Լրահոս
Տարածաշրջան
23:10
15.12.22
112

Էրդողանի վախն ու վերջին հնարավորությունը. Ստամբուլն ուրիշ հերոս ունի

Ստամբուլում ցույցեր են քաղաքապետի ազատազրկման պատճառով: Թուրքական դատարանի վճռով մոտ երեք տարվա բանտարկության է դատապարտվել Էրդողանի ամենակոշտ ընդդիմախոսներից մեկը՝ Էքրեմ Իմամ-Օղլուն: Նա Թուրքիայի գործող նախագահի ամենալուրջ մրցակիցներից է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրարշավում: Փորձագետները կասկած չունեն՝ Էրդողանը վերընտրվելու է, եթե Ալլահը չխառնի նրա պլանները: