Լրահոս
2023-01-17
-
ՔաղաքականԴաշնամուր՝ ընթրիքից հետո. Հայաստանի արևմտյան «սիրավեպն» ու հիասթափությունը՝ Ռուսաստանից«Ադրբեջանի ագրեսիայի տրամադրություններն աճել են ու հերթական հարձակման դեպքում մենք պետք է վստահ լինենք, որ մենակ չենք լինելու»,- հայտարարել է Հայաստանի նախագահը՝ Տալինում էստոնացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ:Ավելին19:5017.01.23 -
ՔաղաքականՄիրզոևան միջազգային հանրությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբԱդրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Արցախում շրջափակված են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ. ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավորը միջազգային կառույցներին և առանցքային դերակատարում ունեցող երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:Ավելին19:4217.01.23 -
ԱրցախՊետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը․ Արցախի Աժ նախագահԱրցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․Ավելին19:3517.01.23 -
ՀասարակականԱբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածըՀունվարի 17-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։Ավելին19:2817.01.23 -
ՔաղաքականՄարդասիրական ճգնաժամն Արցախում օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ միջամտություն. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որում, մասնավորապես, ասել է․Ավելին19:2017.01.23 -
ԱրցախԱրցախը էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական նկրտումներն անհերքելի են․ Գեղամ ՍտեփանյանԱդրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը` խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։Ավելին19:1017.01.23 -
ԱրցախՎերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումըՎերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13:00-ին:Ավելին19:0017.01.23 -
ՀասարակականԱրտակարգ պատահար՝ Զովունի գյուղի գազաբալոնի տեղադրման կետում. կան տուժածներՀունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։Ավելին18:5017.01.23 -
ՔաղաքականԿոչ եմ արել գործընկերներիս՝ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ օր առաջ բացելու Լաչինի միջանցքը. ԿոնջորյանՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, այսօր նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փալոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաև հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին:Ավելին18:4017.01.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Իրանը զենքի է սպասում Ռուսաստանից. Ադրբեջան է «հասել» ԻսրայելըՀայլուր 18։30 Իրանը զենքի է սպասում Ռուսաստանից. Ադրբեջան է «հասել» ԻսրայելըԱվելին18:3017.01.23 -
ՔաղաքականԳյուղացուն այսպես անպաշտպան թողնելո՞վ եք պատրաստվում խաղաղության օրակարգ հաստատել․ Գառնիկ ԴանիելյանԵրբ Արցախը ամուր կանգնած էր, ամուր էին նաև Հայաստանի սահմանները՝ հանձին Սյունիքի, սակայն ներկայիս իշխանությունների ապաշնորհ գործունեության պատճառով վտանգված են մեր հայրենիքի մյուս հատվածները ևս։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին18:2517.01.23 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և Մաչեյ Չուրան քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային:Ավելին18:2017.01.23 -
Քաղաքական«Երկիր Մեդիային» եթերից զրկելով՝ զրկում են մարդկանց իրենց իրական կյանքի մասին տեղեկանալուց․ Ագնեսա ԽամոյանԻնչպես արդեն հայտնի է՝ առաջիկա օրերին մեր՝ հարկատուների հաշվին գործող հանրային հեռուստատեսային մուլտիպլեքսում դադարելու է 17 տարի գործած «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հեռարձակումը։ Այսինքն մեր այն տասնյակ հազարավոր հայրենակիցներ, հատկապես շրջաններում բնակվող, որոնք չունեն կաբելային ցանցեր, ու օգտվում են միայն հանրային հեռարձակումից, զրկվելու են «Երկիր Մեդիա»-յի հաղորդումները դիտելու հնարավորությունից։ Եվ սա տեղի է ունենում լրագրող, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։Ավելին18:1517.01.23 -
ՄիջազգայինՉինացիների թիվը նվազել է՝ 60 տարվա մեջ առաջին անգամԱշխարհի ամենաբնակեցված երկրներից մեկում՝ Չինաստանում, 60 տարվա մեջ առաջին անգամ նվազում է բնակչության թիվը: Անցած տարի այս ժամանակ Չինաստանում ապրում էր մոտ 1 ու կես միլիարդ մարդ, հիմա՝ նրանց թիվը նվազել է 850 հազարով: Վերջին մի քանի տասնամյակում ծնելիության ամենացածր մակարդակն է Չինաստանում: Այս երկրի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին 60-ն անց է:Ավելին18:1017.01.23 -
ՔաղաքականԱնատամ հայտարարություն են անում, ասում են՝ բացեք, պտիչկան դնում, գնում են տուն. Արթուր ԽաչատրյանԱդրբեջանը ամսի 12-ից փակել է Քաշաթաղի միջանցքը, պարբերաբար անջատում են գազը, հոսանքը։ Այսօր, երբ սկսեցինք մեր նիստը Ադրբեջանը հերթական անգամ փակեց գազի մատակարարումը։ 120.000 մարդ փաստացի Ադրբեջանական գերության մեջ են, կա սննդամթերքի և դեղորայքի դեֆիցիտ, անցել ենք ցուրտ ու մութ տարիներին, երբ առաջին անհրաժեշտության ապրանքները տրվում են տալոններով։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց լՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱվելին18:0417.01.23 -
ԻրավականԿաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինքՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասի 3-րդ կետով քննվող քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ Վ. Ս.-ն, նույն բաժնի պետ Կ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2022 թվականի ընթացքում տնտեսվարողներից պարբերաբար կաշառք են ստացել:Ավելին18:0017.01.23 -
ՔաղաքականԻշխանությունը սկսել է հերթական արշավը Դաշնակցության ու համակիրների նկատմամբ․ չե՛ք մարսելու․ Արծվիկ ՄինասյանՀայաստանի գործող իշխանույունն իր էությանը համապատասխան սկսել է հերթական արշավը հայրենիքի պաշտպանության դիրքերում գտնվող ուժերի և անձանց հանդեպ։ Այս էլ արդեն որերորդ փուլն է, որ իրականացվում է քաղաքական հալածանքների գործողություններ ուղղված Դաշնակցությանը, նրա համակիրների նկատմամբ։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցույան քարտուղար Արծվիկ Մինասյանը։Ավելին17:5617.01.23 -
ՄիջազգայինՊուտինն ուզում է Ռուսաստանի զինծառայողների թիվը հասցնել 1.5 միլիոնիՌուսական զորքի թիվը 1.5 միլիոն դարձնելու վերաբերյալ քննարկում է այսօր անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա հայտարարել է, որ նախագահ Պուտինը հանձնարարել է ավելացնել զինծառայողների քանակը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանին են միացվել 4 նոր շրջաններ, որոնց պաշտպանության համար Դաշնության զինուժը հավելյալ մարդուժի կարիք ունի:Ավելին17:5317.01.23 -
ԱրցախԱյլևս կարևոր չէ, թե Նիկոլը թշնամու հետ համատեղ ինչ քայլերի է գնալու, կարևոր է, որ Մայր Հայաստանը չթողնի Արցախին․ Մետաքսե ՀակոբյանԱրցախի «Արդարություն» խմբակցություն, պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․Ավելին17:4717.01.23 -
ՔաղաքականԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ կրկին դիմել է միջազգային գործընկերներինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին:Ավելին17:4017.01.23