Լրահոս
2022-12-12
-
ՄիջազգայինԷրդողանը հեռախոսով խոսել է Պուտինի ու Զելենսկիի հետԹուրքիայի նախագահը կիրակի երկու կարևոր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ: Էրդողանը Պուտինի ու Զելենսկիի հետ քննարկել է «հացահատիկային միջանցքի» հնարավոր ընդլայնումը։ Նրանց ասել է, որ Թուրքիայով ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ է առաքվել կարիքավոր երկրներ։Ավելին15:1112.12.22 -
ՔաղաքականԱյս սադրանքների պատճառները պետք է փնտրել նաև Երևանում՝ ՀՀ կառավարության շենքում. Անդրանիկ Թևանյան«Ինչու են ակտիվացել ադրբեջանցի «բնապահպանները» և ինչու է պարբերաբար փակվում Արցախ–Հայաստան կյանքի ճանապարհըԱվելին15:0312.12.22 -
ՏարածաշրջանԻրանը ջախջախիչ պատասխանով է սպառնում հարևաններինԻրանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ հարևանների հավակնությունները Իրանի նկատմամբ կարժանանան ցավալի ու ջախջախիչ պատասխանի: Մեջլիսի բաց նիստի սկզբում Ալի Նիկզադն ասել է, որ պաշտոնական Թեհրանի քաղաքականությունը ոչ իշխելու մասին է, ոչ իշխվելու, այլ՝ գթասրտության: Նրա պնդմամբ՝ Իրանը գթասիրտ է հարևանների նկատմամբ, բայց կարող է շատ կոշտ վարվել անհրաժեշտության դեպքում:Ավելին14:5512.12.22 -
ՄիջազգայինԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. ԲորելԵվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը Բրյուսելում ընթացող ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից առաջ:Ավելին14:4612.12.22 -
ՀասարակականԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 378 դեպք, որից 119-ը՝ արտակարգԴեկտեմբերի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 378 դեպք, որից 119-ը արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 170 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ։Ավելին14:3812.12.22 -
ՀասարակականՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 1-ին Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:Ավելին14:3012.12.22 -
Հասարակական«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, ծանոթացել նրանց կալանքի պայմաններին, առողջական վիճակին և օգնել կապ հաստատել ընտանիքների հետ։Ավելին14:2012.12.22 -
Արտաքին քաղաքականությունԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույց. քննարկվել են Արցախին վերաբերող հարցերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները, պայմանավորվել հետագա շփումների մասին, հայտնում է РИА Новости -ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով։Ավելին14:1412.12.22 -
ԱրցախԽիստ անընդունելի է Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը. Արցախի նախագահԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով:Ավելին14:0612.12.22 -
ՄիջազգայինԻրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների մասնակցին 2 իրավապահի սպանելու համարԻրանում մահապատժի է ենթարկվել անկարգությունների մասնակիցը, որը մեղավոր է ճանաչվել անվտանգության ուժերի երկու անդամների վրա հարձակվելու և նրանց սպանելու մեջ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ի հրապարակումից:Ավելին14:0012.12.22 -
ԱրցախԱրցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակԱրցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին13:5612.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանցիներին թույլ չեն տվել մտնել Արցախի հանքեր. Բաքուն դիվանագիտական նոտա է հղել ռուսական կողմինՄինչև այսօրվա սադրանքը և այն բանից հետո, որ ադրբեջանցիները չէին կարողացել մտնել Կաշենի, Դրմբոնի հանքավայրեր, նրանք բողոքի դիվանագիտական նոտա էին հղել ռուսական կողմին: Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել ապահովել ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների մուտքը խաղաղապահների տեղակայման տարածք։Ավելին13:5412.12.22 -
ՔաղաքականԼաչինի միջանցքը փակելու հարցում ՔՊ-ականը հորդորում է սառնասիրտ լինելԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորում է սառնասիրտ լինել ադրբեջանցիների՝ Լաչինի միջանցքը փակելու հարցում:Ավելին13:5012.12.22 -
ՀասարակականԱբովյանում 78-ամյա կնոջ են սպանելԿոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում Աբովյանի շտապօգնությունից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի նրբանցքներից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։Ավելին13:4312.12.22 -
ՔաղաքականԿոչ եմ անում Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները զորաշարժել՝ Ստեփանակերտ տանող ճանապարհը բացելու. ՀակոբյանՀՀ իշխանություններին կոչ եմ անում Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները (կարմիր բերետներ + սև բերետներ), իսկ անհրաժեշտության դեպքում նաև Ոստիկանության զորքերի մի քանի հազարանոց ուժերը զորաշարժել ադրբեջանական խուլիգանների պատճառով փակված Ստեփանակերտ տանող ճանապարհը բացելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։Ավելին13:4012.12.22 -
ՍպորտՀայտնի է՝ ով կսպասարկի Արգենտինա-Խորվաթիա հանդիպումըԻտալացի մրցավար Դանիել Օրսատոն կսպասարկի Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակչի Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը, հայտնում է Sky Italia-ն։Ավելին13:3312.12.22 -
ՔաղաքականԻ՞նչ է մեզ պատահել, ինչո՞ւ ենք մեր երկրից ձեռ քաշել. Վահե ՀովհաննիսյանԻ՞նչ է մեզ պատահել, ինչո՞ւ ենք մեր երկրից ձեռ քաշել: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:Ավելին13:2512.12.22 -
ՍպորտԾանրորդ Անդրանիկ Կարապետյանը 12-րդն է աշխարհի առաջնությունումՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները սկսել են պայքարն աշխարհի առաջնությունում:Ավելին13:1612.12.22 -
ՔաղաքականՀուսանք, որ Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի. Էդմոն ՄարուքյանԱդրբեջանցի «բնապահպանական ակտիվիստները» փակել են ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:Ավելին13:0812.12.22 -
Քաղաքական«Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում ԼՂ-ում». Փաշինյան«Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելով, ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում»: Այսպիսի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանն այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ:Ավելին13:0012.12.22