Լրահոս
Միջազգային
21:46
20.07.22
128

Ղարաբաղ, «սիրիականացող» Հայաստան և Սիրիա. ի՞նչ են որոշել Պուտինը, Ռայիսին և Էրդողանը

 

Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում: Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն: Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման հարցն է հիմա անհանգստացնում Իրանին, որի հոգևոր առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ է ուղիղ տեքստով հայտարարել, որ Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակումը:

Հայ փորձագետները, սակայն կարծում են, որ Իրանի հոգևոր առաջնորդի զգուշացումները կարող է և հետ չպահեն Ադրբեջանին և Թուրքիային այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու մտքից, քանի որ պաշտոնական Երևանը չի ընդդիմանում թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններին: