Լրահոս

2022-08-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ
    «Հրապարակ» թերթը գրել է․ «ՔՊ վարչությունն ու խորհուրդը գրավելու, հնարավորինս շատ յուրայիններ խցկելու Սուրեն Պապիկյանի մոլուցքը սկսել է նյարդայնացնել անգամ իր թիմակիցներին։ Պարզվում է՝ Արթիկում ևս Պապիկյանը ցանկացել է իր թեկնածու Արթուր Ափրիկյանին դարձնել խորհրդի նախագահ:
    09:30
    18.08.22
    Ավելին
2022-08-17
  • Img default alt hy
    Երևան
    Ձեղնահարկում հայտնաբերվել է 21-ամյա ուսանողուհու կախված դի
    Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/17/1220310/
    23:59
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    15 ամյա գյումրեցի ծանրորդուհին՝ Եվրոպայի չեմպիոն
    Լեհաստանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական ոսկին նվաճեց: 81կգ քաշային՝ Մ17 աղջիկների մրցապայքարում, գերազանց հանդես եկավ գյումրեցի մարզուհի Էմմա Պողոսյանը, ով 206կգ (91+115) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Էմման նաև նվաճեց փոքր ոսկե և արծաթե մեդալներ: Հիշեցնենք, որ ևս 4 հայ մարզիկները՝ գյումրեցիներ Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, և Սերյոժա Բարսեղյանն ու Վալերիկ Մինասյանը դարձել են այս առաջնության չեմպիոն:
    23:50
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան
    Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերության հաշվեկշռում գրանցված երկրորդ ինքնաթիռը, որը տեխսպասարկման նպատակով կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, այդպես էլ չժամանեց Հայաստան. գրում է hetq.am-ը։
    23:40
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վրաստանը վերսկսել է ցորենի ներկրումը
    Վրաստանի ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան հայտնել է, որ փոքր քանակությամբ, սակայն, ցորենի ներկրումը վերսկսվել է: Հաղորդում է Aliq Media-ն։ Սիլագավան նշել է, որ մի քանի ամսվա դադարից հետո շուկայում դրական միտում է նկատվում: «Վրաստանում շուտով կավարտվի բերքահավաքը։ Բերքի մի մասը գյուղացիները մթերել են և չի վաճառվում։ Ավանդաբար նրանք սեզոնից հետո ավելի լավ գին են ակնկալում: Դրա մի մասը գնել են գործարանները և գտնվում են վերամշակման փուլում»,- ասել է Սիլագավան: Նա նաև նշել է, որ խոշոր արդյունաբերական գործարանները շարունակում են գործել սահմանափակ հիմունքներով. «Հիմնականում անցել են ալյուրի ներկրման։ Սակայն ցորենի մի մասը դեռ ներկրվում է»:
    23:30
    17.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ո՞ւր ես գնում». Բերձորում և Աղավնոյում բեռնատարները երևում են, ապագան՝ ոչ
    Երևանում տեղի ունեցած մեծ ողբերգությունն օբյեկտիվ պատճառով շեղեց ուշադրությունը մեր այն հայրակիցներից, որոնք պակաս ողբերգություն չեն ապրում այս օրերին: Ընդամենը մեկ շաբաթ է մնացել Լաչինի միջանցքի հարևանությամբ ապրող Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչներին՝ տներից դուրս գալու համար: Օգոստոսի 25-ին այս բնակավայրերը պետք է հանձնվեն Ադրբեջանին:
    23:20
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բացահայտել են Քաջարանի ընկերություններից մեկի տարածքում կանեփ աճեցնելու դեպք
    ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցրել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ «Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցնում: Օգոստոսի 16-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզները նշված ընկերության պահակետի հետնամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս, իսկ հանդերձարանի պահարանից՝ նույն բույսից պատրաստված յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված: 39-ամյա տղամարդը խոստովանել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը իրենն են, կանեփն ինքն է աճեցրել, մշակել՝ անձնական օգտագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    23:10
