Լրահոս

2026-02-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
    Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
    12:54
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես անտաղանդ եմ, ես ավելի կփչացնեմ «Վարչաբենդը». Դավիթ Խուդաթյան
    Ցավոք սրտի, երաժշտական գործիքներին տիրապետելու մասով ես անտաղանդ եմ, հետևաբար ես ավելի կփչացնեի «Վարչաբենդ»-ը:
    12:47
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք
    Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը, շարունակում է հետևողական և անզիջում պայքար մղել ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Օրերս Ագարակ սահմանային անցման կետում` ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կգ։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց Ձորի մարզային վարչության և պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը: «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, Երևան քաղաքից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի։ Ձերբակալվածներ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինները ձերբակալվել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:
    12:40
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Արշակ Սրբազանը կալանավորված կմնա. դատարանի որոշումը
    Հայլուր 12։30 Արշակ Սրբազանը կալանավորված կմնա. դատարանի որոշումը
    12:30
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահ եմ, որ այդ փոփոխությունները մեր քաղաքացիներին հաճելի են. Դավիթ Խուդաթյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    12:26
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք կարևոր որոշում ենք ընդունել, թե ինչպիսին պիտի լինի նոր ատոմակայանի տիպը. ՏԿԵ նախարար
    «Մենք կարևոր որոշում ենք ընդունել, թե ինչպիսին պիտի լինի նոր ատոմակայանի տիպը»։ Այս մասին հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
    12:18
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննիչը հերքել է, թե Արշակ Սրբազանի գործով ապացույց գլանակը կորել է
    Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
    12:13
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցած քաղաքացիներ են ձերբակալվել
    Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը քրեական պատասխանատվության է ենթարկել Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների, ովքեր մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողություններին։
    12:08
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու
    Հունվարի 30-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 3-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց և 181 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
    12:00
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արշակ Սրբազանը կմնա կալանքի տակ
    Ինչպես հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը, սահմանափակումները պահպանվել են, միայն քրոջ երեխաները կարող են այցելել նրան։
    11:47
    03.02.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 3.02.2026
    Մամուլի տեսություն 3.02.2026
    11:40
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում «Opel»-ը բախվել է սառույցին և գլխիվայր շրջվել
    Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Դավիթ Ու.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում՝ «Գագարի մոտ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սառույցին, ապա ճանապարհի երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։
    11:30
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել
    Չեղարկվել են փետրվարի 3-ին նախատեսված «Fly Kish»-ի և «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան չվերթերը, որոնք պետք է իրականացվեին ժամը 14:45-ին և 16:35-ին։
    11:19
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր Եկեղեցու դեմ․ նախնական կալանքը վերածվել է պատժի․ Արամ Վարդևանյան
    Ի պատասխան այդ խոսքերի՝ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարությամբ հանդես եկավ։ Մի քանի ժամ անց պարոն Կարապետյանի տունը խուզարկվեց, և նա ձերբակալվեց ու կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում որը հայտնի է, որպես «ԿԳԲ-ի պադվալ»։
    11:15
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ»
    Անցած շաբաթ այդ նույն մարդիկ, սակայն, թույլ չէին տվել, որ հիվանդանոցում պատարագ մատուցվի, եւ Սրբազանը հաղորդություն ստանա, ինչից նա շատ էր զայրացել։ Այս կիրակի պատարագը մատուցել է կենտրոնի հոգեւոր տեսուչ Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Ներկա են եղել բուժանձնակազմից մի քանի հոգի, հարեւան հիվանդասենյակներից որոշ բուժառուներ, Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը հորեղբոր խնամակալն է ԲԿ-ում, ինչպես նաեւ՝ Սրբազանին այցի գնացած պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատարագը մատուցվել է հիվանդանոցի միջանցքում, որին իր պալատից հետեւել է նաեւ Սրբազանը, վերջում նաեւ հաղորդություն է ստացել։
    11:08
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է
    ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 26-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-217020» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածներում մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ կան: Վարորդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Պարզվել է, որ Աշտարակի բնակիչ 23-ամյա երիտասարդը իրացնելու նպատակով տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք է բերել թմրամիջոցի զանգվածով 42 փաթեթ, որոնց մի մասը տեղադրել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի վարչական տարածքի տարբեր հատվածներում, իսկ մի մասը գտնվում է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի մեջ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի 21 փաթեթ: Նույն զանգվածով 21 փաթեթ հայտնաբերվել է նաև հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «ՎԱԶ-217020»-ի խուզարկությամբ: Աշտարակ քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է։
    11:00
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում «սուր էկզոգեն թունավորումով» «Սիսիան» ԲԿ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս
    Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, հաղորդում է Shamshyan.com–ը։
    10:55
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    TRIPP-ը ունի ներուժ՝ բիզնես ներկայությունը վերածելու ամերիկյան ռազմավարական ներկայության. Սուրեն Սարգսյան
    Հարկ է նշել, որ այդ առավելությունը ձեռք է բերվում նաև տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահերի հաշվին, ինչը ռեալպոլիտիկայի դառը, սակայն իրական դրսևորում է։ Այդուհանդերձ, սա չեմ դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի հաղթանակ, քանի որ նման սցենարների մշակումներ բնորոշ են եղել ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին՝ սկսած 1991 թվականից, և դրանք փուլ առ փուլ կյանքի են կոչվել։
    10:48
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.89 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:
    10:45
    03.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 57-ամյա Նարինե Պ.-ին։
    10:40
    03.02.26
    Ավելին