Լրահոս

2022-07-20
  • Img default alt hy
    Իրավական
    Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները․ Ռոբերտ Հայրապետյան
    Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Առավոտից համացանցում պտտվում է տեսնյութ, որտեղ ազգությամբ թուրք մեկը՝ Թուրքիայի դրոշի պատկերով շապիկով, ֆեյսբուքով եթեր է մտնում Ծիծեռնակաբերդից և ծաղրում է Հայոց Ցեղասպանությունը։ Մինչև այս պահը ԱԱԾ-ից և Դատախազությունից՝ գերեզմանային լռություն: Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները: Անհապաղ պետք էր դրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ու միջազգային հետախուզում հայտարարել՝ նվազաույնը ատելության խոսքի և ռասիզմի համար: Բայց դե դա էլ խոմ ընդդիմադիր գործիչ չի, որ անգապաղ քրեական գործ կարվի ու կալանավորվի: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․ «Առավոտից համացանցում պտտվում է տեսնյութ, որտեղ ազգությամբ թուրք մեկը՝ Թուրքիայի դրոշի պատկերով շապիկով, ֆեյսբուքով եթեր է մտնում Ծիծեռնակաբերդից և ծաղրում է Հայոց Ցեղասպանությունը։ Մինչև այս պահը ԱԱԾ-ից և Դատախազությունից՝ գերեզմանային լռություն: Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները: Անհապաղ պետք էր դրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ու միջազգային հետախուզում հայտարարել՝ նվազաույնը ատելության խոսքի և ռասիզմի համար: Բայց դե դա էլ խոմ ընդդիմադիր գործիչ չի, որ անգապաղ քրեական գործ կարվի ու կալանավորվի»:
    21:42
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռադիկուլիտ. hիվանդության ախտորոշումն ու բուժման մեթոդները
    Ռադիկուլիտը ողնաշարից դուրս եկող ծայրամասային նյարդերի արմատների սուր բորբոքումն է: Բորբոքված նյարդերն առաջացնում են սուր, այրող ցավ՝ գլխի, պարանոցի և ձեռքերի շրջանում, ազդրերի և ոտքերի շրջանում, երբ բորբոքվել են գոտկատեղի նյարդերը: Ցավը կարող է լինել մշտական ​​կամ պարբերական, սուր կամ թեթև՝ ազդելով միայն մեկ կամ երկու վերջույթների վրա, իսկ ինտենսիվությունը կարող է փոխվել մարմնի դիրքի փոփոխության հետ մեկտեղ: Հայտնվում են որոշակի բնորոշ փոփոխություններ՝ հպման, ցավի և ջերմաստիճանի նկատմամբ զգայունության նվազում կամ ավելացում: Այլ դրսևորումներ են մկանային թուլությունը և մկանային տոնուսի նվազումը, ձեռքի և ուսագոտու մկանների ցավը, իսկ շատ հազվադեպ դեպքերում նաև մատների և դաստակի շարժումների սահմանափակումը։ Մեկ այլ բնորոշ ախտանիշ է այդ հատվածներում այրումը և քորը։ Կրծքավանդակի ռադիկուլիտը բնութագրվում է ջերմաստիճանի նկատմամբ զգայունության բարձրացմամբ, շնչելու ժամանակ ուժեղացող ցավերով: Ցավն ավելի է սրվում, երբ կռանում և կանգնում ես։ Ախտորոշումը կատարվում է գանգատների և կլինիկական հետազոտության հիման վրա, սակայն երբ պետք է ախտորոշել սկավառակի ճողվածքը կամ այլ դեֆորմացիաներ և պաթոլոգիական պրոցեսներ, անհրաժեշտ է ռենտգեն կամ սկաներ։ Ռադիկուլիտի պատճառները բավականին բազմազան են՝ միջողնային սկավառակների բորբոքում, մեջքի մկանների սպազմ, հանկարծակի շարժումներ, վարակիչ հիվանդություններ։ Հաճախ ռադիկուլիտը ուղեկցում է ողնաշարի այլ հիվանդություններին, ողնաշարի ուռուցքներին և կոտրվածքներին։ Ըստ տեղայնացման՝ ռադիկուլիտն ունի երեք ձև. Արգանդի վզիկի. առաջանում է արգանդի վզիկի արմատների հիվանդությունից Կրծքային. առաջանում է կրծքային արմատների ներգրավմամբ Ողնաշարային. ախտահարվում են մեջքի ստորին հատվածի արմատները: Ռադիկուլիտի կոնսերվատիվ բուժումը ներառում է կինեզոթերապիա՝ ողնաշարի մկանների ամրապնդման համար, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր։ Բուժումը խիստ անհատական ​​է և կախված է բորբոքման աստիճանից և տեղայնացումից: Վիրաբուժական բուժումը ցուցված է, երբ մնացած բոլոր մեթոդները չեն տվել ակնկալվող արդյունքը, և խորհուրդ է տրվում բուժման էնդոսկոպիկ մեթոդը, քանի որ այս պրոցեդուրան մաքսիմալ նուրբ է մարմնի նկատմամբ, իսկ վերականգնման ժամանակը` համեմատաբար կարճ:
    21:35
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ կարելի է ուտել քնելուց առաջ և ինչպե՞ս տարբերել ֆիզիկական քաղցը զգացմունքայինից
    Կարծիք կա, որ քնելուց առաջ ուտելը միշտ բերում է օրգանիզմի համար ճարպերի կուտակման և սթրեսի։ Սակայն նույնիսկ այստեղ դիետոլոգների կարծիքները տարբերվում են։ Սննդաբաններից շատերը գիշերային քաղցը համարում են օրվա ընթացքում բավականաչափ չսնվելու նշան։ Այս պարագայում խորհուրդ են տալիս առատ նախաճաշ, հավասարակշռված ճաշ և ընթրիք, ինչպես նաև խորտիկներ ողջ օրվա ընթացքում՝ յուրաքանչյուրը 3-5 ժամը մեկ: Որոշ սննդաբաններ նշում են, որ մարդը պետք է օրվա վերջում ուտի քնելուց մի քանի ժամ առաջ։ Այսպիսի դիրքորոշման կապված է գիշերային դանդաղ նյութափոխանակության հետ։ Այդ իսկ պատճառով գիշերային խորտիկը պետք է լինի թեթև: Շատերն էլ կարծում են, որ քաղցի դեպքում միշտ պետք է ուտել.Կարևոր չէ, թե օրվա որ ժամն է, սակայն կա մեկ «բայց»՝ դա կարող է լինել զգացմունքային սով։ Գիշերը ուտելու ցանկությունը միշտ չէ, որ կապված է անհրաժեշտության հետ։ Սովի զգացումը կարող է առաջանալ որպես արձագանք սթրեսի, հուզական ցնցումների կամ պարզապես ձանձրույթի: Այս պարագայում պետք է ավելի քննադատական ​​և գիտակցված մոտենալ սնուցմանը։ Երեկոյան ժամերին քիչ քանակությամբ կարելի է ուտել՝ Բանան. Պտղի մեջ պարունակվող կալիումը և մագնեզիումը օգնում են հանգստանալ քնելուց առաջ, իսկ տրիպտոֆան ամինաթթուն մասնակցում է սերոտոնինի սինթեզին։ Նուշ. Պարունակում է մագնեզիում, նվազեցնում է կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը և մելատոնինի աղբյուր է։ Երիցուկի թեյ. Այս ըմպելիքի մեջ պարունակվող ապիգենին նյութն օգնում է հաղթահարել անքնությունը։ Բացի այդ, երիցուկի թեյի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է դեպրեսիայի վտանգը։ Կիվի. Պարունակում է սերոտոնին և նվազեցնում ածխաջրերի ցանկությունը: Վարսակի ալյուր. Օգնում է քնել մելատոնինի, տրիպտոֆանի, կալիումի և մագնեզիումի շնորհիվ: Բացի այդ, այն պարունակում է սելեն, որը կանխում է քնելու հետ կապված դժվարությունները: Այս բոլոր մթերքները կարելի է ուտել երեկոյան, բայց միայն քնելուց մեկ ժամ առաջ, քանի որ ակտիվ նյութերը սկսում են գործել միայն օգտագործելուց մեկուկես ժամ հետո։ Քնից առաջ պետք է խուսափել՝ Կոֆեինից. Այս խթանիչը պարունակվում է և շոկոլադի, մաստակի, սև և կանաչ թեյի և որոշ դեղամիջոցների մեջ: Մթերքները պետք է օգտագործել քնելուց առնվազն 6 ժամ առաջ՝ ահա թե որքան է տևում կոֆեինի ազդեցությունը։ Ճարպային սննդից. Բուրգերները, հավի միսը, տավարի և խոզի միսը նվազեցնում են առողջ քնի ժամանակը, քուն մտնելու արագությունը և կարող են առաջացնել այրոց և մարսողության խանգարումներ: Յուղոտ մթերքները պետք է օգտագործել քնելուց առնվազն 3 ժամ առաջ։ Բացառություն՝ սաղմոն, թունա, իշխան. յուղոտ ձուկն արտադրում է սերոտոնին: Ալկոհոլ. Մշտական ​​օգտագործումը թուլացնում է ամենօրյա ռիթմերը և առաջացնում անքնություն: Արդյունքում մարդը ոչ թե մեկ գիշերվա ընթացքում վերականգնում է ուժը, այլ ավելի շուտ է կորցնում այն։
    21:30
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս առավելագույն օգուտ ստանալ վարունգից
