Լրահոս
2022-08-17
-
Հրշեջները մարել են Եղվարդում բռնկված հրդեհըԿոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 12։55-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի Գարգեին Նժդեհի փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակի, անասնագոմի և խոհանոցի տանիքում (մեկ ընդհանուր տանիք): Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են ավտոտնակի, անասնագոմի, խոհանոցի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 4 խմ վառելափայտ:Ավելին21:1517.08.22 -
ՍպորտՀայկ Աբրահամյանը և Գուրգեն Սիմոնյանը զրկվեցին մեդալ նվաճելու հնարավորությունիցԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներ չեն կարողացել օգտվել բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։ Օգոստոսի 16-ին պայքարի մեջ մտած ու մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացրել ադրբեջանցի Ջեյհան Ալահվերդիևի և պարտվել 1-3 հաշվով։ 86 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանն առաջին սփոփիչ գոտեմարտում պետք է մրցեր հունգարացի Միլան Հայդուչի հետ, սակայն վնասվածքի պատճառով դուրս չի եկել մրցագորգ։ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, ով այսօր երեկոյան բրոնզե մեդալը կվիճարկի ամերիկացի Ջեքսոն Բրայանտ Սմիթի հետ։ Նախօրեին 3 հաղթանակ տանելուց հետո Սերգեյ Սարգսյանը կիսաեզրափակիչում պարտվել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին։ Օգոստոսի 16-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականին առաջին մեդալը պարգևել էր 79 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանը, որը եզրափակիչում պարտվել էր իրանցի Սոբհան Յարիին:Ավելին21:1017.08.22 -
ՔաղաքականՖրանսիայի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու»-ում ողբերգության կապակցությամբՖրանսիայի ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում Հայաստանին՝ օգոստոսի 14-ին Երեւանի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։ Ֆրանսիան իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։ Նա ողջունում է փրկարարների անձնվիրությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։Ավելին21:0017.08.22 -
Հասարակական«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում ենՕգոստոսի 17-ին, ժամը 19։30-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։ Երեւան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։Ավելին20:5317.08.22 -
ՄիջազգայինՍերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին տեղեկությունըՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հերքել է լուրերն այն մասին, թե Բելգրադը ռազմական գործողություններ է ծրագրում Կոսովոյում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը; «Մենք տարածաշրջանի որոշ երկրներում լսում ենք Կոսովոյում՝ Սերբիայի ռազմական միջամտության մասին հայտարարությունները, ըստ նրանց, դա պետք է տեղի ունենար հինգ ամիս, չորս ամիս, երեք ամիս, երկու ամիս առաջ, բայց դեռ ոչինչ տեղի չի ունեցել: Դա նշանակում է նրանք ստել են, և ոչ ոք ոչինչ չի ասել այս պատմության վերաբերյալ»,-ասել է Վուչիչը: Սերբիայի ղեկավարը հավելել է, որ խնդրել է ՆԱՏՕ-ին ուշադիր ուսումնասիրել իրավիճակը Կոսովոյում։Ավելին20:5017.08.22 -
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Լվով, որտեղ օգոստոսի 18-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:Ավելին20:4017.08.22 -
ԱռողջապահականԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չենԿապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն, մարդիկ իրենք պետք է նվազեցնեն վարակվելու վտանգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։ «Պատվաստումները 100%-ով արդյունավետ չեն, դա մեզ հիշեցնում է, որ պատվաստանյութը համադարման չէ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ռիսկային է համարում, պետք է կրճատի իր սեռական զուգընկերների թիվը և ռիսկային սեռական հարաբերությունները: Պետք է սպասել երկրորդ դեղաչափին, որպեսզի պատվաստանյութը կարողանա օպտիմալ արձագանք տալ»,- ասել է Լյուիսը։ Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պլաններ է մշակում ուսումնասիրություններ անցկացնելու համար, որոնք երկրները կարող են օգտագործել պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ ստանալու համար:Ավելին20:3717.08.22 -
