Լրահոս
Սպորտ
13:33
12.12.22
112

Հայտնի է՝ ով կսպասարկի Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը

Img default alt hy

Իտալացի մրցավար Դանիել Օրսատոն կսպասարկի Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակչի Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը, հայտնում է Sky Italia-ն։

Օրսատոյի համար սա երկրորդ հանդիպումն է այս մրցաշարում, որում նա կսպասարկի Արգենտինայի հավաքականի հանդիպումը։

Ավելի վաղ իտալացի մրցավարն աշխատել է խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, որում Արգենտինան 2:0 հաշվով հաղթել է Մեքսիկային։

Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին: Հանդիպումը կմեկնարկի 23:00-ին։

Աղբյուր  ArmSport.am