Լրահոս
Քաղաքական
13:40
12.12.22
85

Կոչ եմ անում Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները զորաշարժել՝ Ստեփանակերտ տանող ճանապարհը բացելու. Հակոբյան

Img default alt hy

ՀՀ իշխանություններին կոչ եմ անում Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները (կարմիր բերետներ + սև բերետներ), իսկ անհրաժեշտության դեպքում նաև Ոստիկանության զորքերի մի քանի հազարանոց ուժերը զորաշարժել ադրբեջանական խուլիգանների պատճառով փակված Ստեփանակերտ տանող ճանապարհը բացելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։

«Նման միջոցառում իրականցնելուց հետո, խոստանում եմ այլևս չմտածել, որ ընդդիմությանը սահման ուղարկող Անդրանիկ Քոչարյանները, Վահագն Ալեքսանյանները կոլաբորացիոնիստ և թշնամու դեսպաններ են»,- գրել է նա։