Իրավական«Եկել է կոշտ քայլերի ժամանակը». իշխանությունը հիշել է հրավառությունը սահմանափակելու նախագիծըՔննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերած հրավառության նյութերը չօգտագործել ու դրանք ներկայացնել ոստիկանության բաժիններ: «Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ»,- շեշտում է կոմիտեն: Հանրապետությունում հրավառություններն արգելելու օրինագիծ կարող է քննարկվել սեպտեմբերին խորհրդարանում: Նմանատիպ օրենսդրական մի փաստաթուղթ արդեն կա Ազգային ժողովում՝ սկսած 2020 թվականից:Ավելին20:3517.08.22 -
Իրավական54-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորածՈստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1968 թվականին ծնված Խաչատուր Սարգսյանը։ Նշված քաղաքացու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։Ավելին20:3017.08.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Հղի կնոջ և նրա որդու հոգեհանգիստը. վերջին հրաժեշտն են տալիս «Սուրմալուի» զոհերինԱվելին20:3017.08.22 -
ՀասարակականԿառավարական ամառանոցի մոտ մեքենա է այրվել․ ծխից վախեցել ու Փաշինյանին տարհանել ենՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 17-ին, ժամը 18։43-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։Ավելին20:2517.08.22 -
ՔաղաքականՄինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․ Հովհաննես Իշխանյանը տեսանյութ է հրապարակելՀրապարակախոս Հովհաննես Իշխանյանը տեսանյութ է հրապարակել ՝ գրելով․ «Արցախյան առաջին պատերազմից հետո Մհեր Մազմանյանը որոշել է ապրել Արցախի Քաշաթաղի շրջանում։ Աշխատել է զինկոմիսարիատում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Բերձորում տուն է ստացել: Հիմա էլ մինչև օգոստոսի 25-ը ժամանակ են տվել, որ լքի տունն ու տարածքները, որին նվիրել է իր կյանքը։ Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով»։Ավելին20:2517.08.22 -
Հրդեհ՝ Եղվարդ քաղաքումՕգոստոսի 17-ին, ժամը 12։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից ավտոտնակի, անասնագոմի և խոհանոցի տանիքում (մեկ ընդհանուր տանիք): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել են ավտոտնակի, անասնագոմի, խոհանոցի (մոտ 50 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և մոտ 4 խմ վառելափայտ:Ավելին20:2017.08.22 -
ԱռողջապահականՍոճու կոների բուժիչ հատկություններն ու հակացուցումներըՍոճու կոների հարուստ քիմիական բաղադրությունը, ողջամիտ օգտագործման դեպքում, կարող է մեծ օգուտ բերել օրգանիզմին: Դրանց օգտագործումն ապահովում է՝ անոթների ամրացման միջոցով արյան շրջանառության բարելավում, իմունիտետի զգալի աճ, սրտի կաթվածի կանխարգելում, նյութափոխանակության արագացում, մաշկի ակտիվ վերականգնում, մազերի բարելավված աճ, ամբողջ մարմնի հարստացում հանքանյութերով, ինչը նպաստում է ոսկորների արագ ամրացմանը, անզգայացում խոցերի, գաստրիտների, միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում, արյան ճնշման կարգավորում, ներքին արյունահոսությունից հետո արյան վերականգնում, հանգստացնող և տոնիկ ազդեցություն, դրական փոփոխություններ տեսողության օրգանների աշխատանքում, մարմնի ջուր-աղ հավասարակշռության օպտիմալացում: Բազմաթիվ ուսումնասիրություններ հանգեցրել են այս բաղադրիչի հիման վրա բազմաթիվ պատրաստուկների (քսուքներից մինչև օշարակներ) ստեղծմանը։ Հաճախ ավանդական բժշկության մեջ սոճու կոները օգտագործվում են որպես գրիպի, մրսածության, թոքաբորբի, ավիտամինոզի, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտի, հազի, պոլիարտրիտի և շատ այլ հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, այն ունակ է արգելակել պաթոգեն բակտերիաների աճն ու զարգացումը: Կոների թուրմը կարելի է օգտագործել ինհալացիոն և բուժական պրոցեդուրաների նպատակով։ Սոճու կոնն օգտագործելիս, պետք է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկություններն ու ալերգիկ ռեակցիաների բացառումը, քանի որ դրանք բացի բուժիչ հատկությունների հսկայական ցանկից, դեռևս ունեն հակացուցումներ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ․ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ և ստանալ նրա հավանությունը:Ավելին20:1017.08.22 -