    «Aysor.am»-ը գրում է. «Բժիշկ-սննդաբանները հիշեցնում են, որ վարունգը շատ օգտակար բանջարեղեն է, և դրա մեջ պարունակվող ամենաարժեքավոր նյութը կալիումն է։ Կալիումի մեծ քանակությունն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։ Մասնագետների խոսքով՝ վարունգի հյութից պատրաստված ըմպելիքը նպաստում է հիպերտոնիայով տառապող մարդկանց զարկերակային ճնշման կարգավորմանը։ Իսկ զովացնող լիմոնադ կարելի է պատրաստել, եթե իրար խառնեք հավասար քանակությամբ վարունգի հյութ և հանքային ջուր, ավելացնեք անանուխ և նարինջ։ Այս ըմպելիքը շոգ եղանակին կօգնի իջեցնել բարձր ճնշումը։ Սակայն չպետք է մոռանալ, որ խանութներում վաճառվող բանջարեղենը հաճախ ոչ միայն օգտակար, այլ նաև առողջության համար վնասակար նյութեր է պարունակում։ Այդ պատճառով էլ խանութից գնված վարունգը պետք է անպայման կեղևազրկել, քանի որ կեղևի մեջ են կուտակվում նիտրատները և քիմիական նյութերը։ Սննդաբանները միաժամանակ նշում են, որ չպետք է չարաշահել թթու վարունգը՝ մանավանդ երեկոյան ժամերին։ Դա կարող է հանգեցնել օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակմանը, այտուցներին և բարձր ճնշմանը։ Օրգանիզմի համար ամենաաօգտակար վարունգը թարմ, բանջարանոցում առանց քիմիական նյութերի աճեցված վարունգն է»։
    21:23
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սննդակարգ՝ ամռան տապին սրտի, անոթների առողջության համար
    Ամռանն անոթներն ու սիրտը ամենախոցելի օրգաններից են։ Բավարար քանակությամբ (1.5-2 լիտր) սենյակային ջերմաստիճանի ջուրը լավագույն միջոցն է այտուցների, թրոմբների գոյացման դեմ պայքարի համար։ Կարևոր է նաև հեղուկը չչարաշահելը. այն կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքին, նույնպես դառնալ այտուցների պատճառ։ Օրը վարսակի նախաճաշով սկսելը բոլոր եղանակաների դեպքում է ճիշտ որոշում։ Վարսակն օգտակար է անոթների, սրտի համար, պարունակում է մեծաքանակ բջջանյութ, որ օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կալիումի և մագնեզիումի պարունակությամբ վարսակը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, իսկ անփոխարինելի ամինոթթուն՝ լիզինը, աթերոսկլերոզի կանխման լավագույն միջոցներից է։ Այնուամենայնիվ, դադարներ պետք են, քանի որ վարսակը պարունակում է նաև ֆիտոնաթթու, որ խոչընդոտում է կալցիումի յուրացումը։ Բանանը ևս կալիումի և մագնեզիումի պարունակության շնորհիվ նպաստում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի բարելավմանը, կալիումը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը, ինչն էլ կանխում է այտուցների առաջացումը։ Ընթրիքին՝ լոբով ապուր. լոբին նույնպես հարուստ է բջջանյութով, պեկտիններով, որ նպաստում են օրգանիզմից տոքսիկ նյութերի դուրսբերմանը, կալիումի բարձր պարունակության շնորհիվ այն օգտակար է աթերոսկլերոզի դեմ պայքարում։ Ընդեղենը՝ որպես միջուտեստ։ Ընդեղենը բուսական սպիտակուցների, հագեցած ճարպաթթուների, E, B խմբի վիտամինների աղբյուր է, ինչպես նաև կալիումի, մագնեզիումի, որ խիստ կարևոր են սիրտ-անոթային համակարգի համար։ Ընթրիքին՝ գունավոր աղցան. բանջարեղենով հարուստ աղցանը անփոխարինելի միջոց է օրգանիզմը վիտամիններով, անհրաժեշտ միներալներով հարստացնելու համար։ Հետազոտությունները փաստում են, որ բանջարեղենային սննդակարգը կարող է 20 տոկոսով նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Կարևոր է սննդակարգում շաբաթական 2-3 անգամ ձուկ, անյուղ միս ուտել։ Ձուկը պարունակում է օմեգա-3, որ կենսական է սրտի առողջության համար, օրգանիզմի կենսագործունեության համար։ Ձկան, մսի հետ կարելի է համադրել կաղամբ, բրոկոլի, ծաղկակաղամբ. հարուստ են կալիումով, նաև բացառիկ են ցարծ կալորիականությամբ։
    21:15
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հավաքականի կազմում կմասնակցեն միջազգային մրցաշարի
    Հայտնի է հուլիսի 21-24-ը Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմը։ Ցուցակը հրապարակել է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 55 կգ Ռուդիկ Մկրտչյան 60 կգ Գևորգ Ղարիբյան 63 կգ Հրաչյա Պողոսյան 67 կգ Սլավիկ Գալստյան 72 կգ Շանթ Խաչատրյան 82 կգ Կարապետ Չալյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 97 կգ Արթուր Ալեքսանյան 130 կգ Դավիթ Օվասապյան
    21:00
    20.07.22
    Ավելին
  • Հայաստան
    «Գորշ գայլը»՝ Ծիծեռնակաբերդում, թուրքերը՝ Երրորդ մասում. ԱԱԾ-ն «զբաղվում է», բնակիչները վռնդում են
    ԱԱԾ ուսումնասիրում է Թուրքիայի դրոշով շապիկը հագին Երևանում անվախ քայլող թուրք երիտասարդի տեսանյութը: Այս մասին «Հայլուր»-ին հայտնել է ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանը: Հայակական մեդիայում հայտնված տեսանյութում թուրք երիտասարդը Հայոց ցեղասպանության հուշահամալիրը անվանում է թատրոն ու ցույց տալիս ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման հայտնի ժեստը: Երևանում հայտնված երկու այլ թուրքերի մասին այսօր ահազանգել են մայրաքաղաքի շենքերից մեկի բնակիչները: Նրանց խոսքով՝ իրենց հարևանը հանել է հայ վարձակալներին ու բնակարանը թուրքերին վարձով տվել:
    20:52
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածության դեպքերի թիվը հասել է 14 հազարի
    Ամբողջ աշխարհում կապիկի րծաղիկով վարակված թիվը հասել է 14 հազարի։ Այս մասին հուլիսի 20-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել 14000 դեպքի մասին 70 երկրներում։ Մենք տեղյակ ենք Աֆրիկայում հինգ մահվան դեպքերի մասին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում, հիմնականում այն ​​տղամարդկանց շրջանում, որոնք սեռական հարաբերություն են ունեցել նույն սեռի ներկայացուցիչների հետ»,- Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ որոշ երկրներում հիվանդացության նվազման միտում է նկատվում, իսկ որոշ երկրներում՝ աճ։ Անցած շաբաթ առաջին դեպքերը գրանցվել են ևս վեց երկրներում։
    20:45
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորումում ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքները
    N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներ են ներկայացվել մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ։ Ամփոփելով կատարված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Ցականյանը նշել է առկա բացթողումները, տվել դրանց շտկման ցուցումներ, խրախուսել լավագույն արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումներին և զինծառայողներին։
    20:30
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայում այս ձմեռ հնարավոր է որոշ իրադարձություններ տեղի ունենան․ Դավութօղլու
    Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիայի «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) նախագահ Ումիթ Օզդաղի՝ երկրում հնարավոր ներքաղաքական խռովությունների առաջացման վերաբերյալ պնդումներին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Օզդաղը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, ինչի պատճառով վերջինիս դեմ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրանք էր առաջադրել։ Մինչ Թուրքիայի ՆԳՆ-ն Օզդաղին մեղադրում է «շինծու մեղադրանքներ հնչեցնելու մեջ», նախկին վարչապետ Դավութօղլուն վերջինիս աջակցող հայտարարությամբ է հանդես գալիս։ Դավութօղլուն ընդդիմադիր «T24»-ի թղթակից Մուրադ Սաբունջուին տված հարցազրույցում ասել է. «Եթե մի ​​երկրում կա այսքան արագ տարածվող բևեռացում, եթե կա այնպիսի կոռուպցիոն միջավայր, որը մի երկրում աղքատացման պատճառ է դառնում և եթեհանցավոր կազմակերպությունները գլուխ են բարձրանում, ապա նման վայրում կայունություն ունենալը շատ դժվար է։ Հատկապես այս ձմռան հետ կապված, իրապես շատ մտահոգված եմ»։ Նա մտահոգություն է հայտնել, որ այս ձմռանը, մասնավորապես՝ ներկայիս տնտեսական իրավիճակով պայմանավորված, Թուրքիայում կարող են որոշ իրադարձություններ տեղի ունենալ։ Դավութօղլուն կոչ է արել, որ բոլոր պետպաշտոնյաներն ու քաղաքական գործիչները համախմբվեն մի խելամիտ գաղափարի շուրջ։
    20:15
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները անցակցրել են գործնական պարապմունքներ
    N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։
    20:00
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս ընտրել ակնոց․ ոսպնյակի և շրջանակի ճիշտ ընտրություն
    Չնայած կոնտակտային ոսպնյակների աճող ժողովրդականությանը, շատերը դեռ նախընտրում են ակնոց կրել: Հարմար ակնոցների ընտրությանը պետք է հնարավորինս լուրջ վերաբերվել: Տեսողության շտկման արդյունավետությունը, և թե որքան հարմար կլինի դրանք օգտագործել, կախված է ընտրությունից: Սխալ ընտրված ակնոցները կարող են անհարմարություն առաջացնել և վատթարացնել տեսողությունը: Եթե անհրաժեշտ են ակնոցներ տեսողության շտկման համար, ապա ճիշտ մոդելի ընտրությունը պետք է սկսել ակնաբույժին այցից: Նա կորոշի, թե ինչպիսի տեսողության խանգարում ունեք, և ինչ աստիճանի: Այս դեպքում օգտագործվում են ոչ միայն տարբեր չափերի տառերով և նշաններով աղյուսակ, այլ նաև հատուկ սարքեր։ Մասնագետը դեղատոմսի մեջ նշում է ձեզ անհրաժեշտ ոսպնյակների պարամետրերը, որոնց համաձայն դուք կորոշեք, թե որ ակնոցի ոսպնյակն ընտրել։ Ակնոցների ոսպնյակները կարող են լինել ինչպես ապակյա, այնպես էլ պլաստիկ: Օպտիկական հատկությունների տեսանկյունից դրանց միջև տարբերություն չկա։ Այնուամենայնիվ, արժե նկատի ունենալ, որ ապակե տարբերակներն ավելի ծանր են, կոտրվող, չեն տեղավորվում անեզր շրջանակների մեջ, բայց դրանք դժվար են քերծվում և ունեն գերազանց ջերմակայունություն։ Պլաստիկ տարբերակների մակերեսը բավականին հեշտ է քերծվում, բայց դրանք թեթև են և դիմացկուն, կոտրվելիս չեն ձևավորում սուր կտրող բեկորներ, դրանք կարող են լինել գրեթե ցանկացած ձևի և բարդ օպտիկական դիզայնի: Կարևոր է նաև շրջանակի ճիշտ ընտրությունը՝ թե՛ հարմարավետության և թե՛ էսթետիկ տեսանկյունից։ Կան մի շարք մոդելներ, որոնք մի քանի տասնամյակ է, ինչ նորաձևության թրենդներից են․ «թիթեռ» և ​​«կատվի աչք»․ հարմար է կանանց մեծամասնության համար, «ավիատորներ» ․ ի սկզբանե ստեղծված ամերիկացի ռազմական օդաչուների համար, ոչ միայն ապահովում են գերազանց տեսանելիություն, այլև օգնում են ստեղծել խիզախ կերպար, «տիշադներ»․ փոքր կլոր ակնոցներ, որը ներկայացրել է Ջոն Լենոնը «oversize»․ մեծ, կլորացված ոսպնյակներով շրջանակ, որը դուր կգա ռետրո ոճի սիրահարներին, «panto»․ ևս մեկ տարբերակ նրանց համար, ովքեր սիրում են վինտաժային ոճ։ Ակնոցների արտաքին տեսքն ընտրելիս պետք է հաշվի առնել արտաքինի առանձնահատկությունները։ Շրջանակները թույլ են տալիս տեսողականորեն շտկել որոշ թերություններ, շեղել ուշադրությունը դրանցից և հակառակը՝ ընդգծել դրանք: Այս դեպքում կարևոր է հաշվի առնել դեմքի ձևը՝ այն կլոր է, թե քառակուսի, օվալաձև, թե սուր։ Մազերի գույնը, սանրվածքի առանձնահատկությունները, մորուքի առկայությունը կամ բացակայությունը՝ այս ամենը կարող է ազդել ընտրության վրա: Գնման ժամանակ անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք ոսպնյակների վրա քերծվածքներ չկան․ դրա համար բավական է միայն ուշադիր ուսումնասիրել դրանք լույսի ներքո, ամրացնող ոսպնյակները չպետք է շարժվեն շրջանակի ներսում, բացեք և փակեք ակնոցը մի քանի անգամ, որպեսզի համոզվեք, որ հատուկ ջանք պետք չէ գործադրել, որ դրանք սահուն են շարժվում: Եվ վերջում պետք է դնել ակնոցը և համոզվել, որ դրանք լավ են տեղավորվում և չեն շարժվում կամ չեն ընկնում, եթե շրջվեք կամ թեքեք ձեր գլուխը:
    19:45
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի դարձան Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք գլխավոր հավակնորդները
    Հայտնի դարձան Աֆրիկայի լավագույն խաղացողի կոչման գլխավոր երեք թեկնածուները: Մրցանակի համար կպայքարեն Սադիո Մանեն (Սենեգալ, «Բավարիա»), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս, «Լիվերպուլ») և Էդուարդ Մենդին (Սենեգալ, «Չելսի»): Ավելի վաղ ցուցակում ընդգրկված 10 ֆուտբոլիստների անունները հրապարակվել էին Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքում։ Մենդիից, Սալահից և Մանեից բացի, մրցանակին հավակնում էին նաև ալժիրցի Ռիյադ Մարեզը (Մանչեսթեր Սիթի), կամերունցիներ Կարլ Տոկո Էկամբին (Լիոն) և Վինսենթ Աբուբակարը (Ալ-Նասր), կոտդիվուարցի Սեբաստիան Ալլերը (Բորուսիա Դորտմունդ), գվինեացի Նաբի Կեյտան (Լիվերպուլ), մարոկկացի Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ), սենեգալցի Կալիդու Կուլիբալին («Նապոլի»): Հաղթողի անունը կհայտարարվի Ռաբաթում, հուլիսի 21-ին:
    19:43
    20.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Պատերազմում զոհվածների ընտանիքներում 20 երեխա է ծնվել
    Պատերազմի, ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներում արդեն 20 երեխա է ծնվել: Գրանցվել է 31 նոր հղիություն: Այս վիճակագրութունը ներկայացրել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Որդի կորցրած կանայք ծննդաբերել ու հղիացել են «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի աջակցությամբ:
    19:38
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտոնական Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը։ «Անկարան չի խաբվի Սիրիայի հյուսիսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի դրոշների ծածանմամբ թուրքական բանակին մոլորեցնելու ահաբեկիչների փորձերին։ Այս հնարքները չեն աշխատի»,- վստահեցրել է նախագահ Էրդողանը։ Նա հավելել է, որ Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։ «Աստանայի գործընթացի մասնակիցներն ասում են, որ Ամերիկան պետք է հեռանա Եփրատի արևելքից։ Արդյունքները արտացոլում են Թուրքիայի ակնկալիքները»,- ասել է նախագահը։ Էրդողանի խոսքով՝ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները հանդես են գալիս Սիրիայում բոլոր հակասությունների կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա։ Էրդողանը ասել է, որ հերթական անգամ գործընկերների հետ կիսել է Անկարայի դիրքորոշումը՝ Սիրիայի հարցով քաղաքական գործընթացն արդյունավետ շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ։ «Մենք նաև վերահաստատել ենք Անկարայի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում, մարդասիրական պաշարների անխափան մատակարարման, անվտանգության և Սիրիա փախստականների կամավոր վերադարձի հարցում։ Այս հարցերի շուրջ ընդգծվել է Աստանայի գործընթացում գործընկերների հետ պայմանավորվածությունը»,- ասել է նախագահը։ «Աստանայի գործընթացի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը նույնն է, ինչ Աստանայի գործընթացի սկզբում։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա նախագահի փոփոխության ֆոնին որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, սակայն Իրանի նման երկիրը այդքան կարճ ժամանակում չի փոխում իր վերաբերմունքը հարցերի նկատմամբ»,-հավելել է նա: Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
    19:30
    20.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Հուլիսի 24-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ է այցելությունների համար
    Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին այն փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը, Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն: «Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար: Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ ԱԻՆ փրկարար ծառայություն՝ 911 «Խոսրով» տեղամաս՝ Տեղամասի պետ՝ Նորիկ Մխիթարյան /հեռ.՝ 093386100/ «Խաչաձոր» տեղամաս՝ Տեղամասի պետ՝ Հայկ Մեջլումյան /հեռ.՝ 093437375/ «Գառնի» տեղամաս՝ Տեղամասի պետ՝ Մամիկոն Հարությունյան /հեռ.՝ 098555620/ «Կաքավաբերդ» տեղամաս՝ Տեղամասի պետ՝ Արմեն Գևորգյան /հեռ.՝ 077174917/»,- այս մասին ասվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի ֆեյսբուքյան էջում։
    19:22
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արա Բաբլոյանը Արցախում պաշտոն է ստացել
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հրամանով՝ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: Այս մասին Արտակ Բեգլարյանը հայտնել է Տելեգրամի իր էջում: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր ստորագրածս հրամանով մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր և պետական գործիչ Արա Բաբլոյանին նշանակել եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով: Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ մարդկային, մասնագիտական ու պետական նման որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար: Ի գործ... »,- նշել է Արցախի պետնախարարը:
    19:21
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը որոշել է ՀՀ-ում ծնվածների բնակավայրերի անունները գրանցել ադրբեջանական տարբերակներով
    Ադրբեջանի կառավարությունը որոշել է քաղաքացիության կամ ամուսնության ակտերի վերականգնման ժամանակ Հայաստանում ծնվածների բնակավայրերի անուններն այսուհետ գրանցել ադրբեջանական տարբերակներով։ Տեղեկությունը հայտնում է Tert.am-ը` հղում անելով ադրբեջանական լրատվական գործակալությանը։ Ըստ աղբյուրի` այդ որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելիս տեղանունները կփոխվեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունները:
    19:15
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միկա Բադալյանի գործը հերթական անգամ ուղարկվել է դատարան
    Քննչական կոմիտեն հերթական անգամ դատարան է ուղարկել Միկա Բադալյանի գործը։ Այս տեղեկությունը հրապարակվել է նրա տելեգրամ ալիքում։ Գրառման մեջ ասվում է, որ ավելի վաղ գործը դատարան ուղարկելիս դատախազությունն այն ուղարկել էր նոր քննության։ «Բանն այն է, որ դատարանում նիստը դռնբաց է, քանի որ պաշտպանական կողմն ունի բոլոր ապացույցները, որ ոչ միայն կալանքը, այլև քրեական գործի հարուցումն անօրինական է, մեղադրողը տանուլ է տալու։ Դատախազը ամեն ինչ կանի դատական նիստը ձգձգելու համար։ Այս գործը խայտառակություն է լինելու ԱԱԾ-ի և դատախազության համար, ամենահետաքրքիրն այն է, որ իրենք դա գիտեն, պարզապես ժամանակի հետ են խաղում»,- նշված է գրառման մեջ։
    19:12
    20.07.22
    Ավելին