Լրահոս
2026-02-12
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ընդգրված է ՔՊ նախընտրական ցուցակումՓետրվարի 13-ից մեկնարկում են կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման ներքին ընտրությունները, որոնք կտևեն երեք օր։Ավելին21:5612.02.26 -
ՀասարակականՄերկասառույցի պատճառով «Ford Transit»-ը հայտնվել է ձնակույտերի մեջ, ապա «Mercedes Vito»-ն բախվել է «Ford Transit»-ինԱյսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արկադի Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, ապա Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մկրտիչ Թ․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Ford Transit»-ին։Ավելին21:4812.02.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը՝ վարչապետի թեկնածու. սահմանադրական արգելքը հաղթահարելու ճանապարհը հայտնի էԱյսօր հայտնի է դարձել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունը: Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը հայտարարվել է այդ ուժի վարչապետի թեկնածու: Նորաստեղծ կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես է հաղթահարվելու երկքաղաքացի Սամվել Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու սահմանադրական արգելքը:Ավելին21:3912.02.26 -
ՔաղաքականՀիբրիդային վտանգ էլ չկա՞. Ռուսաստանը նորից «սիրելի բարեկամ» է դարձել Հայաստանում ընտրությունից առաջԸնտրությունները իրար են խառնել նաև գործող ուժի արտաքին քաղաքական վեկտորները: Ռուսաստանից Հայաստանին սպառնացող իբր հիբրիդային սպառնալիքների մասին ուղիղ հայտարարող քաղաքական թիմը հիմա սաստում է այն մարդկանց, որոնք Փաշինյանի թիմի հակառուսական տրամադրությունների պատճառով կարծիք են ձևավորել, թե Ռուսաստանը Հայաստանի թշնամին է: Վերլուծաբանները նկատել էին նաև Ալեն Սիմոնյանի հռետորաբանության փոփոխությունը՝ Մոսկվա այցից առաջ ու դրանից հետո:Ավելին21:2812.02.26 -
ՀասարակականՋեյք Փոլը և Միխայիլ Լիտվինը ժամանել են Երևան․ նրանք հանդիպել են Արման ԾառուկյանինՀայաստանում է գտնվում նաև ռուսաստանցի վիդեոբլոգեր և սթրիմեր Միխայիլ Լիտվինը։Ավելին21:2112.02.26 -
ՄիջազգայինWhatsApp-ի լիարժեք աշխատանքի վերականգնումը երկրում հնարավոր է, եթե մեսենջերը հետևի ռուսական օրենսդրությանը և սկսի կառուցողական երկխոսություն իշխանությունների հետ․ Պեսկով«Եթե կորպորացիան շարունակի նույնքան անզիջում դիրքորոշումը և, ես կասեի, լիովին պատրաստ չլինի հարմարվել ռուսական օրենսդրությանը, ապա այդ դեպքում շանսեր չկան»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։Ավելին21:0812.02.26 -
ԻրավականԵրևանում հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամինԻնչպես տեղեկացրին ՆԳՆ-ից, ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ժամը 16։30-ի սահմաններում Արին Բերդի 5-րդ նրբանցքում ձերբակալել են երեք անձի՝ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։Ավելին21:0012.02.26 -
ԻրավականԲագրատ Սրբազանը դատարանում կոշտ է արձագանքում Փաշինյանին. Չախալյանի խափանման միջոցը չփոխվեց18 մեղադրյալների գործով դատական այսօրվա նիստի ժամանակ Բագրատ Սրբազանը կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում որոշ հոգևորականների ծայրահեղ-իսլամիստ էր անվանել: Սրբազանը պնդել է, որ Փաշինյանը ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ու իրեն որակումներ տալու իրավունք չունի:Ավելին20:4512.02.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կոշտ հակահարված՝ Փաշինյանի սկանդալային պնդմանը՝ դատարանի դահլիճիցՀայլուր 20։30 Կոշտ հակահարված՝ Փաշինյանի սկանդալային պնդմանը՝ դատարանի դահլիճիցԱվելին20:3012.02.26 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի նկատմամբ ներկայումս կիրառվող վերաբերմունքն անմարդկային է և նվաստացուցիչ․ փաստաբանԱյսօր, իմ ներկայությամբ, պարոն Ղուկասյանի ֆիզիկական վատ վիճակը ակնհայտ էր։ Համարժեք բժշկական արձագանքի բացակայությունը ակնհայտ էր։ Պատասխանատվության գործընթացային տեղափոխումը կալանավորված անձի վրա ակնհայտ էր։Ավելին20:2412.02.26 -
ՀասարակականՏիրոջից հայցում ենք` հաստատուն հովվեք հայոց հոտը Վարդանանց ոգով և քաջությամբ. Արմեն Չարչյան«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի անձնակազմի և իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետիս անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։Ավելին20:1512.02.26 -
