Լրահոս
2022-11-11
-
ՔաղաքականՆոր մեղադրյալներ կարող են «նշանակվել». ընդդիմությունը քննարկում է ԱԺ վերադառնալու հարցըԽորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը վերջնական որոշում դեռ չունի՝ արդյոք մասնակցելո՞ւ է խորհրդարանի եկող շաբաթվա քառօրյային: Դա հայտնի կդառնա նոյեմբերի 15-ին: Այդ օրն է սկսվում Ազգային ժողովի հերթական քառօրյան:Ավելին23:0011.11.22 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան. ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, սակայն Հայաստանը կարևորում է, որ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետը Նիկո Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական համարո՞ւմ է իր այն ցանկության իրագործումը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքվի:Ավելին22:5111.11.22 -
ՀասարակականԴաժան սպանության տարբեր վարկածներ. ոստիկանությունը փող է խոստանում տեղեկություն հայտնողինՊեմզաշենի ողբերգական սպանության մասին արժեքավոր տեղեկություն հայտնող բոլոր քաղաքացիներին ոստիկանությունը դրամական պարգև է խոստանում և երաշխավորում անձի գաղտնիությունը: Գյուղում չտեսնված-չլսված սպանության մասին հազար ու մի վարկած է բերնեբերան անցնում: Ամենահավանականը՝ վրեժի, ամենաանհավանականը գողության վարկածն է:Ավելին22:4311.11.22 -
ՄշակույթԹանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգՏեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը:Ավելին22:3511.11.22 -
ՄիջազգայինԱդրբեջանն Իրանի թշնամիների ձեռքում գործիք է դարձել. Բաքվին «դուխ տվողը» Արևմուտքն է«Միացյալ Նահանգները պաշտպանելու է Ադրբեջանին Իրանի «սպառնալիքներից»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը: Նրա ձևակերպմամբ՝ Իրանը տարածաշրջանում սպառնալիք է, հատկապես Ադրբեջանի համար:Ավելին22:2511.11.22 -
Հասարակական32-ամյա կինը ինքնասպան է եղել․ ավտոմեքենայում հայտնաբերվել է նամակԱյսօր՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության աշտարակի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված, որտեղ հայտնաբերել են աղջկա կախված դի։Ավելին22:1711.11.22 -
Արտաքին քաղաքականություն«Գրադի» նման «Ատագս». Հնդկաստանից 150 միլիոն դոլարի զենք է գալու Հայաստան 3 տարում150 մլն դոլարի զենք է Հնկաստանից գալու Հայաստան: Ըստ հնդկական մամուլի՝ գործարքը 3 տարվա ընթացքում է իրականացվելու: Առաջին անգամ է Դելին «Ատագս» տեսակի հրետանային համակարգեր արտահանում:Ավելին22:0911.11.22 -
ՔաղաքականԵթե նույնիսկ ՌԴ-ն ուզենա, կամ որոշի, դուրս բերել իր ուժերը Լեռնային Ղարաբաղից, նա պետք է լրացուցիչ երաշխիքներ ստեղծի. ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ պատրաստ է ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգման մասին թուղթը:Ավելին22:0011.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը շեշտում է՝ «ադրբեջանցի զինվորն իր հողում է». թյուրքալեզու երկրները 5 տարվա ծրագիր են մշակումԱդրբեջանի նախագահը Սամարղանդում Թյուրքական պետությունների գագաթնաժողովի ժամանակ ասել է, թե սահմանին ադրբեջանցիները հիմա կանգնած են իրենց հայրենի հողի վրա։ Ալիևն իր ելույթում հայկական կողմին է մեղադրել սեպտեմբերյան մարտերը հրահրելու համար: Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում և Սոչիում ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, փակել Արցախի հարցը:Ավելին21:5511.11.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր հանրահավաքի մեծ թվով մասնակիցներԲաքվում նոյեմբերի 11-ին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հավաքների ազատության, ցամաքային սահմանների բացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պահանջով հանրահավաք է կազմակերպել, հայտնում է ադրբեջանական turan.az-ը:Ավելին21:5011.11.22 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյան-Ալիև կոշտ բանավեճի տողատակերը. ՀՀ վարչապետն «արդարանում է վտանգից առաջ»Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու, Արցախի հայությանը ցեղասպանելու վտանգների մասին Հայաստանի վարչապետի վերջին՝ համեմատաբար կոշտ ելույթը, ըստ ընդդիմադիրների, ահազանգ էր, որ իրականությունից հեռու չեն այդ վտանգները: Պատգամավորները կարծում են՝ այսպես Փաշինյանը ապահովագրում է իրեն «հետո չասեք, թե չէի զգուշացրել» թեզով:Ավելին21:4011.11.22 -
ՀասարակականԱվտովթարի է ենթարկվել Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW-ն և նրան ուղեկցող Nissan-ըԱյսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։Ավելին21:3211.11.22 -
ԻրավականԷրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված. «Փաստինֆո»Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Գայանե Պապոյանը։Ավելին21:2411.11.22 -
Քաղաքական«Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման». Փաշինյան«Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայման: Պետք է գույքագրել ու ճշգրտել այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել Հայաստանին»,- Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանին լրացուցիչ, պահեստային առաջարկի մասին: Ըստ նրա՝ եթե տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, ադրբեջանցիները պետք է շփվեն հայերի հետ:Ավելին21:1511.11.22 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցությունը վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ․ News.amԱԺ «Հայաստան» խմբակցությունն այս պահին վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։Ավելին21:1011.11.22 -
ՔաղաքականՀՀ-ն պատրաստ է գնալ լուծումների, գուցե Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա. Փաշինյանը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասինՀայաստանը պատրաստ է գնալ լուծումների՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով, Հայաստանը ցանկանում է գտնել լավագույն երթուղին, խնդիրն այն է, որ, գուցե, Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա:Ավելին21:0611.11.22 -
ՀասարակականՔննարկվել են Իջևանում Թումո տուփ տեղադրելու հետ կապված մի շարք հարցերՆոյեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետարանում ընդունել է Թումոյի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին:Ավելին21:0311.11.22 -
ՔաղաքականԹուրքիայի նախագահի հետ հանդիպումից դրական տպավորություն եմ ստացել․ ՓաշինյանԸնդհանուր առմամբ, Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից դրական տպավորություն եմ ստացել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին20:5811.11.22 -
ԻրավականԳերմանիան վճռական է աջակցելու Հայաստանի դատաիրավական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանըՍահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:Ավելին20:5511.11.22 -
ՔաղաքականՎլադիմիր Վարդանյանը կմեկնի ՌեյկյավիկԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 23-26-ը կգործուղվի Ռեյկյավիկ՝ Իսլանդիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:Ավելին20:4711.11.22