Լրահոս

2022-07-20
  • Img default alt hy
    Հայաստան
    Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
    Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտարարություն է տարածել է Երեւանի քաղաքապետարանը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»,- նշված է հայտարարության մեջ:
    19:10
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հունիսի 19-ին Ապարանում կրակոցներից վիրավորվածներից մեկը դեռ գիտակցության չի եկել․ բժիշկները պայքարում են
    Ապարանում հունիսի 19-ի սպանություններից մեկ ամիս անց ԱԱԾ աշխատակից 27-ամյա Սամվել Սանդրոյանն այդպես էլ գիտակցության չի գալիս: Տեղեկությունը հայտնում է Yerevan.Today-ը, որը խոսել է Սամվելի եղբոր՝ Գրիգորի հետ։ Հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի ԲԿ տեղափոխված 2 անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, մահացել էին, իսկ 5–ը տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը կալանավորվել է։ «Սամվել Սանդրոյանն «Արմենիա» ԲԿ-ում խիստ հսկողության տակ է պահվում, նա միացված է արհեստական շնչառական սարքերին, և ամենադաժանը՝ կրակոցի փամփուշտը դեռ Սամվելի գլխի մեջ է: Բժիշկները վիրահատությամբ չեն հեռացրել, ասել են՝ վտանգավոր հատվածում է: «Միայն շնչում է, անգիտակից վիճակում է»,–ասել է Սամվելի եղբայրը։ Նրա խոսքով` անշարժ պառկելու հետևանքով Սամվելի մոտ սուր թոքաբորբ է սկսվել, բժիշկները պայքարում են, բայց հույս չեն տալիս, հորդորում են միայն Աստծուն ապավինել։ Գրիգորը հավելել է, որ եղբոր ապրելու շանսը շատ քիչ է. թոքաբորբը վիճակն ավելի է սրել:
    19:06
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Անի և եղբայրներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, Վարդաձոր համայնք): Որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել, ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման: Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: Возможно, это изображение в помещении Возможно, это изображение в помещении Возможно, это изображение в помещении Возможно, это изображение в помещении
    19:00
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հուլիսի 21-ին մի քանի ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ճոճկան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
    18:45
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին:
    18:25
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ
    Հուլիսի 19-ին Մոսկվայում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի նախագահությամբ։ Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, եվրասիական տարածքում բազմակողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների, ՇՀԿ-ի հետ համագործակցության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։ Մնացական Սաֆարյանը և Իգոր Մորգուլովը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացման պրակտիկայի շարունակաթյունը։
    18:10
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ
    Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելյանի ունեցած ներդրման և գործադրած ջանքերի համար։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում և Հայաստանում առկա քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաված տնտեսական և ժողովրդագրական, ինչպես նաև Սիրիայի քաղաքացիների` Հայաստան այցելելու ռեժիմի հեշտացման և մի շարք այլ խնդիրների։ Իշխան Սաղաթելյանն ընդգծել է երկու երկրների պատմական բարեկամությունը և աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի և Սիրիայի ունեցած շահերի, և ի դեմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայությունը։ Ամփոփելով հանդիպումը կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը : ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ 20.07.2022 թ.
    18:03
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանի մետրոպոլիտենում պայթուցիկ սարքի որոնողական աշխատանքները շարունակվում են
    Հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։ ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարաններում որոնողական աշխատանքներն ավարտել են․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
    18:00
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Հովակիմյանը արդյո՞ք համապատասխանում է ԿԸՀ նախագահի պաշտոնին
    Մամուլը տևական ժամանակ է՝ գրում է, որ իշխող ուժը շուտով կկուսակցականացնի նաև ԿԸՀ նախագահի պաշտոնը: Թեկնածուն էլ ոչ ավել, ոչ պակաս ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանն է: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչև հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը: Հավանաբար առաջիկա օրերին ՔՊ-ն կառաջադրի իր թեկնածուին, որն այս պահին զբաղեցնում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Հիմա հասկանանք, թե ինչ մասնագիտական որակներ ունի իշխանության թեկնածուն, որը զբաղեցնելու է անչափ կաևոր պաշտոն: Ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում: Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, վերջերս ԵՊՀ-ից էլ հայտնել էին, որ նա պարբերաբար դուրս է մնացել համալսարանից, այդպես էլ չկարողանալով ավարտել այն: Իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա: Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման մեջ, որի պատմությունը կա ԵՊՀ կայքում, նշվում է, որ 1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ: Հետևաբար՝ Վահագն Հովակիմյանը չէր կարող սովորած լինել իր նշած 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, պարզապես, որովհետև իր նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել: Բայց Հովակիմյանի ուսումնառության պրոցեսն այսքանով չի ավարտվում: Նա 2021թ. մայիսին՝ 47 տարեկանում ստանում է մասնավոր՝ Մովսես Խորենացի համալսարանի դիպլոմ և իրավագիտության բակալավրի որակավորում: Բայց, հատկանշական է, որ մինչ այդ, նախկինում Փաշինյանի թերթում աշխատած լրագրողը հեղինակել էր, ոչ ավել, ոչ պակաս ՍԴ փոփոխություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն: Հիմա տեսնենք, թե ինչ է ասում օրենքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝ 1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ. 2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ. 3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ 4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: Ինչպես տեսանք, Վահագն Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, հետևաբար երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաև գիտական աստիճան: Մասնագիտական գործունեությունն էլ սկսել է Փաշինյանի ընտանեկան թերթում, շարունակել այլ լրատվականներում՝ որպես լրագրող և մեկնաբան: Ստացվում է Վահագն Հովակիմյանը կրթական և մասնագիտական առումով չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին:
    17:53
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մագնուս Կարլսենը հրաժարվել է աշխարհի չեմպիոնի համար մրցախաղից
    Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չի պաշտպանի չեմպիոնական տիտղոսը Իան Նեպոմնաշկիի հետ մրցախաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Մագնուս Կարլսենը: «Ես մոտիվացված չեմ ևս մեկ մրցախաղ անցկացնելու: Պարզապես հասկացել եմ, որ ինձ այդքան էլ դուր չի գալիս դա, թեպետ պատմական տեսանկյունից այն իսկապես կարող է հետաքրքրաշարժ լինել: Հանդիպել եմ ՖԻԴԵ-ի նախագահի և նրան փոխանցել, որ չեմ պաշտպանելու չեմպիոնական տիտղոսս հաջորդ մրցախաղում»,-ասել է նորվեգացին: Մագնուս Կարլսենի հրաժարվելու դեպքում Իան Նեպոմնաշկին պետք է մրցախաղ անցկացնի հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենի հետ: Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոն է 2013 թվականից: Այս ընթացքում նորվեգացին իր տիտղոսը պաշտպանել է 4 անգամ: Նա 31 տարեկան է:
    17:45
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախում բնակիչը վիճաբանել է մոր հետ և ծեծել նրան
    ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն շրջանի Ծովատեղ համայնքի բնակիչ Գ.Մ.-ի կողմից 2022թ. հուլիսի 16-ին նույն համայնքում գտնվող իրենց տանը իր մոր՝ Ա.Մ.-ի հետ վիճաբանության մեջ մտնելու ընթացքում նրան դիտավորությամբ ծեծի ենթարկելու և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է:
    17:38
    20.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանն այս պահին Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու իմաստ չի տեսնում
    Ռուս-ուկրիանական պատերազմը դադարեցնելու համար այս պահին բանակցություններ սկսելն իմաստ չունի: Կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է մի փաստաթղթի մասին, որը Մոսկվան Կիև է ուղարկել դեռ ապրիլի 15-ին ու առ այսօր որևէ պատասխան չի ստացել: Այդ փաստաթղթում, ըստ էության, շարադրված է հակամարտության լուծման ճանապարհային քարտեզը՝ ուկրաինական կողմի առաջարկների հիման վրա:
    17:30
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՔՏՀԱՏՄ-ն ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին նախազգուշացնում է
    ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին նախազգուշացնում ու հիշեցնում է․ «Հայաստանի Հանրապետությունում 𝟐𝟎𝟐𝟏 թվականի դեկտեմբերի 𝟗-ից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին), համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (Լիազոր մարմին) հետ, ոլորտի բարեփոխումներն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին խստորեն հորդորում է գործընթացն իրականացնել բացառապես օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ թույլ չտալ առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։ Հիշեցնում ենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, մշտադիտարկումների և վերահսկողական գործառույթների ընթացքում նման դեպքերի արձանագրման դեպքում իրականացվելու է խիստ վարչարարություն՝ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառումով»։
    17:24
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Hasta la vista, baby». Բորիս Ջոնսոնի հրաժեշտի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բորիս Ջոնսոնը հեռացել է։ Մեծ Բրիտանիայի այժմ նախկին վարչապետը Համայնքների պալատում իր հրաժեշտի ելույթն ավարտել է  Տերմինատոր ֆիլմից լեգենդար մեջբերումով։
    17:16
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ մրցույթում հաղթեց հենց Բուն TV-ին
    Օրեր առաջ տեղի ունեցավ հեռահաղորդակցության մայրաքաղաքային սփռման լիցենզիաների տրամադրման մրցույթ, որի արդյունքով՝ հաղթող ճանաչվեց Բուն TV-ն համացանցային հարթակը: Այդ լիցենզիան, հիշեցնենք, թափուր էր մնացել «Արմնյուզի» հեռուստաալիքի փակվելուց հետո։ «Բուն TV» կազմակերպության հետ մրցում էին «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»-ը, «ՅԱՆ Թիվին» և «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ը: Մրցույթի արդյունքներով ինչպես պարզվեց, ամենից շատ միավորներ ստացավ հենց Բուն-ը: Թե ինչ ծրագիր էին ներկայացրել տվյալ լրատվամիջոցները և ինչո՞ւ նախապատվությունը տրվեց Բուն TV-ին, հայտնի չէ, բայց փորձենք հարցն այլ տեսակյունից դիտարկել: Այսպես, Բուն գիտամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2013թ. Քրիստինե Արմենակյանի և Գեմաֆին Գասպարյանի կողմից: Դրամական միջոցները ստացել է բացառապես «Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստան», հանրային շրջանում հայտնի՝ Սորոսի հիմադրամից: Համենայնդեպս այլ աղբյուրներից ֆինանսավորված ծրագրերի մասին, տեղեկություն հայթհայթել, չհաջողվեց։ Սկսած 2014 թվականից մինչև հիմա Բուն TV-ն ստացել է շուրջ 142 հազար դոլար դրամաշնորհ: Առաջին դրամաշնորհը՝ 10,700 ԱՄՆ դոլար, տրվել է դասախոսությունների շարքի համար, որոնց թեմաներն են եկեղեցու և պետության փոխազդեցությունը, կրոնը և կրոնական փոքրամասնությունների իրավունքները, բնակելի հողերի օգտագործումը՝ որպես գերեզմանոց և ԼԳԲՏ համայնքի իրավունքները և հանդուրժողականությունը: 2016-ին էլ 15 հազար դոլարի դրամաշնորհ ստացել է մարդու իրավունքներին և քաղհասարակությանը վերաբերող հոլովակներ պատրաստելու համար: Պատրաստել է ակտիվիստների մասնակցությամբ տեսանյութեր: 2017-ին էլ 67 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Ապրիլյան պատերազմի թեմայով: Այս թեմայով եղել են դասախոսություններ, որոնցից մեկը կարդացել է օրինակ նախկին իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանը: 2018-ին էլ 41 400 դոլար դրամաշնորհ ստացել է մարզերում մարդու իրավունքների և սոցիալական արդարության թեմայով դասախոսությունների և քննարկումների շարք անելու համար: 2019-ին 25,500 դոլար դրամաշնորհ ստացել է նպաստելու միգրացիայի վերաբերյալ դասախոսությունների շարք պատրաստելու համար: Վերջին դրամաշնորհը ստացել է 2021-ին՝ 28,000 դոլար, որը տրվել է քաղաքական կուսակցությունների ծրագրեր-տեսլականների մասին տեսանյութերի համար: Պետք է նաև նշել, որ Բուն TV-ի դասախոսությունների մասնակիցների մեծ մասը հիմնականում «սորսոամերձ» կամ հենց «սորոսական» կոչվող փորձագետներն են: Հետաքրքրական է, որ մինչև 2018 թվականը, այս իշխանության մաս կազմող պաշտոնյաներից շատերը այս կամ այն ձևով ներգրավվածություն են ունեցել այս կազմակերպության աշխատանքներին, օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Հարությունյանը, Թագուհի Ղազարյանը, Սոս Ավետիսյանը, Արմեն Գրիգորյանը: Իսկ իշխանափոխությունից հետո եղավ հակառակը, շատերը դարձան պատգամավոր, նախարար, Ժաննա Անդրեասյանը և Բուն TV-ի հիմնադիրներից Գեմաֆին Գասպարյանը՝ ԿԳ փոխնախարարներ: Գեմաֆին Գասպարյանը փոխնախարարի պաշտոնից մեկ տարի հետո ազատվեց սեփական դիմումի համաձայն: Այն ժամանակ, մամուլը գրեց, որ պատճառը գնումների գործընթացներում եղած չարաշահումներն են եղել: Հիմա Գեմաֆին Գասպարյանը նորից շարունակում է ղեկավարել Բուն TV-ին, ավելին՝ այստեղ են նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի նախկին տեղակալները, ՔՊ-ական պատգամավոր Միքայել Զոլյանը: Ուշագրավ է, որ այս իշխանությունը տարբեր հրապարակային ելույթներում առանձնացնում է Բուն TV-ին: Այսպես, դեռ կրթության նախարար եղած ժամանակ Արայիկ Հարությունյանը, լինելով ոլորտը ղեկավարող պաշտոնյա, հորդորում էր ինքնակրթությամբ զբաղվել և նայել մասնավոր և «Սորոսի հիմնադրամից» սնվող Բուն TV: Հեռու չգնանք, ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանը ևս չի թաքցրել իր հատուկ վերաբերմունքը, ավելին, Բուն TV-ի յութուբյան ալիքի գլխավոր հոլովակում էլ հնչում է նախկին իմքայլական պատգամավոր, այժմ ՀՌՀ անդամ Վահագն Թևոսյանի ձայնը: Ստացվում է, որ կազմակերպությունը ոչ միայն «սորոսականի» համբավ ունի, այլ նաև փաստացի միայն այդ հիմնադրամից է ֆինանսավորվել և գործունեություն ծավալել հենց այդ հիմնադրամի գաղափարներով, որոնք հիշեցնենք` ամբողջ աշխարհով մեկ առնվազն կասկածելի են և համարում ունեն պետությունների համար վտանգավոր։ Ստացվում է նաև, որ լրատվամիջոցը այսօրվա կարկառուն իշխանականների հետ անմիջական կապեր ունի ու չի բացառվում նաև, որ հովանավորվում է քպական իշխանության կողմից և այդ պատճառով է որ հաղթել է մրցույթում։ Մրցույթում հաղթանակը կասկածելի կարող էր չլինել, եթե բոլոր մասնակիցները լինեյին մի «կալիբրի», այսինք համացանցային հեռուստաընկերություններ, բայց այս դեպքում «Բուն TV» հաղթել է բազմամյա հեռարձակվող «Հայկական Երկրորդ Հեռուստալիքին»՝ h2-ին, որը հայտնի է հեռուստադիտողին դեռ 90-աններից, որպես սկզբում «Մշակույթ», այնուհետ «Պրոմեթևս», իսկ 2004 թվականից որպես h2: h2-ը անցած 24 տարիների ընթացքում մշտապես եղել է առաջատար դիրքերում, իր սկսած լրատվական, վերջացրած գիտամշակութային և զվարճալի հեռուստահաղորդումներով, իր հայտնի հաղորդավարներով և ավանդույթներով, մինչ օրս հեռարձակում է իր եթերը, կաբելային ալիքներով, ոչմի օր չընդատելով իր եթերը։ Տեսանելի է թե տեխնիկական հնարավորությունները, թե մարդկային ռեսուրսը ու այս համեմատության մեջ, ակնհայտ են խտրականության տարրերը։ Նաև, այս համատեքստում, կարելի է հիշել որ h2-ը անցած տարվա մրցույթում լիցենզիայից զրկվելուց հետո, դատական վեճերի մեջ է ՀՌՀ հետ և հերթականությամբ հաղթում է իր հացով ներկայացված նիստերում։ Ստացվում է, ՀՌՀ և h2 դատական վեճերն ու հեռուստաալիքի դատական հաղթանակներն էլ, կարող էին իրենց գործն անել, հանձնաժողովի անդամների մրցույթի ոչ օբյեկտիվ գնահատելու մեջ, քանի որ հանձնաժողովը փաստացի կարող է պատժվել, ոչ ճիշտ մրցույթ անցկացնելու համար։ Հետաքրքրական կլինի իմանալն, թե ի՞նչ միջոցներով է բացառապես դրամաշնորհներով գործունեություն իրականացրած Բուն TV-ն կատարելու ներդրումներ, պահելու աշխատակազմ մինչև կարողանա գովազդային և այլ եկամուտներ ապահովի և մեծ հաջողության դեպքում դառնա ինքնաբավ։ Եթե նույնանման հոսքերն են ապահովելու հեռուստաալիքի ներդրումները, այդ դեպքում ստացվում է, որ մեր տեղական հեռարձակողների մեջ հայտնվելու է մեկը, որը միջնորդավորված ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի հիմնադրամի փողերով, որը հայտնի է տարատեսակ միջազգային սկանդալներով, թուրքական և ադրբեջանական կապերով։ Մամուլը մեկ անգամ չի, որ գրել է Սորոս-Ալիև, Սորոս-Էրդողան գաղտնի օրակարգով հանդիպումների մասին, իսկ վերջերս էլ պարզվեց, որ Հայաստանում գործող Սորոսի գրասենյակը ոչ այլ ինչ է, քան օֆշորային կազմակերպության մասնաճյուղ: Նման պայմաններում առավել, քան հավանական է դառնում, որ հայաստանյան սորոսական գրասենյակը չի ֆինանսավորվում անմիջապես Ջորջ Սորոսի անձնական միջոցներից, այլ շատ հավանական է, որ այդ միջոցները տրամադրում է կամ Ջորջ Սորոսի ընկեր Էրդողանը կամ էլ Իլհամ Ալիևը: Թե որքանով է օբյեկտիվ եղել ընտությունը և ինչպե՞ս հաղթեց հենց Բուն TV-ին, ի՞նչ վտանգներ կարող է լինել եթերային քաղաքականության մեջ, հուսով ենք` շուտով կպարզվի:
    17:08
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդական վկայականի «AM» ենթակարգ
    Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդական վկայականի «AM» ենթակարգ:
    17:00
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը նոր խորհրդական ունի
    Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական է նշանակվել։ Վարչապետի ստորագրած համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ալեքսանդր Ավետիսյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական»:
    16:52
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մովսես-Այգեպար ճանապարհին այրվում է 10 հա խոտածածկ տարածք
    Հուլիսի 20-ին` ժամը 14:25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես-Այգեպար ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:06-ին: Այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ:
    16:46
    20.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում անվտանգության խորհրդի նիստ կգումարվի
    Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվել է, որ օրակարգում է լինելու ահաբեկչության դեմ պայքարը։ Ժողովին մասնավորապես անդրադարձ է լինելու Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու հարցը։ Քննարկվելու են ահաբեկչության դեմ նոր անդրսահմանային գործողության նախապատրաստությունները։ Հրապարակման մեջ նշվել է, որ նիստի օրակարգային մյուս հարցը Սև ծովով հացահատիկի միջանցքի ծրագիրն է լինելու։ Քննարկվելու են պարենային ճգնաժամի լուծման համար տարվող բանակցությունները, այդ թվում Ստամբուլում անցկացվող գագաթնաժողովը։ ԱԱԽ նիստին գնահատականներ կլինեն նաև Շվեդիայի և Ֆինլանդայի հետ Թուրքիայի ստորագրած համաձայնագրի վերաբերյալ։ Նշվել է, որ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու են Իրաքում, Լիբիայում, Կովկասում, Էգեյան և Արևելայն Միջերկական ծովերում ընթացող զարգացումները։
    16:40
    20.07.22
    Ավելին