ՀասարակականՍարուխանում բшխվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրшվորԵրեկ` փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սարուխան գյուղի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Ջիվան Ս.-ի վարած «Լադա» մակնիշի, 42-ամյա Գեղամ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 26-ամյա Մանուկ Ս.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 ուղևոր տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։Ավելին20:0012.02.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանը դարձավ առաջին մարդը, ով ԱԲ-ի միջոցով հայտարարեց վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինԱնսպասելի քայլով ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող պետական մարմինների կողմից արգելված է հրապարակավ հանդես գալ, հայտարարեց, որ կառաջնորդի իր նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաջորդ ընտրություններում։Ավելին19:4512.02.26 -
ՀասարակականԵկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձшկումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման uպառնալիքները ուղղակի uպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար․ հայտարարությունՎերջին շրջանում Հայաստանում տևական քաղաքական անհամաձայնությունը, ներառյալ աճող հակամարտությունը Հայաստանի կառավարության ղեկավարների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև, հասել է գագաթնակետին՝ կառավարությունը պահանջում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին, չնայած նրա օրինական ընտրությանը Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգերին համապատասխան: Մի քանի արքեպիսկոպոսներ բանտարկվել են քաղաքական հայտարարություններ անելու մեղադրանքով, իսկ հայտնի ռուսահայ բարերար և գործարարը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշմանը հրապարակայնորեն աջակցություն հայտնելու համար:Ավելին19:3012.02.26 -
Քաղաքական12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ ՔոչարյանիՈչ թե 9 միլիարդ դոլար ամերիկյան ներդրում Հայաստանում, այլ 12 հազար դոլար պարտք՝ Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի ուսերին: Հայաստանի երկրորդ նախագահը հստակ թվերով ու վերլուծությամբ բացել է Վենսի այցի շուրջ խճճված մեծ թվերի հանգույցը՝ հասկացնելով, որ իշխանությունը զուտ քարոզչական աղմուկ է անում:Ավելին19:1512.02.26 -
Արցախ2023-ին պայթյունից տուժած ընտանիքը հայտնվել է փողոցում․ սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ հետևանքն է․ ԻսկանդարյանՀ․Գ․ Եթե կան մարդիկ, ովքեր կարող են աջակցել այս ընտանիքին, ինչպես նաև նմանատիպ ծանր վիճակում գտնվող այլ ընտանիքների, խնդրում ենք կապ հաստատել»։Ավելին19:0012.02.26 -
ՔաղաքականԶnհերի և զnհողությունների գնով հասել ենք մի կետի, որ ՀՀ-ն աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն. Նիկոլ ՓաշինյանՎարչապետը խոսել է պատմությունից դասեր քաղելու կարևորության մասին և ընդգծել. «Իմ կարծիքով, վերջին տարիների մեր բոլոր քաղաքականությունները և որոշումները, ես կարող եմ նույնիսկ կոնկրետ թիվ ասել՝ 2024 թվականից սկսած մեր բոլոր որոշումները, որոնք մենք կայացրել ենք, կամ գուցե դրանից առաջ, քայլ-քայլ, դրանք բոլորն ուղիղ ձևով կապված են մեր պատմությունից քաղած դասերի հետ»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի պատմությունից քաղած դասն այն է, որ չպետք է կրկնել այն, քանի որ այն ցիկլային է.Ավելին18:4812.02.26 -
ՀասարակականՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակըՓետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ: Պատարագիչ Հայր Սուրբն Իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Սրբոց Վարդանանց տոնը այն եզակի օրերից է, երբ պատմությունն ու հավատքը միաձուլվում են մեկ վկայության մեջ։ Պարսից թագավորը փորձում էր ջնջել հայ ժողովրդի հոգևոր ինքնությունը՝ ստիպելով հրաժարվել Սուրբ խաչից և Սուրբ Ավետարանից։ Բայց հայ ժողովուրդը հասկանում էր, որ եթե կորցնի հավատքը, կկորցնի նաև իր ինքնությունը, իր կոչումը և իր ապագան։ Այդ պատճառով Վարդանանց պայքարի կարևոր իմաստը ամփոփվում է հայտնի խոսքի մեջ՝ «Մահ իմացյալ անմահություն»»։ Ապա Հոգեշնորհ Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին՝ հավատարիմ մնալով Աստծուն բոլոր փորձությունների մեջ։ «Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սրբոց Վարդանանց տոնը թող մեզ համար լինի ոչ միայն պատմական հիշատակ, այլև կենդանի կանչ՝ ապրելու հավատքով լեցուն կյանք և վերանորոգելու մեր ուխտը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»-հավելեց Հուսիկ աբեղան։ Հայր Սուրբը նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ: Սուրբ Պատարագի ավարտին Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:Ավելին18:4312.02.26 -
Իրավական13-ամյա պատանուն ծեծի են ենթարկել համադասարանցիները․ նախաձեռնվել է քրեական վարույթՓետրվարի 11-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:Ավելին18:3612.02.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ճշմարտությունը՝ 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկի մասին. Ռոբերտ Քոչարյանը խոսել էՀայլուր 18։30 Ճշմարտությունը՝ 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկի մասին. Ռոբերտ Քոչարյանը խոսել էԱվելին18:3012.02.26