Հասարակական«Փրկեք». ողբերգության զոհերից՝ 22-ամյա Վաչագանի վերջին խոսքըԵրևանում այսօր հրաժեշտ են տալիս Սուրմալույի պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանին: «Հայլուր»-ի նկարահանող խումբն այսօր եղել է այն թաղամասում, որտեղ ապրում էր երիտասարդ տղան: Վաչագանը եղբոր հետ աշխատում էր «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Նրանց գործընկերը պատմել է, որ պայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել: Եղբորը զանգել ու խնդրել է՝ փրկել իրեն:Ավելին20:0617.08.22 -
Հայաստան«Սև գիծ». Հայաստանում և Արցախում սգում են «Սուրմալուի» ողբերգությունը և պահանջում պատժել մեղավորներինՀայաստանում և Արցախում այսօր ու վաղը խոնարհված կլինեն պետական դրոշները: Հայկական երկու հանրապետություններում երկօրյա սուգ է հայտարաված՝ Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: 16 մարդու կյանք խլած պայթյունի մեղավորներին դեռ փնտրում են իրավապահները: Հայտնի է, որ արդեն հարցաքննվել է ավելի քան 50 մարդ՝ տուժածներ, Սուրմալուի առևտրականներ: Դեռ հարցաքննության չեն կանչել Սուրմալուի սեփականատիրոջը:Ավելին20:0417.08.22 -
ԱռողջապահականԱղիքների դիսկինեզիա. ի՞նչ անել երեխայի մոտ հիվանդության սրացման դեպքումԱղիքների դիսկինեզիան երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիաներից է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։ Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ։ Վերջապես, կարող են նաև լինել նյարդածին դիսկինեզիաներ, որոնք ընդհանուր նևրոզի արտահայտություն են։ Աղիքների նևրոզը նման դեպքերում ուղեկցվում է ընդհանուր նևրոզի այլ երևույթներով (գրգռվւսծություն, արագ հոգնածություն, գլխացավեր, կամակորություններ և այլն): Ստամոքսաաղիքային համակարգի դիսկինեզիաներին են պատկանում նաև երեխաների քրոնիկ փորկապության դեպքերը։ Քրոնիկական փորկապության ժամանակ ինքնուրույն արտաթորումը որոշ դեպքերում լրիվ բացակայում է և աղիքների դատարկումն իրականացվում է լուծողական դեղամիջոցների կամ հոգնայի օգնությամբ։ Որոշ դեպքերում ինքնուրույն արտաթորությունը կատարվում է երկարաժամկետ ընդմիջումներից հետո: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է պարզել փորկապության իսկական պատճառը։ Ճիշտ ախտորոշումը և բուժման ռացիոնալ տակտիկայի ընտրությունը շատ դեպքերում կախված է հիվանդի հետազոտման բնույթից։ Մարսողական համակրգի ռենտգենաբանական հետազոտությունները կատարվում են աղիքների զարգացման արատի, ուռուցքի կասկածների դեպքում։ Հիվանդության բուժումն առաջին հերթին ուղղված է նրա առաջացման պատճառների վերացմանը։ Փորկապության դեպքում անհրաժեշտ է վերացնել սնուցման թերությունները։ Անհրաժեշտ է բազմազան սնունդ նշանակել։ Չպետք է երեխային երկար ժամանակ կաթով կերակրել։ Բարձր տարիքի երեխաներին անհրաժեշտ է տալ կոշտ, բջջանքով հարուստ սնունդ` սև հաց, կաղամբ բուսական յուղ, ավելացնել մրգերի, այդ թվում նաև չոր մրգերի (սև սալոր, ծիրան, չամիչ և այլն) քանակը։ Սննդում անհրաժեշտ է ավելացնել վիտամիններ, հատկապես B1 վիտամին, որը կարգավորում է մարսողական համակարգի գալարակծկանքը։ Մկանների ամրապնդման նպատակով առաջարկվում է բուժական ֆիզկուլտուրա։ Փորկապությունների դեպքում նշանակվում են կծկումները վերացնող միջոցներ։ Հոգնաները, լուծողական միջոցները նշանակվում են միայն բժշկի խորհրդատվությամբ և կատարվում շատ զգույշ, քանի որ երեխայի մոտ կարող է առաջանալ ընտելացում։Ավելին20:0017.08.22 -
ՀայաստանԵրևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինն իրականացնում է ուժեղացված հսկողություն․ ստուգում են բոլոր ուղևորներինԱրտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում, պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։ 168.am-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվել է՝ արդյոք տնօրինությունը մտածո՞ւմ է մետաղորսիչ կամ այլ սարքավորումների ձեռքբերման կամ տեղադրման մասին, որպեսզի ամեն օր նման իրավիճակ չստեղծվի: «Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինը հիմա իրականացնում է ուժեղացված հսկողություն, ու ոստիկանները մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը: Շրջում են նաև Մետրոպոլիտենի կայարաններում. ստուգում են բոլոր ուղևորներին՝ վճարման համակարգի մոտից սկսած»,- նշել է Տաթև Խաչատրյանը: Հարցին՝ այլ սարքավորումներ ձեռք բերելու, հսկողությունն է՛լ ավելի խստացնելու առումով Մետրոպոլիտենը դիմելո՞ւ է Կառավարությանը, Քաղաքապետարանին, մամուլի խոսնակը պատասխանել է, որ այս պահին հստակ որևէ բան չի կարող ասել: «Միայն կարող եմ ասել, որ պահպանությունը հիմա ուժեղացված ծառայության է անցել, ոստիկանները շրջում են բոլոր կայարաններում»,- եզրափակել է Տաթև Խաչատրյանը:Ավելին19:5017.08.22 -