    17.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Թուրքական զորքը՝ Դեր Զորում, Հալեպում. Էրդողանի խոստացած պատերազմը՝ Սիրիայում
    Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողություններից ժամեր անց արդեն հայտնի է երկու տասնյակ զոհի մասին: Այս օպերացիան ամիսներ շարունակ անոնսում էր Էրդողանը: Նրա խոսքով թուրքական բանակը պետք է մաքրի թուրք-սիրիական սահմանը ենթադրյալ քուրդ ահաբեկիչներից և անվտանգության 30 կիլոմետրանոց գոտի ստեղծի: Թուրքերի դեմ պայքարում քրդերին մենակ չեն թողել Սիրաիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը։
    23:00
    17.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Պղծել են էս երկիրը, արա՛». ո՞ւմ է ձեռնտու «կառավարելի քաոսը»
    Ինչո՞ւ է դանդաղում ազգային անվտանգության ծառայությունը՝ հասարակությանը հոգեբանական ահաբեկչությունից պաշտպանելու գործում և ինչպե՞ս դիմանա հետպատերազմյան Հայաստանը՝ էմոցիոնալ լարվածությանը:
    22:50
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են․ առավոյան կվերսկսեն․ ԱԻՆ խոսնակ
    «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Աշխատանքները դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Նա նշեց, որ այդ հատվածում ավելի վտանգավոր իրավիճակ է։ Այդ հատվածում փլուզման վտանգն ավելի մեծ է։ Եվ շտաբի կողմից որոշվել է գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես կվերականգնվեն աշխատանքները»,-ասաց խոսնակը։
    22:40
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Հրդեհ՝ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցում
    Օգոստոսի 17-ին, ժամը 14։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնից դեպի Սարալանջի փողոց տանող ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի ետնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղբյուր Սերոբ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չշահագործվող քարե տնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:58-ին: Այրվել է չշահագործվող քարե տնակի փայտե տանիքը (մոտ 35 քմ)։
    22:30
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զորամիավորումում բացվել է Փառքի սրահ
    Հրամանատարական կազմի ջանքերով օրերս N զորամիավորումում բացվել է Փառքի սրահ, որտեղ ներկայացվել են զորամիավորման կազմավորման գործում ներդրում ունեցած զինվորականների լուսանկարներ, զորամիավորման անցած մարտական ուղին, հաջողությունների ու ձեռքբերումների մասին պատմող նյութեր, պատերազմական տարիների մասունքներ, զինծառայողների ձեռքի աշխատանքներ։ «Փառքի սրահի» բացման կապակցությամբ կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում զորամիավորման հրամանատարը մի շարք զինծառայողների հանձնել է գերատեսչական մեդալներ։
    22:20
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բյուրեղավանի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
    Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 16-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի փողոցում հայտնաբերել են 44-ամյա Վրեժան Հ.-ին, որը հունիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:10
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ
    Օգոստոսի 16-ին ՀՀ զինված ուժերի զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ: Պարապմունքների մեկնարկին զորամասերում անցկացվել են շարային ստուգատեսներ, ստուգվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների բերման ընթացքում անձնակազմի գործողությունները։ Մարտավարաշարային պարապմունքների անցկացումը միտված է ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգի հստակեցմանը, մարտական խնդիրների կատարման նախապատրաստական գործողությունների կատարելագործմանը։
    22:00
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Քրիսթալ Փելասի» Ֆուտբոլիստը մահվան սպառնալիքներ է ստացել «Լիվերպուլի» դեմ խաղից հետո
    «Քրիսթալ Փելասի» դանիացի պաշտպան Յոակիմ Անդերսենը մահվան սպառնալիքներ է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից հետո (2:2): Հանդիպման 57-րդ րոպեին Անդերսենն ընդհարվել էր ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսի հետ, որից հետո վերջինս գլխով հարվածել էր նրան ու ստացել կարմիր քարտ։ 26-ամյա խաղացողը հրապարակել է «Լիվերպուլի» երկրպագուների՝ վիրավորանք և մահվան սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները: «400 նմանատիպ հաղորագրություն եմ ստացել: Հասկանում եմ, որ երկրպագում եք ձեր սիրելի թիմին, սակայն հարգանք ցուցաբերեք և դադարեցրեք այսպիսի պահվածքը»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան էջում: Դարվին Նունյեսը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը համալրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ տեղափոխվելով պորտուգալական «Բենֆիկայից»: Գործարքի արժեքը կազմել է 75 միլիոն եվրո:
    21:50
    17.08.22
    Ավելին
  • Հասարակական
    Փլատակներից դուրս բերված մարմինը նույնականացնելու համար 5 օր է պետք
    Սուրմալուում ահաբեկչության վարկածը արտակարգ իրավիճակների նախարարից հետո այսօր բացառել է նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից «առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը»: Նա է իրեն այսպես ներկայացրել ողբերգության վայրում ու հանրային դժգոհության առաջացրել: «Արդյոք ճի՞շտ տեղ ու օր է ընտրել նախկին փոխվարչապետը քարոզարշավ սկսելու համար»,- տարակուսած են Երևանի բնակիչները:
    21:47
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
    ՀՀ զինված ուժերում վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «ՀՀ –ԵՄԾՁԲ-22-7/2» ծածկագրով երկփուլ մրցույթ, որի նախաորակավորման հայտարարությունը հրապարակվել է www.procurement.am կայքում։ Մրցույթի 1-ին փուլի հրավերը տրամադրվելու է նախաորակավորված անձին (անձանց)` գաղտնի աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրված թույլտվությունը հավաստող փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր մասնակիցներին հիշյալ թույլտվությունը ստանալու հնարավություն ընդձեռելու նպատակով նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը նվազագույն 15 օրվա փոխարեն սահմանվել է շուրջ երեք ամիս։
    21:40
    17.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Պայթյունի պատճառով զոհված հղի կնոջ, նրա 5-ամյա որդու և քրոջ հոգեհանգիստը
    Հանրապետության տարբեր հասցեներում վերջին հրաժեշտն են տալիս պայթյունի զոհերին: Հղի կնոջ, նրա 5-ամյա որդու և քրոջ հոգեհանգիստը տեղի է ունեցել Եղվարդում: «Լուսավոր, լավ ընտանիք էին,- ասել են հրաժեշտի եկած հարևանները, բարեկամները:
    21:38
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Լոռու մարզում. ԳԱԶ 5312-ը մասամբ կողաշրջվել է
    Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 55-ամյա Սիմոն Հ-ի վարած ԳԱԶ 2706-222 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Դ-ի վարած ԳԱԶ 5312 մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արմեն Դ-ն և Սիմոն Դ-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» ԲԿ։ Բախման հետևանքով ԳԱԶ 5312-ը մասամբ կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։ Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:30
    17.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ հեծանվորդի համեստ արդյունքը Եվրոպայի առաջնությունում
    Գերմանիայի Մյունխեն քաղաքում զուգահեռաբար ընթանում են ամառային մի շարք մարզաձևերի Եվրոպայի առաջնությունները։ Պայքարի են բռնվել նաև հեծանվորդները։ Հայաստանը ներկայացված է հրապարակային հեծանվավազքի մրցումներում։ Աշխարհամասի ուժեղագույն հեծանվորդների հետ պայքարում Ստեփան Գրիգորյանը երկու մեկնարկներում էլ գրավել է 16-րդ տեղը։ «Օմնիում» մրցաձևում նա եզրափակել է մրցաշարային աղյուսակը, իսկ միավորներով մրցավազքում գերազանցել է երկու մասնակցի։
    21:20
    17.08.22
    Ավելին