱրարատի մարզում 69-ամյա վարորդը «06»-ով վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնինԱյսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 69-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/20/1218260/Ավելին22:5020.07.22 -
ՔաղաքականԵս մի ընկեր ունեի՝ Նիկոլ անունով. «Հետք»«Hetq.am»-ը գրում է. «Ընկերոջս՝ Դավիթ Վարդանյանի մահվան 40-րդ օրվա արարողությանը հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը: Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել: Նման հարցի գոյությունն արդեն իսկ արժեզրկում էր պատասխանը. Մարտին Գալստյանը հո չէ՞ր խաբի , թե իրեն ստիպել են, որ նման բան փոխանցի Արա Չալաբյանին: Նիկոլին հարցը գրելիս՝ մարդկային հարաբերություններից մի մեծ պատ փլվեց: Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,-պատասխանեց Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»: Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»: Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից: Կոնկրետ հերթական քաղաքական հետապնդումն է: Անմեղ մարդկանց հետապնդելով՝ մեկին փակելով, մյուսին՝ աշխատանքից ազատելով, Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. եթե իշխանական քո համակարգն այնպիսին է, որ ցանկացած պահին անմեղ մարդուն կարող ես պատժել, շատերը սկսում են վախենալ և զգուշանալ, որ նույնը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել: Եթե Ավետիք Չալաբյանի վրա գործ են սարքում, ուրեմն եղբայրն էլ իրավունք չունի աշխատել պետական համակարգում՝ անկախ նրանից, որ ոլորտի բարձրակարգ մասնագետ է, իսկ աշխատանքը՝ ապաքաղաքական: Արա Չալաբյանի հետևից է ընկել՝ չպատկերացնելով, որ իր այս քայլով ինքն էլ ապացուցում է, որ Ավետիք Չալաբյանի հանդեպ գործը սարքած է, քաղաքական հետապնդում է: Բոլոր բնագավառները ձախողելով՝ պետությունը կորցնելու ընթացքի մեջ ենք, իսկ Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ միտված է բացառապես իր իշխանությունը պահելուն: Կլինի օլիգարխներին մինչև 2018 թվականի՝ ելման կարգավիճակին բերելով, իրավապահ համակարգն իր պես չմտածողների դեմ կիրառելով, ամեղ մարդկանց հետապնդելով: 2018 թվականին իշխանությունը փոխեցինք, որ ազատվենք ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմից ՝ վստահ լինելով, որ նման մակարդակի խնդիրների չենք բախվելու, ամենօրյա աշխատանքով, քայլ առ քայլ կորցրածը վերականգնելու ենք : Այդ ամենը չստացվեց. բոլոր խնդիրները խորացան, պատերազմում պարտվեցինք : Ի լրումն՝ ձեռք բերեցինք Շվարցի ձևակերպմամբ՝ շարքային մի վիշապի»:Ավելին22:4220.07.22 -
ՍպորտՎազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը չեն մասնակցի միջազգային մրցաշարին65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը վնասվածքի պատճառով բաց է թողնում Վարշավայում հուլիսի 20-24-ը անցկացվող միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը: Ինչպես նաև, մարզիչների որոշմամբ Արսեն Հարությունյանին հանգստանալու հնարավորություն է տրվել՝ ԱԱ-ից առաջ: Հանգստանալու հնարավորություն է տրվել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանին: 65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը վնասվածքի պատճառով բաց է թողնում Վարշավայում հուլիսի 20-24-ը անցկացվող միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը: Ինչպես նաև, մարզիչների որոշմամբ Արսեն Հարությունյանին հանգստանալու հնարավորություն է տրվել՝ ԱԱ-ից առաջ: Հանգստանալու հնարավորություն է տրվել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանին:Ավելին22:3820.07.22 -
Տնտեսական«Հավի կեր չենք կարում առնենք, ո՞նց տուն սարքենք». գյուղացին սպասում է ծիրանի փողին, ջրին, ձմերուկ առնողինՀայկական սալորի՝ ծիրանի սեզոնը մոտ է ավարտին: «Հայլուր»-ի թղթակիցներն այսօր Արարատի մարզում զրուցել են այգեգործների հետ ու պարզել, որ ամբողջ տարի մշակած այգիների բերքը պարտքով են մթերել: Այգետերերից ծիրանն առել են, փողը խոստացել են տալ: Գյուղացին առնողի խոսքին է հավատում, պայմանագիր չի կապում:Ավելին22:3020.07.22 -
ՏարածաշրջանԼավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 20-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հաղորդագրությունում ասվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Կողմերն ընդգծել են համապատասխան աշխատանքների շարունակումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունների դրույթներին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին22:2120.07.22 -
Արտաքին քաղաքականությունՊենտագոնում հայտարարել են Ուկրաինայի հակամարտության վճռական փուլի մասինՈւկրաինայում մարտերը մտել են վճռական փուլ, և Արևմուտքը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Սա հակամարտության վճռական փուլն է, և մեր հավաքական աջակցությունն Ուկրաինային կենսական և անհրաժեշտ է: Մենք Ուկրաինային կապահովենք տեխնոլոգիաներով, զինամթերքով և կրակային ուժով», - նշել է Օսթինը: Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Defense Flash News-ի YouTube-ի ալիքում:Ավելին22:1420.07.22 -
ԱշխարհԴանիայում գերազանցվել է 81 տարի պահպանվող ջերմաստիճանի ռեկորդըԴանիայում հուլիսի 20-ին գրանցվել է 1941 թվականից մինչ օրս ամենաշոգ օրը: Օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35, 6 աստիճան ցելսիուս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է The Local Denmark-ը՝ վկայակոչելով Դանիայի օդերևութաբանական ինստիտուտին: «35, 6 աստիճան ցելսիուս տաքություն է գրանցվել Բորիս քաղաքում, որը Յուտլանդիայի արևմտյան հատվածքում է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հստակեցվում է, որ Դանիայում ջերմաստիճանի նախորդ ռեկորդը՝ 35,3 աստիճան, գրանցվել է 1941 թվականին: Վերջերս անոմալ շոգ եղանակ է գրանցվել եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Ստեֆանսկին ասել է, որ եվրոպական երկրներում օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կշարունակվի պահպանվել մինչև հաջորդ շաբաթվա կեսերը։Ավելին22:0720.07.22 -
ՏնտեսականԵվրոպան վախենում է առանց գազի մնալ ձմռանը. Պուտինը պնդում է՝ արեվմուտքն է «ամեն ինչ փակել»«Գազպրոմ»-ը միշտ կատարել է և մտադիր է այսուհետ ևս կատարել իր բոլոր պարտավորությունները։ Թեհրանում հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ պատասխանելով Արևմուտքից հնչող մեղադրանքներին: Վլադիմիր Պուտինը նշել է՝ եվրոպացի գործընկերները որևէ հիմք չունեն Ռուսաստանին մեղադրելու և սեփական սխալները «Գազպրոմ»-ի վրա բարդելու: Պուտինն ասել է, որ Եվրոպան է պատժամիջոցների ցանկում ներառել նաև ռուսական գազի խողովակաշարերը՝ փակելով դրանք:Ավելին22:0020.07.22 -
ՀայաստանԻրանն է «Սյունիքը հայկական պահում». սուր գործընթացներ՝ Հայաստանի շուրջըՏարածաշրջանում իրավիճակը կարող է դուրս գալ գերտերություների վերահսկողությունից: Հայ փորձագետները մեծ են համարում ռիսկը, որ Թուրքիան ու Ադրբեջանը կգնան արկածախնդրության, մասնավորապես, Հայաստանի հետ Իրանի սահմանը փակել և բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Այդ դեպքում անխուսափելի կլինի Իրանի ռազմական միջամտությունը: Այդ երկրի հոգևոր առաջնորդի բաց տեքստով զգուշացումը Էրդողանին, նաև այն մասին էր, ըստ վերլուծաբանների, որ Իրանը պատրաստ է ուժով պահել Հայաստանի հետ ցամաքային կապը:Ավելին21:5220.07.22 -
ՄիջազգայինՂարաբաղ, «սիրիականացող» Հայաստան և Սիրիա. ի՞նչ են որոշել Պուտինը, Ռայիսին և ԷրդողանըՀայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում: Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման հարցն է հիմա անհանգստացնում Իրանին, որի հոգևոր առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ է ուղիղ տեքստով հայտարարել, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը: Հայ փորձագետները, սակայն կարծում են, որ Իրանի հոգևոր առաջնորդի զգուշացումները կարող է և հետ չպահեն Ադրբեջանին և Թուրքիային այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու մտքից, քանի որ պաշտոնական Երևանը չի ընդդիմանում թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններին:Ավելին21:4620.07.22