Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:54
12.12.22
89

Ադրբեջանցիներին թույլ չեն տվել մտնել Արցախի հանքեր. Բաքուն դիվանագիտական նոտա է հղել ռուսական կողմին

Մինչև այսօրվա սադրանքը և այն բանից հետո, որ ադրբեջանցիները չէին կարողացել մտնել Կաշենի, Դրմբոնի հանքավայրեր, նրանք բողոքի դիվանագիտական նոտա էին հղել ռուսական կողմին: Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել ապահովել ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների մուտքը խաղաղապահների տեղակայման տարածք։ 

Շաբաթ օրը Բաքվի էկոլոգները, հիմք ընդունելով խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված գրությունը, հանքավայրեր էին գնացել՝ իբրև թե մոնիթորինգ իրականացնելու նպատակով, բայց ստիպված նորից վերդարձել էին Շուշի: