Լրահոս
Հասարակական
22:50
20.07.22
124

Արարատի մարզում 69-ամյա վարորդը «06»-ով վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 69-ամյա Գրիգոր Ա-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արմեն Խ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» ԲԿ։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։