Լրահոս
Հասարակական
23:04
15.12.22
177

Բախվել են Porsche Cayenne-ը, Toyota Fortuner-ն և Mercedes-ը

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Տերյան 107 հասցեի դիմաց բախվել են 22-ամյա Էդիկ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի, 39-ամյա Հակոբ Ենոքյանի վարած Porsche Cayenne մակնիշի և 46-ամյա Միհրան Մուրադյանի վարած Toyota Fօrtuner մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։