Լրահոս
Տարածաշրջան
14:55
12.12.22
96

Իրանը ջախջախիչ պատասխանով է սպառնում հարևաններին

Իրանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ հարևանների հավակնությունները Իրանի նկատմամբ կարժանանան ցավալի ու ջախջախիչ պատասխանի:

Մեջլիսի բաց նիստի սկզբում Ալի Նիկզադն ասել է, որ պաշտոնական Թեհրանի քաղաքականությունը ոչ իշխելու մասին է, ոչ իշխվելու, այլ՝ գթասրտության:

Նրա պնդմամբ՝ Իրանը գթասիրտ է հարևանների նկատմամբ, բայց կարող է շատ կոշտ վարվել անհրաժեշտության դեպքում: