Լրահոս

2026-02-08
  • Img default alt hy
    Միջազգային
    Տեղի կունենա Իրանի մեջլիսի փակ նիստ Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ
    Հաղորդվում է նաև, որ հավանաբար նիստին մասնակցելու է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
    16:20
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անվտա՞նգ են ՊՆ Նոկիա հեռախոսները. փորձագետը մանրամասնում է
    «Վերջերս, բազմաթիվ հանդիպումների ժամանակ, հասկացա, որ շարունակում է լայն տարածում ստանալ էդ միֆը, որ ՊՆ Նոկիա հեռախոսը ամենաանվտանգն է։
    16:00
    08.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Մանկական մահացության թիվն աճել է Հայաստանում. ինչպե՞ս կանխել ողբերգությունը
    Մանկական մահացության թիվն աճել է Հայաստանում. ինչպե՞ս կանխել ողբերգությունը
    15:30
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի դատարանը չեղարկել է Նեթանյահուի գործով երկու լսումները ՝ Թրամփի հետ ԱՄՆ-ում նրա հանդիպման պատճառով
    Երուսաղեմի շրջանային դատարանը չեղարկել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասնակցությամբ կոռուպցիայի գործով լսումները, որոնք պետք է անցկացվեին փետրվարի 10-ին և 11-ին՝ Իսրայելի կառավարության ղեկավարի՝ ԱՄՆ ծրագրված այցի պատճառով: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։ Փետրվարի 7-ին կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն առաջիկա շաբաթ հերթական այցով կմեկնի ԱՄՆ: Նրա հայտարարության համաձայն՝ փետրվարի 11-ին, ինչպես սպասվում է, Վաշինգտոնում կկայանա Իսրայելի վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, իսկ դրա գլխավոր թեման կդառնա Իրանի հետ ամերիկացիների բանակցությունները: Մասնավորապես, Նեթանյահուն պնդելու է, որ «ցանկացած բանակցություն անպայման պետք է ներառի բալիստիկ հրթիռների (իրանական զինանոցի) սահմանափակման թեման», ինչպես նաև «իրանական առանցքին (Մերձավոր Արևելքում Թեհրանի հետ դաշնակից ուժեր - խմբ. ՏԱՍՍ) աջակցության դադարեցումը»,-հայտարարել են գրասենյակից։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների նոր փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում: Իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր Ալ Բուսաիդիի խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները Մասկատում շատ լուրջ խորհրդակցություններ են անցկացրել իրանական միջուկային ծրագրի շուրջ և մտադիր են շարունակել երկխոսությունը:
    14:55
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    0% հարկ՝ փոքր բիզնեսի համար. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը
    Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։
    14:39
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է պաշտպանիչ բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ
    Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արմեն Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայոբ Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 127 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ քարե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
    14:10
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի մասին
    Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Սամվել Կարապետյանի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը։
    13:50
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
    Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծել, որ նոր աշխատակարգով էլ ավելի են մեծացել խորհուրդների դերն ու կարևորությունը՝ դրանց մասնակցությունը տեսանելի դարձնելով տվյալ ոլորտների քաղաքականությունների մշակման գործընթացում։ ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի շրջանակում պետք է քննարկվեն բոլոր ռազմավարությունները, ծրագրերն ու հայեցակարգերը, ընդ որում՝ դեռևս գաղափարի փուլում և ևս մեկ անգամ՝ արդեն նախագիծ դառնալու և շրջանառվելու ընթացքում։
    13:30
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
    13:10
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թույլերի պաշտպանությա՞ն, թե՞ ուժեղների իշխանությունը արդարացնելու համար են միջազգային կազմակերպությունները. Իրանի ԱԳ նախարար
    Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ուրբաթ մեկնել է Կատար, մասնակցելու Դոհայում փետրվարի 7-9 կայացող «Ալ-Ջազիրա» 17-րդ ֆորումին։ Աբբաս Արաղչին, խոսելով պաղեստինյան ճգնաժամի մասին, հայտարարել է․ «Պաղեստինը արդարադատության որոշիչ հարց է Արևմտյան Ասիայում և դրանից դուրս։ Պաղեստինը մեր տարածաշրջանի ռազմավարական և բարոյան կողմնացույցն է։ Սա փորձություն է այն բանի, արդյո՞ք միջազգային իրավունքն իմաստ ունի, արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր արժեք ունեն, արդյո՞ք համաշխարհային կազմակերպությունները գոյություն ունեն թույլերի պաշտպանության, թե՞ բացառապես ուժեղների իշխանությունը արդարացնելու համար»։ Վերջինիս խոսքերով Պաղեստինի խնդիրը պարզապես մարդասիրական հարց չէ, դա ռազմավարական հարց է և միայն Գազայի ու Արևմտյան ափի մասին չէ, այլ նաև տարածաշրջանի ապագայի և աշխարհը իշխող կարգերի մասին։ Նա նշել է, որ այս թեմայի վերաբերյալ մտահոգություն հայտնելը բավարար չէ և հայտարարել, որ միջազգային հանրությունը պետք է պահպանի իրավական մեխանիզմները, անհետևանք չթողնի խախտումները՝ կոչ անելով համապարփակ և նպատակային (թիրախային) պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ, այդ թվում՝ սպառազինության անհապաղ էմբարգո, հետախուզության և ռազմական համագործակցության կասեցում, սահմանափակումներ պաշտոնյաների նկատմամբ և առևտրի արգելք։ Ըստ նախարարի խոսքերի՝ միջազգային հանրությունը պետք է ընդգծի օկուպացիայի դադարեցումը, վերադարձի իրավունքը, միջազգային իրավունքին համապատասխան վնասի փոխհատուցումը և Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ և միացյալ պաղեստինյան պետության ստեղծումը։ Ելույթի վերջում նախարարը հայտարարել է․ «Ոչ մի տարածաշրջան կայուն չի մնա՝ թույլ տալով օրենքից դուրս մեկ խաղացողի գործողություն, անձեռնամխելիության դոկտրինը խաղաղություն չի բերում, այլ հանգեցնում է ավելի լայն հակամարտության»։ Նախարար Արաղչին նշել է, որ իսլամական աշխարհը, արաբական աշխարհն ու հարավային երկրները պետք է ստեղծեն դիվանագիտական միասնական ճակատ, և եթե աշխարհն ուզում է խաղաղություն, ապա պետք է դադարեցնի ագրեսիայի խրախուսումը։ «Պաղեստինը պարզապես համերաշխության իղձ չէ, այն նաև տարածաշրջանային անվտանգության անհրաժեշտ հիմնաքար է,- ամփոփել է Արաղչին։
    12:40
    08.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Իրենք ուտում են, մենք քարշ ենք գալիս. թոշակառուների ամոթանքը՝ իրենց բեռ համարող կառավարությանը
    Միլիոնների պարգևավճար ստացած նախարարներից Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կյանքի միջին տևողությունը բարձրացել է, թոշակառուներն ավելի երկար են ապրում ու դա, որքան էլ լավ է, մյուս կողմից՝ նրանք բեռ են դառնում աշխատողների համար: Արսեն Թորոսյանը ծնողներ չունի՞, թե՞ համարում է, որ ինքը չի ծերանալու ու բեռ չի դառնալու որևէ մեկի համար: Փողոցը զայրույթով է ընդունել նախարարի հայտարարությունը:
    12:30
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ
    Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ, չհիմնավորված և մոլորեցնող պնդումներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում։ «Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանկացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Օքայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս հրապարակել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ չհիմնավորված և մանիպուլյատիվ նյութեր, որոնք չեն հաստատվել պաշտոնական աղբյուրներով։ Նման հրապարակումները տեղավորվում են տեղեկատվական մանիպուլյացիաների և հիբրիդային ազդեցության գործիքակազմի տրամաբանության մեջ։ Կոչ ենք անում հանրությանը, մեդիա հարթակներին և սոցիալական ցանցերի օգտատերերին չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ:
    12:00
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
    Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Հասրաթյան-Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Էդգար Ա.-ի վարած «Range Rover» մակնիշի և 48-ամյա Արթուր Պ.-ի վարած «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենաները։ 
    11:30
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը
    Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։
    11:00
    08.02.26
    Ավելին
  • Հասարակական
    Նորից փողոցում հայտնվելու վտանգը ոտքի է հանել Դարբնիկ գյուղի փախստականներին
    Արարատի մարզի Դարբնիկ գյուղի նախկին քոլեջի շենքում տեղավորված փախստականներն անօթևան կարող են մնալ:
    10:30
    08.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    08.02.26
    Ավելին
2026-02-07