Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:20
15.12.22
134

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի. Շվեյցարիան մտահոգված է ստեղծված վիճակով

Img default alt hy

Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով:

Այս մասին ասվում է դեսպան Աննա Իֆկովիցի թվիթերյան գրառման մեջ:

«Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն՝ բոլոր առկախ խնդիրները լուծելու համար»,-ասվում է գրառման մեջ: