Լրահոս

2022-08-28
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները բացել են փակ դռները
    Oգոստոսի 26-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Արմավիր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Արգել գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
    12:45
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այրվել է մոտ 11 հա հնձած ցորենի արտ
    Օգոստոսի 27-ին, ժամը 22։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ և Հարժիս գյուղերի վարչական տարածքների դաշտերում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:47-ին, մարվել՝ 01:20-ին։ Քարահունջ և Խոտ գյուղերի մոտակա դաշտերում այրվել է մոտ 11 հա հնձած ցորենի արտ:
    12:30
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Էնդոկրինոլոգը խոսել է հնդկաձավար ուտելու տհաճ հետևանքների մասին
    Հնդկաձավարի օգտագործման պատճառով կարող են առաջանալ այրոց, գազեր և այլ տհաճ հետևանքներ, վստահ է էնդոկրինոլոգ, սննդաբան Նատալյա Լազուրենկոն։ Այս մասին նա խոսել է Մոսկվա-24-ին տված հարցազրույցում։ Եթե ​​մարդն ունի գրգռված աղիքի համախտանիշ, դիսբակտերիոզ, բակտերիաների գերաճ կամ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների պակաս, ապա մարմինը կարող է պատշաճ կերպով չընկալել այս հացահատիկը,- ասել է բժշկուհին։ Դիետոլոգը զգուշացրել է, որ նիհարել ցանկացողները չպետք է հնդկաձավար ուտեն հավելումներով, օրինակ՝ կաթով ու շաքարով։ «Եթե մարդը ձգտում է նորմալացնել իր նյութափոխանակությունը, արյան շաքարի մակարդակը կամ նիհարել, ապա ավելի լավ է շաքարը փոխարինել մրգերով, հատապտուղներով կամ չորացրած մրգերով», – բացատրել է Լազուրենկոն: Այնուամենայնիվ, նա ընդգծել է. եթե մարդը կանոնավոր կերպով սպորտով է զբաղվում, ապա հնդկաձավարի շիլան վնաս չի լինի կազմվածքի համար հավելումներով։ Եզրափակելով՝ բժիշկն ասել է նաև հնդկաձավարի ճիշտ պատրաստման մեթոդը. Դիետոլոգի խոսքով, այն, ինչպես մյուս հացահատիկները, պետք է թրջել եփելուց առաջ՝ ֆիտինաթթուն հեռացնելու համար, իսկ հետո օգտագործել ինչպես ցանկանում եք: Նման բուժումից հետո, վստահ է Լազուրենկոն, մարդը չի հանդիպի որովայնի փքվածության և այլ բացասական հետևանքների՝ հնդկաձավար ուտելուց։ Ավելի վաղ բժիշկ Նիկոլայ Դուբինինն ասել էր առանց կալորիաները հաշվելու մարզավիճակը պահպանելու միջոց։ Նա վստահ է, որ նիհարելու համար պետք է ուտել բազմազան սնունդ։
    12:15
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք իմ շնորհավորանքները Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ նշում եմ, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեր պետություններին հաջողվել է կառուցել բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության ամուր հարաբերություններ: Դրա վկայությունն են ակտիվ քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հաջող փոխգործակցությունը, ինչպես նաև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում գործընկերության համակարգված զարգացումը: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքն այսուհետ ևս կնպաստի երկկողմ համագործակցության ողջ սպեկտրով ղազախա-հայկական բազմաբովանդակ հարաբերությունների հետագա խորացմանը: Մաղթում եմ ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:
    12:00
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Դիաբետի դեմ դեղամիջոցը արդյունավետ է նաև ծանր COVID-19-ի դեմ
    Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մետֆորմինը, որը դիաբետի դեմ դեղամիջոց է, նվազեցնում է COVID-19-ի պատճառով մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդվում է New England Journal of Medicine-ում հրապարակված հոդվածում։ Հետազոտության մասին հակիրճ նկարագրված է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում: Ուսումնասիրությունը ընդգրկել է 30-ից 85 տարեկան 1323 հիվանդի, որոնք բոլորն էլ ավելորդ քաշ են ունեցել : Մարդկանց մեծ մասը պատվաստվել է։ Փորձարկվել են երեք դեղամիջոցներ՝ մետմորֆին, իվերմեկտին (հակամակաբույծ դեղամիջոց) և ֆլյուվոքսամին (հակադեպրեսանտ), պարզելու արդյունավետությունը՝ COVID-19-ի ծանր ախտանիշների դեպքում: Կամավորներին պատահականության սկզբունքով բաժանել են վեց խմբի, որոնցից յուրաքանչյուրը ստացել է երեք դեղամիջոցներից մեկը կամ պլացեբո: Թեև երեք դեղամիջոցներից և ոչ մեկը նշանակալի ազդեցություն չի ունեցել հիպոքսեմիայի (արյան ցածր թթվածնով հագեցվածություն),հոսպիտալացման կամ մահվան ռիսկի վրա: Մետֆորմինը որոշակի ազդեցություն է ունեցել այս բոլոր արդյունքների կանխարգելման գործում, բացառությամբ հիպոքսեմիայի: Պարզվել է, որ կորոնավիրուսային վարակի անբարենպաստ ելքերի ռիսկը նվազում է ավելի քան 40 տոկոսով և ավելի քան 50 տոկոսով, եթե դեղը նշանակվում է ախտանիշների ի հայտ գալու վաղ փուլում։ Սակայն մասնագետները նշում են, որ այս արդյունքը չի կարող վերջնական լինել, և այն պետք է հաստատվի նոր ուսումնասիրություններում։
    11:45
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ըստ Բաքվի տրամաբանության, պետք է ոչնչացվի Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը. Բաբայան
    Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ օգտագործելով իրեն բնորոշ դիվանագիտական բառապաշարը։ Պատճառներից մեկը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ օկուպացված Շուշի մեկնելուց հրաժարվելն էր։ Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։ Սակայն Մինսկի խումբը փլուզելու Ադրբեջանի գործողությունների պատճառներն այլ տեղ են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի և, մասնավորապես, այդ խմբի համանախագահության ինստիտուտը փլուզելու Բաքվի շահագրգռվածության հիմնական պատճառն այն է, որ սրանով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը, որը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման բանակցային գործընթացի ճանաչված կողմ։ Իսկ համապատասխան փաստաթղթերի, հայտարարությունների և այլ քաղաքական ու իրավական ակտերի մեծ մասը գտնվում է Մինսկի խմբի և Մինսկի գործընթացի գործունեության ոլորտում։ Մինսկի խմբի և այդ խմբի համանախագահությունը լուծարումը, ըստ Բաքվի տրամաբանության, պետք է ոչնչացնի Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը։ Այստեղ Բաքուն և Անկարան գործում են միասին՝ ամեն կերպ օգտվելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասություններից, ինչը նույնպես ազդում է Մինսկի խմբի համանախագահության գործունեության վրա։ Բայց այս էմոցիոնալ սիրախաղը, որի միջոցով ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, բնականաբար տակտիկական ու ժամանակավոր քայլ է։ Ակնհայտ է, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ամեն ինչ անում են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը խաթարելու համար՝ քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի դուրսբերմամբ կկործանվի նաև Արցախը, իսկ Արցախի կործանումը կբերի տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի Անդրկովկասում և հարակից հսկայական աշխարհաքաղաքական տարածություններում, ինչը էկզիստենցիալ սպառնալիքներ կստեղծի մի շարք երկրների, առաջին հերթին Ռուսաստանի համար։ Սա, ի դեպ, վտանգ է ներկայացնում նաև Արևմուտքի համար, պարզապես, երկարաժամկետ հեռանկարում։ Չի բացառվում նաև, որ Բաքվի` նման մաքսիմալիստական քաղաքականությունը նպատակաուղղված է նաև այս կարգի շանտաժի միջոցով հասնել Թուրքիային Մինսկի խմբի համանախագահող երկրներում ընդգրկելուն, որպես Բաքվին իր կոշտ դիրքորոշումը մեղմելու յուրատեսակ փոխհատուցում։ Ես վստահ եմ, որ այս և շատ այլ բաներ լավ են հասկանում Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում։ Ակնհայտ է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա ներկայիս համանախագահությունը դեռ այլընտրանք չունեն»,- գրել է նա։
    11:30
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպանություն՝ Երևանում
    Այսօր՝ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա, հաղորդում է Shamshyan. com-ը: Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի քանի հետքերով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում:
    11:21
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ
    Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը և հայտնել որ 2021թ. հաշված մեկ տարվա ընթացքում թանգարանային նմուշները՝ ելնելով անհրաժեշտությունից ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ: Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում և պարզել չորս նմուշների բացակայությունը մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով) երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար) և մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից:
    11:15
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աստղաձոր գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է
    Օգոստոսի 28-ին, ժամը 05:25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի Կալերի փողոցում գտնվող փայտի արհեստանոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աստղաձոր գյուղի «Կալերի թաղ» կոչվող հատվածում այրվում է փայտի արհեստանոցին կից տնակը (մոտ 70 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:42-ին, մարվել՝ 06:42-ին: Տնակն ամբողջությամբ այրվել է։
    11:00
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
    Օգոստոսի 25-28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Մեծ Պարնի գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    10:45
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Մարտունի քաղաքում
    Օգոստոսի 28-ին, ժաը 03։08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող մթերային խանութում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:42-ին: Մյասնիկյան փողոցի թիվ 53 հասցեում գտնվող մթերային խանութում այրվել է 6 սառնարան՝ մասամբ։
    10:30
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:15
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին
    Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին։ «Ուրախ եմ հայտնել, որ մենք կարողացել ենք գտնել լուծում, որը հեշտացնում է ճամփորդությունները Սերբիայի և Կոսովոյի միջև, ինչը բխում է Սերբիայի և Կոսովոյի բոլոր քաղաքացիների շահերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։ Նա նշել է, որ համաձայնություն ունեն, որ Կոսովոյի սերբերը, ինչպես նաև մյուս քաղաքացիները, կկարողանան ազատորեն ճամփորդել Կոսովո և Սերբիա՝ օգտագործելով իրենց նույնականացման քարտերը։ «Եվրոպական Միությունը երաշխիքներ է ստացել վարչապետ Ալբին Կուրտիից (խմբ․ Կոսովոյի վարչապետ)»,- ընդգծել է Բորելը։
    10:00
    28.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Հանրապետության տարածքում` օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
    00:00
    28.08.22
    Ավելին
2022-08-27