Լրահոս
2026-02-03
-
ԻրավականՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են․ խոսնակը՝ ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի մասին«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարաված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելին16:3603.02.26 -
ԻրավականԲաքվում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը կշարունակվի փետրվարի 5-ինԱյս մասին հայտնում է ադրբեջանական Azertac տեղեկատվական գործակալությունը՝ հղում տալով Բաքվի զինվորական դատարանին։Ավելին16:2803.02.26 -
ՔաղաքականՀայ եկեղեցուն հալածում է Հայաստանի իշխանությունը. ահազանգում է Արամ Վարդևանյանը՝ ՎաշինգտոնումՀայաստանում իշխանությունների հակաեկեղեցական արշավի մասին Վաշինգտոնում ահազանգել է փաստաբան Արամ Վարդևանյանը: Նա կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողովի ընթացքում է պատմել հոգևորականների ազատազրկումների մասին: Ի դեպ, անցած տարի՝ այդ նույն միջոցառմանը մասնակցել էր Նիկոլ Փաշինյանը:Ավելին16:1503.02.26 -
ԻրավականՇանը կրակած տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմինՓետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և մոտակա գազալցակայանի տարածքից լսվել են կրակոցի ձայներ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել է ռեստորանը շահագործող անձը՝ Վանաձորի բնակիչ 54-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ իրեն պատկանող հրացանով շուն է սատկացրել։ Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից 36-ամյա տղամարդուն։ Կազմված փաստաթղթերը և 54-ամյա տղամարդը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։Ավելին16:0003.02.26 -
ՔաղաքականԻնչքան մենք մոտենանք նախընտրական գործընթացներին, այնքան հարձակումներն ավելի վատ են լինելու. Նարեկ Կարապետյան«Բայց հարձակումներն ավելի շատ, ավելի տհաճ և գռեհիկ են լինելու: Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր էս վերցրած ճանապարհը մինչև վերջ հասցնենք: Հասկանում ենք, որ չկա ուրիշ այլընտրանք, որովհետև հասկանում ենք, որ փոփոխություն պետք է լինի»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը:Ավելին15:4803.02.26 -
ՄիջազգայինՌուսասական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին«Եվս մեկ նպատակային հարված է եղել հատկապես էներգետիկ ենթակառուցվածքների դեմ. ռուսներն օգտագործել են զգալի քանակությամբ բալիստիկ հրթիռներ այլ հրթիռների հետ համատեղ՝ թվով ավելի քան 70, և 450 հարձակողական անօդաչու թռչող սարքեր», - մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումը։Ավելին15:3703.02.26 -
ԻրավականԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով:Ավելին15:3003.02.26 -
Քաղաքական«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կներառվի նիստերի օրակարգումՄեկնարկել է ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։Ավելին15:1503.02.26 -
ՏնտեսականԿենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինասավորումը. սահմանելով՝ 6․50%Փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝Ավելին15:0303.02.26 -
ՔաղաքականԻրանում նոր հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի. Արթուր ԽաչիկյանԻրանցի քաղաքական մեկնաբանները կրկին նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին և Ադրբեջանին, որ նրանք կիսում են անցյալ տարվա ամերիկյան հարձակման պատասխանատվությունը՝ իրենց տարածքում ռազմաբազաներ տեղակայելու և Իսրայելին օգնելու պատճառով։ Մասնավորապես, Ալիևի վարչակարգն անվանվել է Իսրայելի դաշնակից, և Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տրվել. Իրանի վրա հարձակման դեպքում պատասխան հարված կհասցվի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին։Ավելին14:5703.02.26 -
ՔաղաքականԵՄ առաքելության տեղակայումը ՀՀ-ում կարևոր դերակատարում է ունեցել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից․ ԱԽ քարտուղարԱռաքելության ղեկավարը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ցուցաբերված աջակցության և համագործակցային հարաբերությունների համար:Ավելին14:5103.02.26 -
Հասարակական«Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԱյսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել ծառի կոճղերով, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա հողաթմբերին և հայտնվել ձորում։Ավելին14:4403.02.26 -
ՀասարակականՎիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է․ «Փաստինֆո»Նրա փոխանցմամբ՝ հիմա նաև բնակության վայրի հետ կապված խնդիր ունեն։ «Հիմա ապրում ենք մի տանը, որտեղ սոցիալական օգնություն չկա։ Իրավիճակը շատ վատ է դարձել։ Այս տունը մեկ ամսով վարձակալել են մի քանի ընկերներ։ Բայց սոցիալական օգնություն չի ստացել՝ վարձը վճարելու կամ սնունդ գնելու համար։ Ես չափազանց անհանգստացած եմ, այս իրավիճակը Վիգինին ավելի է անհանգստացնում, և դա լավ չէ նրա առողջության համար։Ավելին14:3603.02.26 -
ՀասարակականԵթե իրենք դրսերում «կայֆավատ» լինելով ապրել են, ես իմ երկրից ուրիշ տեղ չեմ գնացել. քաղաքացիԱկցիայի ժամանակ ասաց քաղաքացին։Ավելին14:2303.02.26 -
ՄիջազգայինԹրամփը ցանկանում է 1 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ ՀարվարդիցՄինչ այդ The Wall Street Journal թերթը գրել էր, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնական նամակ է ուղարկել Հարվարդի համալսարանի ղեկավարությանը՝ անգործության համար մեղադրանքներ ներկայացնելով համալսարանական ավանում հակասեմական միջադեպերի աճի ֆոնին։ Փաստաթղթում նշվել է, որ հրեա և իսրայելցի ուսանողները երկու տարի շարունակ ենթարկվել են հարձակումների, իսկ բուհը բավարար միջոցներ չի ձեռնարկել նրանց պաշտպանության համար։Ավելին14:1503.02.26 -
ՔաղաքականԼավ է՝ Վահագն Խաչատուրյանը Ալիևի հետ նստած էր խոսում, չոքեչոք մոտը չգնաց. Սևակ ՄարտիրոսյանԱկցիայի ժամանակ ասաց «Համահայկական ճակատ» շարժման Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սևակ Մարտիրոսյանը։Ավելին14:1003.02.26 -
ՀասարակականԳիտե՞ք՝ ինչ տեսակ նեղության ընկեր են գնդերեցները եղել բանակում. ՊՆ-ն բացեց դառնության էջը՝ փակելով հոգևոր էջը. Տեր Մանուկ«Եղել է Ամենայն Հայոց Հայրապետը, այդ դաստիարակությունը հոգևորականները ստացել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, դպրանոցներում ու այդ դաստիարակությամբ գնացել ու իրենց ազնիվ ծառայությունն են մատուցել հայոց բանակին»,- նշեց Տեր Մանուկը։Ավելին14:0603.02.26 -
ՀասարակականՎահագն խաչատուրյանից պահանջում ենք, որ գա, ներողություն խնդրի. զոհվածների հարազատները Բաղրամյան 26-ում ենԲողոքի ակցիա՝ նախագահական նստավայրի դիմաց։ Պահանջը, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։Ավելին13:5403.02.26 -
ՀասարակականԻշխանության մակարդակը «պլենդուսից» ցածր է արդեն. զոհվածի ծնող«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։Ավելին13:4703.02.26 -
ՀասարակականԿասեցվել է մանկապարտեզի հանրային խոհանոցի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։Ավելին13:4003.02.26