ԱռողջապահականԻ՞նչ չի կարելի ուտել քնելուց առաջ և ինչուՇատ մարդիկ, հատկապես ավելորդ քաշից ազատվել ցանկացողները, երբ ուշ երեկոյան քաղցի զգացում են ունենում, երկար են մտածում՝ ուտե՞լ, թե՞ չուտել քնելուց առաջ։ Մի կողմից, դատարկ ստամոքսով քնել չի ստացվում, բացի այդ, օրգանիզմն այդ ժամանակ կորտիզոլ՝ սթրեսի հորմոն է արտադրում։ Մյուս կողմից էլ ուշ երեկոյան, քնելուց առաջ որոշ տեսակների մթերքի գործածումը խոչընդոտում է հանգիստ քնին։ Սննդաբաններն այս դեպքերի համար օգտակար խորհուրդներ ունեն․ ինչ է կարելի և ինչն է հակացուցված ուտել կամ խմել քնելուց առաջ։ Եթե կծու և սուր համերի սիրահար եք, ապա ավելի լավ կլինի՝ այդպիսի կերակրատեսակները ճաշակել վաղ ընթրիքին կամ ճաշի ժամանակ, հատկապես, եթե ստամոքսում հաճախ եք այրոցներ ունենում, քանի որ գիշերը, նույնիսկ քնած ժամանակ, կծու կերակրատեսակների պատճառով կարող է թթվային ռեֆլյուքս առաջանալ։ Բացի այդ, կծու կերակուրը մեծ քանակությամբ կապսաիցին է պարունակում, այս նյութը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն իր հերթին խանգարում է, որ գիշերը մարդը հանգիստ քնի։ Ալկոհոլը նույնպես խոչընդոտում է գւիծերային հանգիստ քնին, այն վատացնում է քնի որակը։ Բացի այդ, քնելուց առաջ ալկոհոլ ընդունած մարդն առավոտյան ավելի մեծ դժվարությամբ է արթնանում։ Ճարպոտ և տապակած կերակրատեսակները գիշերը կարող են մարսողության խանգարումներ առաջացնել, նաև փքվածություն ու թթվային ռեֆլյուքս, իսկ այդ պարագայում հանգիստ քնելու մասին խոսք լինել չի կարող։ Երեկոյան ընդունած սնունդն այնպիսին պիտի լինի, որ նվազեցնի ստամոքսաթթվի արտադրությունը, այդ պատճառով էլ թթվային սնունդը՝ շաքարը, հացահատիկային կուլտուրաները, կաթնամթերքի, մսամթերքի որոշ տեսակները, հրուշակեղենը ուշ երեկոյան պետք է բացառել։ Սուրճից բացի, քնելուց առաջ խորհուրդ չի տրվում խմել նաև գազավորված ըմպելիքներ և կոֆեին պարունակող թեյ, անգամ եթե համոզված եք, որ կոֆեինը ձեր օրգանիզմի վրա չի ազդում։ Օրվա երկրորդ կեսից հետո դրա գործածումը եթե ոչ բացառել, ապա գոնե նվազեցնել է պետք։ Իսկ գազավորված ըմպելիքները ուշ երեկոյան կարող են խանգարել մարսողությանը, առաջացնել թթվային ռեֆլյուքս։ Ամենակարևոր կանոններից մեկն էլ քնելուց առաջ շատ չուտելն է, առատ ու մեծ քանակությամբ սնունդից զերծ մնալը, քանի որ լիքը լցված ստամոքսով հանգիստ քնել չի ստացվի։ Ընթրիքը պետք է թեթև լինի։ Իսկ ի՞նչ է կարելի ուտել քնելուց առաջ Մթերքի որոշ տեսակներ ոչ միայն հակացուցված չեն, այլև օգտակար են՝ ուշ երեկոյան, քանի որ լավացնում են մարդու քունը։ Դրանք մթերքի այն տեսակներն են, որոնք հարուստ են մագնեզիումով․ բանանը, գետնընկույզը, ընկույզը, սև շոկոլադը։ Կարևորը, սակայն, դրանք չչարաշահելն է և չափազանց շատ չուտելը։Ավելին19:4017.08.22 -
Իրավական29-ամյա երիտասարդը դանակահարել էր մի քանի անձանցՕգոստոսի 16-ին, ժամը 01.20-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի և նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ: Ժամը 02.20-ին նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ էին ստացվել. այս անգամ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 24-ամյա և 35-ամյա երկու երիտասարդ: Ժամը 03.20-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էր ահազանգ ստացվել. կտրած-ծակած, պատռված վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի հանդիսության սրահներից մեկում նույն համայնքի 29 և 44 տարեկան երկու բնակչի միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել էր այլ տարածք, որտեղ նրանց էին միացել երեք երիտասարդ: Վիճաբանության ընթացքում 29-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված անձանց: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 29-ամյա երիտասարդը ձերբակալվել է:Ավելին19:3017.08.22